-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Օգնիր ինձ Մարիա՛մ
Անաղարտ մնամ
Այն ճահճանման աղտ-աղարտի մէջ,
Որ դժգոհութիւն բառով է կոչւում։
Դժգոհութիւնից ես շա՛տ եմ դժգոհ։
Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ,
Եւ ասեմ՝ ինչո՛վ.
Բարեխօս եղիր ի՛մ եւ ի՛մ միջեւ,
Որ բանն աւարտուի ինքնահաշտութեամբ։
Ես խռովել եմ նաեւ աշխարհից,
Ե՛կ եւ վերստին հաշտերո՛ւ դու մեզ,
Թէ չէ ես այսպէս ապրել չե՛մ կարող։
Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին
Լիացա՛ծ, ժպտո՛ւն ու գո՛հ աչքերով՝
Յաղթելով ե՛ւ քաղց ե՛ւ պապակ-փափազ։
Ուզում եմ ապրել անչար ու բարի՝
Գմբէթի ճեղքում բուսած տուղտի պէս…
Մի բու թառել է իմ զոյգ աչքերին.
Թռցրո՛ւ նրան։
Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել.
Կորցըրո՛ւ այդ ձուն։
Ճանճեր են նստած ինձ վրայ
Այնպէ՛ս,
Ինչպէս քունջութը՝ կաթնահունց հացին։
Ճանճը քունջո՛ւթ չէ,
Հացըս չի՜ ուտւում։
Ճանճով է լցուած իմ նե՜րսը նաեւ,
Ինչպէս վարսանդը՝ խաշխաշի սերմով։
Խաշխաշ չե՜մ ուզում,
Կակա՛չ դարձրու։
Ասում են իբըր, կապոյտի վրայ
Չեն նստում ճանճեր։
Լսո՞ւմ եմ, Մարիա՛մ,
Ինձ ներս ու դրսից կապո՜յտ հագցըրու…
Պարույր Սևակ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո