Puma-ն Սելենա Գոմեսից ոգեշնչված հավաքածու է թողարկել - VNews

Puma-ն Սելենա Գոմեսից ոգեշնչված հավաքածու է թողարկել

Սելենա Գոմեսն արդեն երկրորդ անգամ համագործակցում է Puma սպորտային ապրանքանիշի հետ՝ ներկայացնելով բրենդի նոր հավաքածուն: Puma-ն այս հավաքածուում ընդգրկել է երկու միանգամայն նոր ոճ ունեցող սպորտային կոշիկ, հարմարավետ հագուստ ու ճանապարհորդությունների համար հարմար աքսեսուարներ:

26-ամյա երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը երեկ՝ մայիսի 15-ին, կիսվել է  նոր թողարկված գովազդային հոլովակով: Հավաքածուն ստեղծվել է Սելենայի կյանքի հիման վրա՝ Տեխասից Լոս Անջելես հասնելու ճանապարհից մինչև Հոլիվուդի ամենահայտնի դեմքերից մեկը դառնալը:

«Ես միանգամայն սիրահարված եմ այս հավաքածուին, քանի որ դրա հիմքում իմ կյանքն է: Անչափ ուզում էի ստեղծել մի բան, որը կհամապատասխանի իմ ապրելակերպին ու ցույց կտա իմ իրական եսը և այս մասին ես նախկինում էլ ասել եմ: Ինձ անհրաժեշտ են լինում հարմար, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ ու խրախուսող հագուստներ ու կոշիկներ, որոնք կարող եմ ուղղակի կրել ու տպավորություն ստեղծել, որ ժամերով պատրաստվել եմ: Ինձ համար ամենասիրելի մասն այս հավաքածուում այն է, որ այստեղ կգտնեք տարբեր մանրուքներ, որոնք իմ ու իմ պատմությանն են վերաբերում: Գրաֆիկաները ցույց են տալիս այն վայրերը, որոնք հատուկ տեղ ունեն իմ սրտում՝ ծննդյանս օրը, դաջվածնքներս, ինքնությունս»,- ասել է Սելենա Գոմեսն այս առիթով:

SG x PUMA SS19 հավաքածուն հասանելի է Puma.com կայքում. գները տարբեր են՝ 12-120$-ի սահմաններում:

 

 


Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը

Կաննի կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Ջիմ Ջարմուշի՝ զոմբիների մասին պատմող կատակերգությունը

Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Ջիմ Ջարմուշի նոր ֆիլմում աստղաբույլ է հավաքվել

Սելենա Գոմեսը նոր տեսահոլովակ է թողարկել

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Ջասթին Բիբերի ու կնոջ ամբողջական ֆոտոշարքը VOGUE-ի համար

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

2018թ.-ի 5 ամենահայտնի երաժշտական ալբոմները

2018թ.-ին Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող 10 աստղերը

2018թ.-ի՝ Twitter-ի ամենաազդեցիկ մարդիկ

Instagram-ում ամենաշատ հետևորդ ունեցող 10 հայ աստղերը