-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
1928 թ. մարտի 28-ին, Երևանում ծնվել է հայ քանդակագործ, մոնումենտալիստ, գծանկարիչ Արա Հարությունյանը։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1974-ից դասավանդել է նույն ինստիտուտում։ Նրա գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի, Սանկտ Պետերբուրգի ռուսական արվեստի թանգարաններում: Արա Հարությունյանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1963թ., 1982թ.) և Մոսկվայում (1983թ.): 1977 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: 1988 թվականից եղել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս: Արա Հարությունյանը մահացել է 1999 թ., Երևանում:
Արա Հարությունյանի գեղարվեստական ժառանգությունը բազմաշերտ է. մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ ստեղծագործություններ, դիմաքանդակներ, շիրմաքարեր, բազմաթիվ գծանկարներ և գրաֆիկական աշխատանքներ: Այսօր ձեզ համար ընտրել ենք նրա ամենահայտնի հուշարձանները, որոնք զարդարում են Երևանն ու նրա շրջակայքը։
Վիդեո
Ֆոտո