«Քայլող մեռյալները» և «Տարօրինակ դեպքեր» սերիալների նկարահանումները հետաձգվում են - VNews

«Քայլող մեռյալները» և «Տարօրինակ դեպքեր» սերիալների նկարահանումները հետաձգվում են

AMC ալիքը հետաձգել է «Քայլող մեռյալներ» հանրահայտ զոմբի-սերիալի վերջին՝ 10-րդ եթերաշրջանի պրեմիերան։ Այդ որոշումը փոխկապակցված է հետարտադրական փուլի հետ. COVID-19 վարակի հետ կապված չի ստացվում ավարտին հասցնել եթերաշրջանի վերջին սերիաները նախնական որոշված ժամկետին։

Դրա փոխարեն ապրիլի 5-ին եթերաշրջանը կավարտվի 15-րդ սերիայով, իսկ ավարտը կթողարկվի առանձին, սակայն դեռևս անհայտ է, թե երբ։ Բացի այդ ապրիլի 5-ից հետո սերիալն արտադրող AMC.com պաշտոնական կայքում անվճար հասանելի կլինեն 10-րդ եթերաշրջանի առաջին 8 սերիաները, այնպես որ երկրպագուները կարող են լրացնել բաց թողնվածը։

Բացի այդ հետաձգվում է մեկ այլ սիրված և պահանջված սերիալի գալիք եթերաշրջանը. Netflix-յան «Stranger things»-ի գլխավոր դերակատարներից Դևիդ Հարբորը Instagram-ում հայտնել է, որ 4-րդ եթերաշրջանը պետք է թողարկվեր 2021 թվականի սկզբին, ինչպես և նախկինում հայտարարվել է։ Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սերիալի նկարահանող խումբը ստիպված սառեցրել է նկարահանման ընթացքը, իսկ նախապես հայտարարված թողարկման օրը հավանաբար կչեղարկվի։

 

 

«Ո՞վ գիտի։ Այս պահին նկարահանումները դադարեցվել են։ Այն (նոր եթերաշրջանը) պետք է դուրս գար եկող տարվա սկզբին։ Կարծես թե, այժմ չեմ կարող հստակ ոչինչ ասել»։ասել է Հարբորը։


Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

3 ՆՈՐ սերիալ ուժեղ կանանց մասին ուժեղ կանանց համար

La casa de papel. հայերի իսպանական հետաքրքրությունը

Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

Կանայք սպանում են… որովհետև

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Թույն սերիալ. Animal Kingdom

Թույն սերիալ

Young Pop-ից New Pop [2-րդ եթերաշրջանի թրեյլերը, փոփոխված կազմն ու անվանումը]

Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը

Ֆիլմեր և սերիալներ աղջիկների համար