fbpx

Քեյթ Մոս. մտքեր, լուսանկարներ

Քեյթ Մոսը ծնվել է 1974 թ. հունվարի 16-ին Հեմփշիրում, Մեծ Բրիտանիա:
Քեյթը ընտանիքի երկու երեխաներից մեկն է. նա փոքր եղբայր ունի: Ցավոք Քեյթի ծնողները բաժանվում են, երբ նա ընդհամենը 13 տարեկան էր:
Քեյթի մայրը մատուցողուհի էր աշխատում: Նա հազիվ էր ծայրը ծայրին հասցնում և Քեյթը որոշում է օգնել մորը. աղջնակն աշխատում էր խանութում:

Աղջկա ծննդյան օրը մայրը՝ Լինդան անակնկալ է անում երեխաներին և միասին նրանք ուղևորվում են Բահամյան կղզիներ. Քեյթը 14 տարեկան էր:
Մոսը խոստովանել է, որ երբեք ուշադրության կենտրոնում չի եղել, տղաների համար էլ շատ սառը և վանող տեսք է ունեցել: Թեպետ նրա գեղեցկությունը, ինչպես ավելի ուշ ինքը մոդելն է խոստովանել, ավանդական չի համարվում, այնուամենայնիվ աղջկա յուրահատուկ դիմագծերն ու գեղեցիկ մարմինն աննկատ չեն մնում և շատ շուտով նրան առաջարկում են մոդել դառնալ: Հենց Կղզիներ մեկնելուց էլ օդանավակայանում նրան նկատում է բրիտանական փոքրիկ մոդելային գործակալության տնօրեն Սառա Դուկասը, և առաջարկում տուն վերադառնալուն պես կապվել նրա հետ: Այսպես մեկնարկում է Մոսի մոդելային կարիերան…

…իսկ թե ինչ եղավ հետո, բոլորս էլ գիտենք. 1990-2000-ականներին Մոսն ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն էր:

Ձեզ ենք ներկայացնում Քեյթ Մոսի բացառիկ լուսանկարները և նրա մտքերը:

Պարելու գնալուց ես հագնում եմ իմ ամենաբարձ կրունկ ունեցող կոշիկները և ամենակարճ զգեստը:

Ինքդ քո «Ես»-ին հավատարիմ մնալն ըմբոստության ակտ է:

 Ես ցանկանում եմ կյանքս ապրել այնպես, որ երբ ծերանամ, ետ նայեմ ապրածս կյանքին և բացականչեմ. «Ա՜խ, ես ապրեցի, ապրեցի, այլ ոչ թե գոյատևեցի»:

Մարդկանց ասածները չեն կանգնեցնի ինձ. ես պետք է ապրեմ և գործեմ իմ համար:

Միշտ հիշիր, որ վերջին հաշվով, հագնվել նշանակում է ինքդ քեզ հարմարավետ և ինքնավստահ զգալ: Ես չեմ գտել այնպիսի մեկին, ում հետ կցանկանամ երկար ժամանակ անցկացնել: 

Անկեղծ ասած, ես դիզայներ չեմ, ես ուղղակի սիրում եմ նորաձևությունը: Ես երբեք նորաձևության դպրոց չեմ հաճախել, ես չեմ կարող էսքիզներ անել, ես չեմ կարող թղթից նախշեր և պատկերներ սարքել, ես չեմ կարող կարճացնել կտորը, բայց ես կարող եմ շարֆից զգեստ պատրաստել: 

Ես կարծում եմ՝ անիմաստ է ասել, որ ես երազել եմ մոդել դառնալ:

Ես սիրում եմ Նյու Յորքը, բայց հոգու խորքում ես լոնդոնցի եմ:

Այսօր ես կարող եմ մտնել անծանոթ մարդկանցով լեփ-լեցուն սենյակ և անել աշխատանքս: Ես կարծում եմ, որ շատ եմ առաջադիմել:

Իմ կյանքում ես հանդիպել եմ գրեթե բոլոր այն մարդկանց, որոնց ցանկանում էի հանդիպել: 

Ինձ ամեն ինչում էլ մեղադրել են, մեղադրել են ծխելու, թմրանյութեր օգտագործելու և անորեքսիկ լինելու մեջ:

Միանշանակ ես շատ ծանրաբեռնված եմ ապրել՝ ես աշխատել եմ, շատ ճամփորդել և խաղացել, շատ եմ խաղացել: Ես երբեք չեմ հանգստացել և արդյունքում անհավասարակշռության խնդրի առաջ եմ կանգնել:

Ոչինչ էլ կարևոր չէ. նույնիսկ եթե դու անընդհատ նույն հագուստն ես կրում, կարևոր է միայն, թե դու ինչպես ես այն կրում և ինչպես ես դրան վերաբերվում:

14 տարեկանում ես սկսեցի զբաղվել մոդելային գործունեությամբ: Հենց առաջին օրվա վերջում մայրս ասաց. «Եթե ցանկանում ես մոդել դառնալ, հույսդ միայն ինքդ քո վրա դիր, քանի որ ես չեմ պատրաստվում նորից շրջել ամբողջ Լոնդոնով. ես ասես մղձավանջում լինեի»:  Իմ հասցեին բազմիցս շատ սարսափելի, անարդար, սուտ խոսքեր են հնչել, և ես հասկացել եմ, որ լավագույն վրեժը հաջողությունն է:

Այժմ ես իսկական կին եմ: Անկեղծ եմ ասում՝ իմ ամբողջ կյանքում ես երբեք կրծկալ չեմ կրել:

Երբ մարդիկ տեսնում են այս կամ այն դերասան-դերասանուհուն խոսելիս, կարծում են, որ լավ ճանաչում են նրան, մինչդեռ վերջինս նրանց համար պարզապես դեմք կամ անհայտ մարմին է:

Ես հոգնել էի ինքս ինձ Դրակուլա զգալուց: Ես ցանկանում էի տեսնել ցերեկային լույսը, և չէի ցանկանում տեսնել միայն առավոտյան ժամը 6-ի լույսը:

Ես երբեք, երբեք կեղտոտ թևատակեր չեմ ունեցել: Ես կարծում եմ, որ դու կարող ես կեղտոտ տեսք ունենալ, բայց ոչ մի դեպքում չպետք է կեղտոտ լինես:

Ես չեմ ցանկանում այսքան նիհար լինել:

Գուցե շատ բանալ հնչի, բայց ես կարծում եմ, որ եթե ներքուստ դու գեղեցիկ ես, այդ գեղեցկությունը վաղ թե ուշ արտահայտվելու է արտաքինիդ վրա:

Բոլոր այն աղջիկները, որոնք հետաքրքրվում են մոդելային կարիերայով, պետք է գիտակցեն, որ իրականում դա բարդ, շատ բարդ աշխատանք է: Դու կարող ես գնալ նկարահանման առավոտյան և հնարավոր է, որ մինչև գիշերվա 10-ն այդպես էլ չնկարահանվես և քեզ ասեն, որ առավոտյան 5-ին նորից այնտեղ պետք է լինես. եթե նկարահանումը ձախողվում է, դու ստիպված ես լինում հաջորդ օրը նորից այնցնել այդ ամենի միջով:

Եթե մոդել չլինեի, ես կցանկանայի ռոք աստղ լինել, կցանկանայի վոկալիստ լինել: Ես կուզեի խմբիս հետ ավտոբուսով գնալ շրջագայության: Ես կարծում եմ, որ այս պլանը կիրականացնեմ մյուս կայնքում:

Ես  ավանդական գեղեցկություն չունեմ, բայց ըստ երևույթին, մարդիկ ինձ գեղեցիկ են համարում:

Ես այլևս ակումբներ չեմ գնում, անկեղծ ասած, ես հանդարտվել եմ: Ես ապրում եմ Հայգեյթ շրջանում իմ շան, ամուսնու և դստեր հետ, և ես սկանդալիստ չեմ, բայց կրակի հետ մի՛ խաղացեք. վստահեցնում եմ, որ փակ դռների ետևում ես իսկական սկանդալիստ եմ:

Ես վաղուց եմ հասկացել, որ այն, ինչ տրված է քեզ բնության կողմից լավագույնն է, դա քեզ անհատականություն է դարձնում և ցանկության դեպքում դու կարող ես բոլոր թերություններդ վերածել առավելությունների: 

Չկա ավելի համեղ բան, քան ինքդ քեզ նիհար զգալը:

Այս (մոդելային) բիզնեսում ես մի քանի լավ ընկեր ձեռք բերեցի: 

Աղբյուր՝ vintag.es


Ջորջ Մարտինն ասում է…

«Reign»-ը ասում է…

Ջորջ Բեռնարդ Շոուն ասել է…

Էդուարդ Մանեն ասել է…

Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարները

Դենիել Դեյ-Լուիսն ասում է…

Էտա Ջեյմսն ասել է…

Բոբ Դիլանի վինտաժային լուսանկարները

Կեն Կիզին «Թռչելով կկվի բնի վրայով» գրքում ասում է…

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հայտնի լուսանկարիչների օբյեկտիվում

Փարիզի Աստվածամոր տաճարը լուսանկարներով

Քրիստիան Դիորն ասել է…

Շառլ Բոդլերն ասել է…

Դեյվիդ Բոուիի ամենագունեղ և տպավորիչ լուսանկարները

Էռնեստ Հեմինգուեյի և նրա սիրելի կատուների վինտաժային լուսանկարները

Հայտնի մայրիկներն իրենց երեխաների հետ (լուսանկարներ)