Քիչ հայտնի լուսանկարների շարք Ջուլիա Ռոբերտսից - VNews

Քիչ հայտնի լուսանկարների շարք Ջուլիա Ռոբերտսից

Post image11211 6 - Քիչ հայտնի լուսանկարների շարք Ջուլիա Ռոբերտսից

Այս դերասանուհին կինոյում իր առաջին հաջողությունը գրանցեց «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմում, որի համար արժանացավ «Ոսկե գտլոբուս» մրցանակի: Խոսքը՝ Ջուլիա Ռոբերտսի մասին է: Ամերիկացի դերասանուհու կարիերայի մեջ լուրջ դեր ունի նրա ավագ եղբայրը՝ Էրիկ Ռոբերտսը, որն արդեն հանրահայտ դերասան էր, երբ իր քրոջն առաջարկեց փոքրիկ դերերով հանդես գալ  «Արնակարմիր» («Blood Red») մարտաֆիլմում, այնուհետև «Բավարարություն» («Satisfaction») ֆիլմում, որի համար Ջուլիան սովորեց նվագել հարվածային գործիքներ և բաս կիթառ: 1988 թվականին Ջուլիա Ռոբերտսը համաձայնեց նկարահանվել նաև «Առեղծվածային պիցցա» («Mystic Pizza») կատակերգությունում, որի համար աղջիկը ստիպված էր իր դարչնագույն մազերը շեկ գույնի ներկել: Հետագայում իհարկե այդ քայլը դարձավ հանրահայտ դերասանուհու խորհրդանիշը: Ի դեպ նույն կինոնկարի համար Ռոբերտսը վաստակեց  50 000 դոլար։ Սակայն Ջուլիային մեծ ճանաչում և հաջողություն բերեց «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմը 1989 թվականին, որը դարձավ վարձույթի հիթ կինոթատրոններում, հավաքելով ավելի քան ութսուն միլիոն ամերիկյան դոլար: Հենց այս դերակատարման համար էլ Ռոբերտսն արժանացավ «Ոսկե Գլոբուս» մրցանակի և «Օսկար» մրցանակաբաշխությունում հավակնեց «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգին։ 1990 թվականը հատկանշական էր դերասանուհու կյանքում: Նույն տարում Ռոբերտսը ձեռք բերեց «Հոլիվուդան աստղ»-ի կարգավիճակ՝ «Սիրունիկը» («Pretty Woman») մելոդրամայում խաղացած գլխավոր դերի համար, որի համար դերասանուհին  երկրորդ անգամ պարգևատրվեց «Ոսկե Գլոբուսը»-ով: Հոլիվուդյան դերասանուհին անցած տարվա ապրիլի 19-ին ճանաչվեց  «Աշխարհի ամենագեղեցիկ կինը» ըստ People-ի: Ջուլիան գեղեցիկ ու ոգեշնչող է եղել բոլոր ժամանակներում…

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանուհու քիչ հայտնի լուսանկարների շարքը, որը հեղինակել է 1980-ականների վերջի և 1990-ականների սկզբի ամերիկացի տաղանդաշատ լուսանկարիչ՝ Michael Tighe-ը: Լուսանկարներում Ջուլիա Ռոբերտսը 25 տարեկան է:

julia roberts by michael tighe 1 960x688 - Քիչ հայտնի լուսանկարների շարք Ջուլիա Ռոբերտսիցjulia roberts by michael tighe 2 960x650 - Քիչ հայտնի լուսանկարների շարք Ջուլիա Ռոբերտսիցjulia roberts by michael tighe 3 960x642 - Քիչ հայտնի լուսանկարների շարք Ջուլիա Ռոբերտսից

1 2

Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

Լենի Քրավիցը և Ջեյ Լոն կնկարահանվեն նույն ֆիլմում…

5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հայտնի դերասաններ, որոնք թողել են ծխելը

Ինչ տեսք ունեն մեր մանկության ֆիլմերի երեխաները հիմա

Աշխարհի ամենակրեատիվ ֆոտոնախագծերից 10-ը

Շատ առեղծվածային. լուսանկարներ, որոնցում մի բան այն չէ

10 հայտնի դերասաններ, որոնք հրաժարվել են կուլտային դերերից

Էջմիածինը արխիվային լուսանկարներում

Լուսանկարներ, որ չեք հավատա, բայց ֆոտոշոփի արդյունք չեն

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից

Ի՞նչ դիտել տանը…

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

Արձակուրդներ Վենետիկում. 1950-ականներ