Քիչ հայտնի ռոք խմբեր, որոնք լավ երաժշտություն են ստեղծում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Քիչ հայտնի ռոք խմբեր, որոնք լավ երաժշտություն են ստեղծում

The Beatles, Imagine Dragons, Coldplay, The Script, EXO, One Republic… սրանք ընդամենը մի քանիսն են այն երաժշտական խմբերից, որոնք հասցրել են իրենց երաժշտությամբ գրավել հսկայական ամբոխների ուշադրությունն ու դառնալ նրանց երգացանկի անբաժանելի բենդերից մեկը: Սակայն կան մի շարք խմբեր, որոնք նույնպես ունեն յուրահատուկ տաղանդ, անսովոր ու գեղեցիկ ոճ և իհարկե հոգուն դիպչող երգեր, բայց այդքան էլ մեծ լսարան չունեն: ՎիվառոՆյուզը որոշել է իր երգացանկից ներկայացնել այնպիսի խմբերի, որոնց բացահայտելը հույս ունենք ձեզ համար նշանակալից կլինի:

Իսկ որո՞նք են ձեր ամենասիրելի բենդերը, որոնց աշխարհն այդքան էլ չի ճանաչում:

1. The 1975

4 հոգուց բաղկացած այս անգլիական փոփ-ռոք խումբը ստեղծվել է 2002թ.-ին: Խմբի մենակատարն է Մեթյու (Մեթթի) Հիլին, որն էլ հենց հիմնադրել է խումբը: Նրանք աչքի են ընկնում իրենց առանձնահատուկ երաժշտական ոճով, որը սկզբում մի փոքր անսովոր կարող է թվալ ականջին, բայց հետո՝ միանգամայան հարազատ: Ներկա պահին The 1975-ն ունի 2 ձայնասկավառակ՝  “The 1975” (2013) և “I Like It When You Sleep, for You Are So Beautiful yet So Unaware of It” (2016), իսկ 3-րդ ձայնասկավառակը՝  “Music for Cars”-ն արդեն կթողարկվի 2018թ.-ին: Խմբի լավագույն երգերից են “Chocolate”-ը, “She’s American”-ը, “A Change Of Heart”-ը,  “Somebody Еlse”-ը, “This Must Be My Dream”-ը և այլն: 

2. Walking On Cars

Իռլանդական այս ալտերնատիվ ռոք խուբը ձևավորվել է 2010թ.-ին ու բաղկացած է 5 հոգուց: Նրանց առաջին սինգլը՝ “Catch Me If You Can”-ը թողարկվել է 2012թ.-ին ու խմբին առաջին անգամ բարձրացրել iTunes-ի 1-ին հորիզոնական: 2014թ.-ին թողարկվել է նրանց առաջին մին-ձայնասկավառակը՝ “Hand in Hand”-ը, իսկ 2016-ին՝ առաջին ամբողջական սկավառակը՝ “Everything This Way”: Առանձնահատուկ կերպով հետաքրքիր ու գրավիչ են “Walking On Cars”-ի տեսահոլովակներն ու երգերի բառերը, ինչպես նաև գլխավոր վոկալիստ Պատրիկ Շիհիի ձայնը: Նրանց լավագույն երգերից են “Don’t Mind Me”-ն, “Always Be with You”-ն “Speeding Cars”-ը և ուրիշներ:

3. X ambassadors

Ալտերնատիվ ու ինդի ռոք ոճի այս խումբը հիմնադրվել է Նյու Յորքում 2009թ.-ին:  X Ambassadors-ը նշում է, որ իրենց համար “Red Hot Chili Peppers” խումբը լեգենդար է համարվում ու որ հենց նրանք են բավական մեծ ազդեցություն ունեցել իրենց սեփական երաժշտության ստեղծման համար: Խումբն ունի երկու ձայնասկավառակ, որոնցից առավել հայտնի է “VHS”-ը: Վերջինս ընդգրկում է 20 երգ: Խմբի ամենահայտնի երգերից են “Renegades”-ը, “Unsteady”-ն, “Jungle”-ը և այլն:

4. Red

Red ամերիկյան ռոք բենդը ստեղծվել է 2002թ.-ին: Դրա հիմնադիրներն են եղբայրներ Էնթոնի և Ռենդի Արմսթրոնգները, որոնց հետո միացել է խմբի ներկայիս գլխավոր վոկալիստ Մայքլ Բարնզը: Հնարավոր է նրանց այդքան էլ չեն ճանաչում, որքան, ասենք, Imagine Dragons-ին, բայց նրանք երկու անգամ արդեն հավակնել են Գրեմմի մրցանակի իրենց առաջին երկու ձայանասկավառակների շնորհիվ: Ներկա պահին նրանք արդեն ունեն 6 ձայնասկավառակ: Վերջինը՝ “Gone“-ը թողարկվել է 2017թ.-ի հոկտեմբերի 27-ին ու 17 երգ է ընդգրկում: Red-ի լավագույն երգերից են “Hold Me Now”-ն, “Pieces”-ը, “Breathe Into Me”-ն, “Never Be the Same”-ը և այլն:

5. The Cab

Ամերիկյան The Cab խումբը, ցավոք, 2014թ.-ից դադար է վերցրել, բայց սա չի նշանակում, որ նրանք չեն շարունակելու իրենց երաժշտական ուղղին, հատկապես եթե ունեն բազմաթիվ լավ երգեր ու բավականին ակտիվ լսարան: Բենդը, ձևավորվել է 2004թ.-ին ու մի քանի անգամ հայտնվել տարբեր ամսագրերի «Խմբեր, որոնց պետք է ճանաչեք» ցանկերում: The Cab-ն ունի 4 ձայնասկավառակ. առաջինը՝ “Whisper War”-ը լույս է տեսել 2008թ.-ին, իսկ վերջինը՝ “Lock Me Up”-ը՝ 2014-ին: Բենդի ամենալավ երգերից են “These Are The Lies”-ը, “Numbers”-ը, “Fool-ը, Endlessly”-ն, “Temporary Bliss”-ը, “Angel With A Shotgun”-ը և շատ ու շատ այլ թրեքեր: