Քիմի արմատները. ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը - VNews

Քիմի արմատները. ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը

qimipapaaaa min - Քիմի արմատները. ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը

Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, որն այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի ծնողներն ամուսնացել են 1978 թվականին: Նրանք  ունեցել են չորս երեխա՝ Քորթնին, Քիմը, Քլոեն և Ռոբը: 1990 թվականին զույգն ամուսնալուծվում է. թե՛ Ռոբերտ Քարդաշյանը, թե՛ Քրիս Ջենները ամուսնանում են երկրորդ անգամ, վերջինս՝ թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ

1R1nwet - Քիմի արմատները. ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը

Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին՝ կերակրափողի քաղցկեղից, իսկ մինչ այդ հասցրել է ապրել վառ ամերիկյան կյանք, վաստակել տաղանդավոր իրավաբանի համբավ ու մեծ գումարներ…

Հայկական արմատներով ամերիկացի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է 1944 թվականի փետրվարի 22-ին Լոս-Անջելեսում` հաջողակ գործարարների ընտանիքում: Քարդաշյանի նախահայրերը  եղել են Կարսից: 1913 թվականին նրանք փրկվել են ցեղասպանությունից՝ փախնելով Կարսից  Գերմանիա, այնտեղից էլ հետագայում  արտագաղթել են ԱՄՆ, որտեղ  հիմնել են մսապահածոների իրենց բիզնեսն, ինչով և հետագայում զբաղվել են նաև Ռոբերտ Քարդաշյանի ծնողները՝ Արթուր և Հայկուշ՝ ԱՄՆ-ում արդեն իսկ Հելեն Քարդաշյանները:

p9ERSVq - Քիմի արմատները. ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը

Ընտանեկան բիզնեսը Ռոբերտի սրտով չէր, նա ընտրում է իրավաբանությունը…

1966 թվականին Քարդաշյանն ավարտում է Հարավային Կալիֆորնիայի ավագ դպրոցը: Իսկ երկու տարի անց  Սան Դիեգոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ստանում է իրավաբանության դոկտորի կոչում: Աշխատելով մոտ 10 տարի որպես փաստաբան՝ մի օր նա հրաժարվում է մասնագիտությունից և ծնողների նման զբաղվում է բիզնեսով՝ 1973 թվականին հիմնելով «Radio & Records» առևտրային հրատարակութունը և երկար ժամանակ՝ 20 տարի չի հայտնվում դատական նիստերի դահլիճներում:

Մասնագիտությանը վերադառնում է 1995 թվականին, երբ ընկերոջը՝ հայտնի դերասան և ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնին մեղադրում են սպանության մեջ:

robert kardashian gettyimages 51583984 1300jpg 960x642 - Քիմի արմատները. ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը

Այսպիսով,  հանուն վաղեմի ընկերոջ,  Ռոբերտ Քարդաշյանը վերականգնում է  փաստաբանի իր լիցենզիան, որպեսզի ներկայացնի ընկերոջ շահերը դատարանում: Ինչպես հայտնի է, Սիմփսոնը սպանելով նախկին կնոջն ու նրա սիրեկանին, կարողացել է խուսափել պատժից՝ հմուտ փաստաբանական թիմի ջանքերի շնորհիվ: Դատավարությունում  քննարկվում էր շատ կարևոր նրբություն: Բանն այն է, որ կնոջ սպանությունից  հետո Օ Ջեյ Սիմփսոնը, խուսափելով ոստիկաններից, ապաստան է գտնում  Քարդաշյանների ընտանիքում, իսկ Ռոբերտ Քարդաշյանին էլ նկատում են Սիմփսոնի պայուսակը ձեռքին, երբ վերջինիս Չիկագոյից հյուրընկալել էր իր տանը՝ սպանությունից անմիջապես հետո:

Այս փաստերը  դատախազի համար առիթ են հանդիսանում մեղադրել Ռոբերտ Քարդաշյանին՝ որպես  սպանության հանցակից՝ պարզաբանելով, որ պայուսակի մեջ կարող էին լինել կարևոր ապացույցներ՝ հագուստ կամ սպանության ժամանակ օգտագործված զենք:  Բայց մեղադրյալ կողմին  չի հաջողվում հավաքել բավարար փաստեր,  և արդյունքում՝  1995 թվականին Օ Ջեյ Սիմփսոնին արդարացնում են: Ճիշտ է՝ ավելի ուշ նա բանտարկվում է, սակայն այս անգամ բոլորովին այլ գործով  և 33 տարի անցկացնում է բանտում ՝ զինված հարձակում և առևանգում մեղադրանքով:

Դատավարությունից որոշ ժամանակ անց Քարդաշյանը խոստովանում է,  որ կասկածում է ընկերոջ և իր պաշտպանյալի անմեղությանը: Այս հայտարարությունը փոքր-ինչ վնասում է նրանց հարաբերություններին, բայց հետո ընկերները նորից մտերմանում են, իսկ Ռոբերտ Քարդաշյանի մահից հետո, Օ Ջեյ Սիմփսոնը խոստովանում է.՝

« Բոբը միշտ իմ կողքին է եղել , երբ ես ամենաշատն եմ դրա կարիքն ունեցել»:

 

 

 


«Սա բարդ տարի էր». Քիմ Քարդաշյանի հարցազրույցը

Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը մեմ է դարձել

Ինչպե՞ս է Քանյեն՝ Քիմից բաժանվելու ֆոնին…

Համացանցը մեղադրում է Քիմին, իսկ Քիմը՝ զայրանում

Քիմ Քարդաշյանը ցույց տվեց իր ամուսնական մատանին

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կարևոր որոշում է կայացրել

Ադրբեջանական «բանակը» Քիմի դեմ

Քիմ Քարդաշյանի, Քայնե Ուեսթի և կարանտինի մասին

Բյութի-խորհուրդներ Մերի Ֆիլիփսից

Քարդաշյանը խնդրել է կողմ քվեարկել…

Քիմի սիրելի հայկական ռեստորանը…

Քանյե Վեսթը պատմում է..

Այն ամենն, ինչ հրապարակեց Քիմը Հայաստանից

Քիմ Քարդաշյան. 10 փաստ, որ գուցե չգիտեք

փոքրիկ Քիմ Քանրդաշյանը [լուսանկարներ]

Քիմ Քարդաշյանի երեխաները մկրտվել են Էջմիածնում