Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Արդեն աշուն է:
Գիշերները՝ զով, չեմ կաշկանդվի և կասեմ՝ նույնիսկ ցուրտ:
Եթե սառում են ձեր ոտքերը, իսկ դուք էլ հանգիստ քնելու համար գուլպա եք հագնում, դա չի նշանակում, թե ծերացել եք ,կամ գծերից ընկել:
Հանգստացե՜ք:
Նշանակում է, որ դուք հետևում եք ձեր ինքնապահպանման կանչին ու գենետիկ համակարգում դրված սովորությանը:
Ոմանք կարծում են, թե գուլպաներով քնելն անհարմար ու նյարդայնացնող է:
Ոմանց փորձը ցույց է տալիս, որ գուլպաներով քնելը հանգեցնում է դրանց կորուստին, ապա անկողնով մեկ փնտրտուք-ջանքերին:
Իսկ ոմանք էլ, հոդվածի հեղինակի պես, չեն կարողանում ուղղակի քնել առանց գուլպաների՝ լինի բամբակ, թե փափուկ գործվածք՝ կարևորը տաք լինի:
Ճի՞շտ է:
Փորձագետներն ապացուցել են, որ այս հարցին կա մեկ ճիշտ պատասխան:
Գիտականորեն ապացուցված է, որ գուլպաներով քնելը նպաստում է լավագույն հանգստին և թուլանալուն, որովհետև տաք ոտքերն օգնում են ավելի արագ ննջել ու հնարավորինս հանգիստ քնել գիշերը, եթե իհարկե մոտանայքում փոքրիկ երեխաներ չկան. ուզում եք հազար գուլպա հագեք, միևնույն է, անհագիստ եք լինելու ու մշտապես քնի ծարավ: Հաշտվեք այս իրականության հետ: Ժամանակավոր է:
Իսկ հիմա անցնեմ բուն հիմնավորմանը:
Հիմա պատկերացնում եմ, որ այս հոդվածը կարդում է մեկը, որը, մեղմ ասած, տանել չի կարողանում գուլպաներով քնել: Ու զարմանում է, թե ինչպես կարելի է այս նյութի մասին հոդված գրել ու գիտականորեն ապացուցված դրույթներ առաջ քաշել : «Պարապ ե՞ք մնացե»,- հաստատ կմտածի նա:
Հիմա ձեր սրտով գնալու ժամանակն է, սիրելի հակագուլպայականնե՜ր:
Պատճառն այն, որ բնություն մայրիկը ձեզ նվիրել է հրաշալի արյան շրջանառություն՝ փաթեթավորված բնականոն մարմնի ջերմաստիճանով, տեղ-տեղ նյութափոխանակությամբ և, կներեք իհարկե, բայց նաև հաստ մաշկով, որոնց շնորհիվ դուք կարող եք բոկոտն քնել և նույնիսկ տնով մեկ մարաթոնի մասնակցել: Դուք ջերմաստիճան գեներացնելու բիոլոգիական հակվածություն ունեք: Շնորհավորում եմ:
Բոլոր նորմալ և գուլպա հագնող աննորմալ մարդիկ քնելով են հանգստանում: Այդ իսկ պատճառով քունը պետք է լինի հնարավորինս առողջ ու կազդուրող:
Եվ բոլորովին կարևոր չէ ՝ գուլպաներո՞վ, թե՞ առանց:
Իսկ ինչպե՞ս եք քնում դուք: Ի՞նչ փաստարկներ կբերեք ձեր նախընտրությունները հիմնավորելու համար:
Կիսվեք: Մի կաշկադվեք:
Վիդեո
Ֆոտո