Քրիստոֆեր Նոլանի լավագույն ֆիլմերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Քրիստոֆեր Նոլանի լավագույն ֆիլմերը

Քրիստոֆեր Նոլանը փոքր հասակում դիտում է Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» և Սթենլի Կուբրիկի «Տիեզերական Օդիսեա» ֆիլմերը, որոնք էլ որոշում են նրա ճակատագիրը․ ոգևորված ու ապշած այս երկու ֆիլմերի հզորությամբ՝ նա որոշում է ռեժիսոր դառնալ ու աշխարհին նվիրել նման գլուխգործոցներ։
VNews-ը ներկայացնում նրա 5 լավագույն ֆիլմերը, որոնք կարող են ընկերակցել այսօր։

1․ Հեղինակություն/The Prestige, 2006

«Ուորներ Բրազերս» ընկերության կողմից ստեղծված «Հեղինակություն» ֆիլմն էկրաններ է բարձրանում 2006 թ․։ Այս ֆիլմում նկարահանվել են Հյու Ջեքմենը, Քրիստիան Բեյլը, Սքարլետ Յոհանսոնը, Ռեբեկա Հոլը, Մայքլ Քեյնը և այլք։
Ֆիլմը հիմքում է Քրիստոֆեր Պրիստթի համանուն ստեղծագործությունը, որը գրվել էր 1995 թ․։ Գրքի հեղինակն ինքն է պնդում, որ հենց Նոլանն էկրանավորի իր վեպը։
Ֆիլմի գլխավոր հերոսները Ռոբերտ և Ալֆրեդ անունով կախարդներն են, ովքեր միշտ մրցակցել են իրար հետ։ Երկու հսկա միևնույն բեմում չեն կարող լինել․ ժամանակի ընթացքում նրանց անմեղ մրցակցությունը վերափոխվում է վտանգավոր խաղի։ Նրանք ամեն կերպ փորձում են խանգարել մեկը մյուսին, իմանալ մեկը մյուսի գաղտնիքներն ու ոչնչացնել իրար։ Ինչի կհանգեցնի այս ահարկու և ահասարսուր պայքարը․․․
2007 թ․ ֆիլմը առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն օպերատորական գործ» և «Լավագույն դեկորացիաներ» անվանակարգերում, բայց չի հաղթել։

2․ Խավարի ասպետը/The Dark Knight, 2008

Ռեժիսորի մյուս գործը «Խավարի ասպետը» ֆիլմն է, որն էկրաններին է հայտնվել 2008 թ․։ Գլխավոր դերերում են ռեժիսորի սիրելի Քրիստիան Բեյլը, միակ ու անկրկնելի Ջոքեր Հիթ Լեդջերը, Գարի Օլդմենը և այլք։
Այս անգամ էլ Բեթմենը պետք է պայքարի չար ուժերի դեմ, սակայն այս անգամ նրան սպասվում է ավելի վտանգավոր և դաժան պայքար։ Այժմ խաղի կենտրոնում է խելագար և ճարպիկ Ջոքերը։ Բեթմենի գործը բարդացել է․ Ջիմ Գորդոնի և Հարվի Դենթի հետ նա պետք է մաքրի քաղաքը հանցագործություններից, բայց կկարողանա արդյո՞ք նա պայքարել Ջոքերի դեմ և հասնել իր առջև դրված նպատակին։
Ֆիլմը 2009 թ․ հաղթել է Օսկարի «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Հիթ Լեդջեր)  և «Ձայնի լավագույն մոնտաժ» անվանակարգերում։

3․ Սկիզբ/Inception, 2010

 2010 թ․ սիրելի ռեժիսորը ևս մեկ անգամ արդարացնում է երկրպագուների հույսերը․ էկրաններին է նրա «Սկիզբ» ֆիլմը՝ Լենարդո Դի Կապրիոյի, Էլեն Փեյջի, Ջոզեֆ Գորդոն-Լևիթի, Թոմ Հարդիի, Կիլիան Մերֆիի մասնակցությամբ։
Առաջին հայացքից խրթին սյուժեով այս ֆիլմը իրականում շատ պարզ է և բնավ նման չէ գլուխկոտրուկի։
Ֆիլմի կենտրոնում է Կոբ անունով մի գող, ով տարօրինակ զբաղմունք ունի․ նա գողանում է մարդկանց գաղտնիքները, երբ նրանք քնած են և առավել քան խոցելի։ Կոբը դա անում է իր թիմի օգնությամբ։ Նրա ունակությունները ոչ միայն չօգնեցին, այլ նույնիսկ խանգարեցին նրան․ հիմա Կոբը փախուստի մեջ է, նա չունի ոչինչ։ Սակայն Կոբին տալիս են հնարավորություն ուղղելու սխալները և հետ բերելու այն ինչ նրանից խլել էին։
2011 թ․ ֆիլմը արժանացել է Օսկարի՝ «Լավագույն օպերատորական գործ», «Լավագույն ձայն», «Ձայնի լավագույն մոնտաժ» և «Լավագույն վիզուալ էֆեկտներ»> անվանակարգերում։

4․ Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդ/The Dark Knight Rises, 2012

2012 թ․ ծնվում է Նոլանի լեգենդար Բեթմենի շարունակությունը։ Այս անգամ խավարի ասպետը վերածնվում է և հետ գալիս։
Դերերում են արդեն հարազատ Քրիստիան Բեյլը, Թոմ Հարդին, Անն Հետեուեյը, Մարիոն Կոտիյարը և այլք։
Այս անգամ Բեթմենը փախուստի մեջ է․ մի քանի տարի առաջ նրան անհիմն մեղադրել են Հարվի Դենտի սպանության մեջ։ Բացի այդ այժմ գլխավոր հերոսի կյանքում նոր թշնամի է հայտնվել․ Բեյն անունով մի տղամարդ, ում դեմքը ամբողջությամբ փակ է դիմակով։ Բեթմենը պետք է պայքարի Բեյնի դեմ ու փրկի քաղաքը քաոսի ճանկերից։ Մի պահ թվում է, թե նա չի կարող իր առջև դրված խնդիրը հաղթահարել, բայց արի ու տես, որ Կատու-Կնոջ ի հայտ գալը շատ է օգնում Բեթմենին։

5․ Ինտերստելլար/Interstellar, 2014

2014 թ․ «Ինտերստելլար» ֆիլմն իսկական գլուխգործոց էր։ Բացի դերասանական կազմից, օպերատորական և ռեժիսորական աշխատանքից, գեղեցիկ տեսարաններից՝ ֆիլմը աչքի է ընկնում ապշեցուցիչ էֆեկտներով։
Աշխարհը բախվել է մի շարք խնդիրների, որոնցից ամենավտանգավորը պարենային ճգնաժամն է։ Հետազոտողների մի խումբ այլ մոլորակ է մեկնում հետազոտելու, թե արդյոք անհրաժեշտության դեպքում կարելի է մարդկանց այլ մոլորակ տեղափոխել։ Մարդկային ցեղը վտանգի մեջ է։
Ի սկզբանե ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը դիմել է Ջոնաթան Նոլանին, որ վերջինս գրի ֆիլմի սցենարը, բայց շատ շուտով թողել է ֆիլմը, և Ջոնաթանը իր եղբորը՝ Քրիստոֆերին առաջարկել է այն էկրանավորել։ Բացի այդ, Սփիլբերգը գլխավոր դերում տեսնում էր դերասան Ուիլ Սմիթին, բայց նրա հեռանալուց հետո այդ դերը ստանձնում է Մեթյու Մակկոնահին։
2015 թ․ ֆիլմը արժանացել է Օսկարի՝ «Լավագույն վիզուալ էֆֆեկտներ» անվանակարգում։


Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

5 ֆիլմ բաց տեսարաններով

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)

Լեոնարդո Դի Կապրիոն 15 միլիոն դոլար է նվիրաբերել բնությունը փրկելու համար

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

2019 թ. լավագույն սերիալներն ըստ GQ-ի

Նոր սերիալ Սթիվեն Սփիլբերգից, որը կկարողանաք նայել միայն գիշերը