Քշիշտոֆ Կիսլյովսկի.5 ֆիլմ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Քշիշտոֆ Կիսլյովսկի.5 ֆիլմ

Լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Կիսլյովսկին իր ֆիլմերում պատկերել է մարդկային ցավը, վիշտը, տառապանքը, ունայնությունը, միայնությունը, սերը, հույսը, հավատը: Նա հասցրել է կերտել մի քանի տասնյակ ֆիլմեր, որոնք անխոս կմնան կինոյի պատմության և շատ շատերի ֆիլմադարանների լավագույնները:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում 5 ֆիլմ, 5 գեղեցիկ գործ, որոնք ձեր կինոմտածողությունն անպայման կհարստացնեն նոր գույներով:

1. Կարճ ֆիլմ սպանության մասին//Короткий фильм об убийстве//Krótki film o zabijaniu, 1987

Կաննի կինոփառատոնի «Ժյուրիի մրցանակ» և «Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակ» անվանակարգերում հաղթած այս ֆիլմը էկրաններ է բարձրացել 1987 թ.:
Ֆիլմի գործողությունները պտտվում են 3 մարդու շուրջը: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր աշխարհը և ապրում է սեփական իրականության մեջ, բայց մի օր նրանց ճանապարհները կհատվեն:
Առաջին պատմության «մեղավորը» 20-ամյա Յացեկն է, որը կորել է «մեծ աշխարհում»: Նա խճճվել է ինքն իր մեջ և փորձում է հասկանալ՝ ով է ինքն ու ուր է գնում: Երկրորդ պատմության կենտրոնում է Վարշավայի փողոցներով սլացող տաքսիստը, իսկ երրորդ պատմության կենտրոնական ֆիգուրան բանիմաց, կայացած և գրավիչ մի փաստաբան է:
Կինոալմանախ ժանրի այս ֆիլմը համարվում է Կիսլյովսկու ամենաստացված գործերից մեկը: Գլխավոր դերերում են Միրոսլավ Բական, Քշիշտոֆ Գլյոբիշը, Յան Տեսաժը և այլք:

2. Կարճ ֆիլմ սիրո մասին// Короткий фильм о любви// Krótki film o milosci, 1988

Մենք սիրում ենք, մեզ չեն սիրում, մեզ սիրում են, մենք չենք սիրում. ինչո՞ւ: Ինչո՞ւմն է խնդիրը: 19-ամյա Տոմեկը սիրահարվում է գեղեցիկ ու սեքսուալ մի կնոջ՝ Մագդային: Տոմեկը աշխատում է փոստում և ազատ ժամանակ հետևում է իր ամենանվիրական երազանքների գլխավոր հերոսուհուն՝ Մագդային: Մագդայի կյանքը բուռն է. անընդհատ նոր տղամարդիկ, նոր զգացողություններ, նոր էմոցիաներ: «Femme fatale» կամ «Ճակատագրական կին». այսպիսին է  Մագդան: Կինը շուտով իմանում է, որ իրեն Տոմեկը սիրում է, բայց … մի շտապեք ֆիլմին բարի ավարտ վերագրել, չէ՞ որ սա Կիսլյովսկին է. այստեղ դրաման անպակաս է:
Ֆիլմն էկրաններ է բարձրացել 1988 թ.: Գլխավոր դերերում են Գրաժինա Շապոլովսկան և Օլյաֆ Լյուբաշենկոն:

3. Վերոնիկայի երկակի կյանքը//Двойная жизнь Вероники //La double vie de Veronique, 1991


Երկու աղջիկ: Երկու ճակատագիր: Մեկ անուն:
Լեհաստանում ապրում է Վերոնիկա անունով մի աղջիկ: Նա գեղեցիկ է և տաղանդավոր: Նա երգում է և գերում բոլորին իր ձայնով:
Ֆրանսիայում էլ է ապրում Վերոնիկա անունով աղջիկ: Երկու Վերոնիկաները շատ նման են իրար, բայց Ֆրանսիայում ապրող աղջիկն այդքան էլ հաջողակ չէ. նա էլ է երազում երգչուհի դառնալ, սակայն հաջողության չհասնելով՝ նվիրում է իրեն սիրուն և քնքշությանը:
Երկու աղջիկները կապված են միմյանց այդպիսի մի թելով, ու երբ նրանցից մեկի կյանքն ավարտվի, մյուսը կբռնի թելի ծայրը և կշարունակի ապրել նրա փոխարեն:
Գլխավոր դերում է Իրեն Յակոբը:
1991 թ. ֆիլմը Կաննի կինոփառատոնին արժանացել է մի շարք կարևոր մրցանակների. «Արծաթյա մրցանակ լավագույն կին դերասանուհի» (Իրեն Յակոբ), «Քրիստոնեական ժյուրիի մրցանակ» և «Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակ»:

4. Երեք գույն: Կապույտ// Три цвета: Синий// Trois couleurs: Bleu, 1993

1993 թ.: Լեհաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի համատեղ արտադրությամբ «Երեք գույն: Կապույտ» ֆիլմն անկասկած համարվում է ռեժիսորի լավագույն գործերից մեկը:
Ֆիլմի գլխավոր հերոսուհին երիտասարդ Ժուլին է, ով ուներ ընտանիք: Ավտովթարից մահանում են նրա ամուսինը, ով հանրահայտ կոմպոզիտոր էր, և 5-ամյա դուստրը: Ժուլին ջախջախված է, դատարկ և միայնակ: Այժմ նա չունի ապրելու ոչ մի շարժառիթ: Ինչպե՞ս շարունակել ապրել, ինչպե՞ս նորից վերագտնել կյանքի գույները:
Ֆիլմի գլխավոր դերում է Ժուլիետ Բինոշը:
Վենետիկի 1993 թ. կինոփառատոնին ֆիլմը հաղթել է «Ոսկե առյուծ», «Լավագույն օպերատորական աշխատանք», Վոլպիի գավաթ «Լավագույն կին դերասանուհի» անվանակարգերում:
Հետագայում նկարվել են նաև «Երեք գույն: Սպիտակ» և «Երեք գույն: Կարմիր» ֆիլմերը:

5. Երեք գույն: Կարմիր// Три цвета: Красный// Trois couleurs: Rouge, 1994

1994 թ. հանրության դատին է հանձնվում ռեժիսորի մյուս «գույնը»՝ կարմիրը: Այս ֆիլմը ռեժիսորի վերջին մարգարիտն է:
«Երեք գույն: Կարմիր» ֆիլմը կարելի է ասել, որ կրկնեց նախորդի՝ «Երեք գույն: Կապույտի» հաջողությունը և հետևում թողեց «Երեք գույն: Սպիտակ» ֆիլմը:
Այս անգամ ֆիլմի կենտրոնական ֆիգուրան Իրեն Յակոբի հերոսուհին է, իսկ մյուս գլխավոր դերում է Ժան Լուի Տրենտինյանը:
Հանրահայտ եռագույնի վերջին մասը պատմում է Վալենտինայի մասին, ով, չնայած գեղեցիկ արտաքինին, միայնակ է, նրա կյանքում պակասում է սերը:
1995 թ. ֆիլմը նոմինացվել էր Օսկարի՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» և «Լավագույն օպերատորական գործ» անվանակարգերում, բայց չի արժանացել մրցանակի: Սակայն 1995 թ. Սեզար մրցանակաբաշխությանը հաղթել է «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում:


Բրիտանական ֆիլմերի փառատոն 2020

Ո՞րն է 2019-ի լավագույն ֆիլմ ըստ ռուս կինոքննադատների

Պեդրո Ալմոդովարին «Ոսկե առյուծ» կշնորհեն

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 2]

Զրուցեցինք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ

Ջուլիետ Բինոշը նշանակվել է 69-րդ «Բեռլինալեի» ժյուրիի նախագահ

Նախորդ տարիների Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթող ֆիլմերը. մաս 1

10-րդ ամենամյա Լումիե կինոփառատոնը Լիոնում. Այնտեղ է մեր թղթակիցը

Հայրենիք կինոթատրոնում կկարողանաք ֆիլմեր դիտել

5 ֆիլմ Ջերեմի Այրոնսի մասնակցությամբ

Այս տարվա լավագույն ֆիլմերից մի քանիսը

Քշիշտոֆ Կիսլյովսկին ասել է…

Ոսկե ծիրան 2018-ի լավագույն 10 ֆիլմերը. Դիանա Մարտիրոսյանն է խորհուրդ տալիս [մաս 2]

Ոսկե ծիրան 2018-ի լավագույն 10 ֆիլմերը. Դիանա Մարտիրոսյանն է խորհուրդ տալիս [մաս 1]

Ֆրանսիական «Նոր ալիքը». ըմբոստությո՞ւն, թե՞ հեղափոխություն: 6 ֆիլմ «Նոր ալիքի» ներկայացուցիչներից. մաս 2

Ֆանի Արդանի լավագույն ֆիլմերը