fbpx

Քվենտին Տարանտինոն ասում է…

  • Երբ մարդիկ ինձ հարցնում են, արդյոք ես գնացել եմ կինոդպրոց, ես պատասխանում եմ. «Ո՛չ, ես կինո եմ գնացել»:

 

  • Ես կարծում եմ, որ ոչնչից վախենալ պետք չէ: Անհաջողությունը մեծ պարգևատրում է բերում արտիստի կյանք: 

 

  • Որոշ բաներ ինձ կանգնեցնում էին դպրոցում: Ես չէի կարողանում ձևացնել, թե հետաքրքրվում եմ այն ամենով, ինչն ինձ իրոք չի հետաքրքրում:

  • Վիպասաններն ազատ են պատմելու իրենց պատմությունն այնպես, ինչպես նրանք դա տեսնում են: Ես հենց դա եմ փորձում անել:

 

  • Ես չեմ պատրաստվում ձեզ բացատրել, թե ինչքան եմ հավատում, բայց ես իրոք հավատում եմ Աստծուն:

 

  • Ես չեմ քննադատում իմ կերպարներին, և իմ գործը հենց նրանց չքննադատելու մեջ է: Ես պարտավոր եմ նրանց հարգանքով վերաբերվել և ամեն ինչին իրենց տեսանկյունից նայել: 

 

  • Ես դերասանի վարպետություն էի սովորում, երբ հասկացա, որ ավելի շատ բան գիտեմ, քան իմ դասարանցիները: Ես մտահոգվում էի կինոյի, իսկ նրանք՝ սեփական կաշվի մասին: Ես քաջ գիտակցում էի, որ չափից շատ եմ սիրում կինոն, որ ուղղակի դերասան լինեմ. ես ցանկանում էի, որ դրանք իմ ֆիլմերը լինեն:

  • Ես միշտ ասել եմ, որ Թոմաս Էդիսոնը ստեղծեց տեսախցիկը, որ մարդկանց սովորեցնի սպանել և համբուրվել:

 

  • Այն ամենն, ինչ ես սովորեցի լինելով դերասան, ես ներդրեցի իմ սցենարներում:  

 

  • Եթե ռեժիսոր չլինեի, կինոքննադատ կլինեի, քանի որ վստահ եմ, որ դա միակ բանն է, ինչն ինձ մոտ կստացվեր:

 

  • Ինձ համար երաժշտությունն ու կինոն կողք կողքի են քայլում: Երբ ես սցենար եմ գրում՝ առաջին հերթին շեշտը դնում եմ այն երաժշտության վրա, որով սկսվելու է ֆիլմս:

  • «Կյանք տալ ֆիլմերին, այլ ոչ թե երեխաներին»,- սա է իմ կարգախոսը: Թող կորչե՛ն այդ սրիկաները, ես զվարճանալ եմ ուզում: 

 

  • Իմ ֆիլմերում բացակայում է բարոյականությունը. ես պատմող եմ, այլ ոչ թե բարոյագետ:

 

  • Իմ վերաբերմունքը բռնության հանդեպ տարբեր է կինոյում և կյանքում: Կինոյում բռնությունը բուռն էմոցիաներ է արթնացնում, իսկ կյանքում՝ միայն սարսափ և նողկանք:

 

  • Եթե տարվա վերջում կարողանամ ասել, որ հաջողացրել եմ դիտել իրականում 10 ստացված ֆիլմ, ապա այդ տարին ես հաջողված եմ համարում:

Հակավալենտինյան թեմայով ֆիլմեր

55-ամյա Քվենտին Տարանտինոն ամուսնացել է

#mustwatch list. աշխարհի լավագույն ֆիլմերի 10-յակը. IMDb

Օգոստոսի 5 թրենդային գույները

«Once Upon a Time in Hollywood/Մեկ անգամ Հոլիվուդում». առաջին կադրը

Նիկոլաս Քեյջը հանդես կգա ռեժիսորի կարգավիճակում

8 հաջողակ մարդ, որ չեն ավարտել համալսարանը և դիպլոմ չունեն

Մեր ժամանակների լավագույն սև ու սպիտակ ֆիլմերը

Տարանտինո-Փիթ. նոր համագործակցություն

Տարանտինոն նոր ֆիլմի սցենար ունի

Էնիո Մորիկոնե. երաժշտությամբ շնչողը

Հանրաճանաչ երգչուհիները կինոյում. 5 ֆիլմ

Քվենթին Տարանտինոյի սիրելի դերասանները

Քրիստոֆ Վալցի լավագույն ֆիլմերից մի քանիսը

Կաննում գլխավոր մրցանակ ստացած 10 լավագույն ֆիլմերը

Ժան Լյուկ Գոդար. թեթև ֆրանսիական