Քվենտին Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը՝ "Esquire"-ի հարցազրույցում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Քվենտին Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը՝ “Esquire”-ի հարցազրույցում

Երեկ՝ մայիսի 21-ին Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի նոր՝ “Once Upon a Time in Hollywood” ֆիլմի պրեմիերան, որի ավարտն օծվեց 7 րոպեանոց օվացիայով:
Esquire ամսագրի խմբագրության գործադիր տնօրեն Մայքլ Հեյնին զրուցել է երեկոյի մեղավորների հետ:

Հեյնին ժպիտով է հիշում Տարանտինոյի խոսքերը:

«Լսի՛ր, մտքումս մի քանի հարց է ծագել, որոնք քեզ կհետաքրքրեն»,- ասել է Տարանտինոն և հավելել,-«Մի կարևոր բան պետք է խնդրեմ քեզ, Մայքլ: Չեմ ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, որ դու հարց ես տալիս»: 

Ինչպես Հեյնին է խստովանել, ստեղծվել էր այնպիսի տպավորություն, թե Տարանտինոն ուղղորդում է վերջինիս և հուշում, թե ինչպես պետք է նա ձևակերպի իր հարցերը:

Հեռախոսով խոսելիս էլ վարպետ Տարանտինոն հավելել է. «Այս ֆիլմը շատ նման է «Քրեական ընթերցվածքին» (“Pulp Fiction”)»: Մայքլը գլխի ընկավ, թե այս խոսքերն ինչ էին նշանակում: Հեղինակը խոսել է ոչ թե զգացմունքների, այլ ֆիլմի կառուցվածքի տեսանկյունից: Սա նշանակում է, որ ինչպես «Ոսկե Արմավենու» դափնեկիր «Քրեական ընթերցվածքը», այս գործը ևս կազմված է մի քանի կերպարներից և պատմություններից, որոնք չեն առնչվում մեկը մյուսի հետ:

«Այս ֆիլմը կարելի է ասել, որ իմ ամենաանձնական ֆիլմն է: Ես մտածում եմ դրա մասին ասես դրա հիմքում իմ հիշողություներն են: Ալֆոնսոն նկարագրում էր 1970 թ. Ռոման և Մեքսիկան, իսկ ես՝ 1969 թ. Լոս Անջելեսը: Այո՛, սա ես եմ, այդ տարին ձևավորեց ինձ, ես 6 տարեկան էի: Սա իմ աշխարհն է, սա իմ սիրային ուղերձն է Լոս Անջելեսին», – ասել է Տարանտինոն:

Կարճ ներկայացնենք այս պատմությունը: Իրադարձությունները զարգանում են 1969 թ., երբ ոչ միայն Հոլիվուդի, այլև՝ ամբողջ Ամերիկայի համար շրջադարձային ժամանակներ էին: 1969 թ.«Ոսկե շրջանի» ավարտն է: Սիստեմը, որն ավելի քան 50 տարվա կյանք ուներ, փլուզվեց, քանի որ նոր սերունդը մերժում էր ավանդույթները: 1969 թ. ծնվեցին “Easy Rider“, “Midnight Cowboy” և “The Wild Bunch” ֆիլմերը: Գլխավոր հերոսը Ռիկ Դալթոնն է (Դի Կապրիո), որը ժամանակին հայտնի ու սիրված է եղել, սակայն այսօր նրան քչերն են հիշում: Նրա կողքին է նրա անբաժան ու հավատարիմ ընկեր և գործընկեր Քլիֆ Բութը, որին մարմնավորում է Բրեդ Փիթը: Ռիկի գործակալի դերում հանդես է գալիս լեգենդար Ալ Պաչինոն: Մարգո Ռոբին մարմնավարում է Շերոն Թեյթին, որը Ռոման Պոլանսկու կյանքի գլխավոր կինն է եղել: Պոլանսկուն, որը “Rosemary’s Baby” ֆիլմից հետո հանրաճանաչ դարձավ, մարմնավորում է Ռաֆալ Զավերուխան:

Քլիֆի, Դալթոնի և Թեյթի պատմությունները զարգանում են երեք օրվա, կամ ավելի ճիշտ կլինի ասել երեք գործողություններով, որոնցից մեկը տեղի է ունենում փետրվարի 8-ին, մյուսը՝ 9-ին, իսկ 3-րդն օգոստոսի 8-ին:

Ի դեպ Տարանտինոն 5 տարի աշխատել է սցենարի վրա: «Ես թույլ տվեցի, որ այն դառնա այն, ինչ ցանկանում է դառնալ: Երկար ժամանակ ես չէի ցանկանում ընդունել այդ սցենարը, բայց ի վերջո ես հանձնվեցի»,- ասել է Տարանտինոն:

Բրեդը և Լեոնարդոն միակ մարդիկ են, որոնք ծանոթ էին սցենարին:

«Սկզբից մինչև վերջ սցենարին ծանոթանալու համար ստիպված եղա գնալ Քվենթինի տան բակ», – ասել է Փիթը:

«Ես էլ եմ բակում նստել»,– հավելել է Դի Կապրիոն:

Իսկ այս համագործակցության ամենահաճելի կողմը ո՞րն է.

«Լավ, առաջին հերթին այն, որ Տարանտինոյի հետ էի աշխատելու և վստահ էի, որ իր հետ հրաշալի ժամանակ եմ անցկացնելու: Սա Հոլիվուդը պատվելու լավ հնարավորություն էր: Ես չեմ կարծում, որ կա այս տեսակ հոլիվուդյան ֆիլմ, նկատի ունեմ՝ ֆիլմ, որը նկարահանվել  է Հոլիվուդում և պատմում է Հոլիվուդի մասին, այսինքն՝ գործ, որի օգնությամբ խորասուզվում ես Հոլիվուդի առօրյայի մեջ, գլխավոր հերոսի և նրա գործընկերոջ կյանք ես մուտք գործում և ցույց տալիս այն, ինչն այն տարիներին կատարվել է: Թե՛ կինոյի պատմության, և թե՛ ամբողջ աշխարհի համար 1969 թ. շատ առատ էր: Ռիկն ու Քլիֆը հին սերունդի ներկայացուցիչներ են, սակայն միևնույն ժամանակ նրանք փորձում են ղեկավարել նոր աշխարհը: Ինձ դուր եկավ այն միտքը, որ մարմնավորելու էի մի կերպարի, որը փորձում է այս նոր կազմավորված իրականությունում իր համար հենակետ գտնել: Քվենտինին այնքան լավ հաջողվեց նկարագրել այդ տարի Ամերիկայում տիրող փոփոխությունները և իր հերոսների աչքերով պատմել այն մասին, թե ինչ էր կատարվում Հոլիվուդում:Հիշում եմ, երբ կարդացի սցենարը, այն միանգամից գերեց ինձ: Քվենտինի՝ կինեմատոգրաֆի պատմության վերաբերյալ գիտելիքները փոխանցվել էին իր հերոսներին, և դու գիտակցում ես, որ այն, ինչ նկարագրված է սցենարում, այնքան իրական է, այնքան պարզ»,-ասել է Դի Կապրիոն:

«Սա շատ խորը պատմություն է, անգամ չես էլ կարող հասկանալ, թե ինչքան խորն է այն: Նույնիսկ անունը՝ «Մեկ անգամ Հոլիվուդում»՝ Հոլիվուդի հարգանք է Հոլիվուդի հանդեպ», – ասել է Բրեդ Փիթը:

«Իրականում պատմության մեջ հեքիաթի նշույլ կա, և այս տեսանկյունից անունը մաքսիմալ համապաստախանում է դրան:Միևնույն ժամանակ պատմության հիմքում նաև հիշողություններն են: Ես նկարագրում եմ մեր իրականության, մեր օրերի Հոլիվուդը, բայց միևնույն ժամանակ այն Հոլիվուդը, որը մտքումս է, իմ հիշողություններում: Ուրախ էի անվան ընտրության համար, սակայն մտավախություն ունեի, որ չեմ կարողանա այն ճիշտ օգտագործել և ծառայեցնել ֆիլմում տիրող մթնոլորտին: Վախենում էի, քանի որ հիշում եմ 2016 թ. էկրաններ բարձրացավ “Once Upon a Time in Venice”: Դիտեցի այն և ասեմ, որ վախենալու էր»,– անկեղծացել է Տարանտինոն:

Իսկ սցենարում ամենագրավիչն ի՞նչ է :

«Անկասկած հաճույք ստանալու հնարավորությունը, քանի որ Տարանտինոն զիլ գործերի վերջին մատակարարն է: Եթե նկարահանվում ես նրա ֆիլմում, վստահ ես, որ լավ ձեռքերում ես: Քվենտինը քեզ տալիս է այն խոսակցությունները, որոնք դու պտտել ես գլխումդ, և որոնց շուրջ դու մտածել ես օրվա ընթացքում: Այս ֆիլմը Քվենտինի ձայնի, ձեռագրի էվոլյուցիան է: Նկատի ունեմ, որ Քվենտինը ռեժիսոր է, որը մատուցում է ֆիլմեր, որոնք  զարգացման մեկ ուղղվածություն ունեն,  բայց ես այս ֆիլմում այլ բան եմ տեսնեւմ: Այս ֆիլմում նա միավորել է այն, ինչ կար նրա նախորդ 8 գործերում և ինչը մենք այդքան շատ սիրեցինք»,- ասել է Փիթը և հավելել, –«Իրականում զիլ ու բացառիկ հնարավորություն էր ինձ համար խաղալ Լեոյի հետ: Ամենակարևոր բանն այն է, որ մենք աճեցինք գլխավոր հերոսի և նրա ուղեկցի հետ:Այս հարաբերություններն ֆանտաստիկ են: Նկատի ունեմ՝ գործընկերների հարաբերությունները: Օրինակ Բերտ Ռեյնոլդսը և Հել Նիդեմը, Սթիվ Մաքքուինը և Բադ Էքինսը, Կուրթ Ռասելը և իր գործընկերը: Տասնամյակներ շարունակ այս տղաները միասին են աշխատել և դա չես համեմատի մեր սերնդի հետ»:

«Մենք բոլորս էլ 90-ականների երեխաներ ենք»,-ասել է Լեոն:

«Ինձ համար անբացատրելի հաճույք էր Քվենտինի հետ աշխատելը: Մեր մեջ երկխոսություն էր: Այս ոլորտում մենք բոլորս գրեթե միևնույն ժամանակ աճեցինք: Մենք խոսում ենք միևնույն լեզվով, և բոլորս էլ քաջատեղյակ ենք մեր հասարակության մեջ տեղի ունեցող մեծ և փոքր իրադարձություններից»,-ասել է Բրեդը:

Իսկ ի՞նչ փոփոխություններ կրեցին Բրեդի և Լեոյի կերպարները, ինչը գրված չէր սցենարում:

«Ամեն մեկը քիչ քիչ փոփոխություններ մտցրեցին իրենց կերպարներում: Բրեդն իհարկե արդեն տեղյակ էր տարբեր դերասանների և նրանց գործընկերների պատմություններից: Նա միանգամից բացականչեց. «Օ, ինչպես Սթիվ ՄաքՔուինը և Բադ Էքինսը»: Եվ սա նշանակում էր, որ նա տեղյակ է, որ Լեոն նրա ՄաքՔուինն է»,-ասել է Տարանտինոն:

Երբ խոսքը գնաց իրենց հերոսների և դերասանների ընդհանրությունների մասին, տղաները պատասխանեցին.

«Ես հետադարձ հայացք էի գցում իմ անցյալին, քանի որ ընդհանրությունները իմ և հերոսիս միջև ակնհայտ են: Օրինակ ֆիլմում Քլիֆն ապրում է մեծ կինոթատրոնի հարևանությամբ: Ես մեծացել եմ Միսսուրիում, և այնտեղ էլ մեր տնից մի քանի փողոց այն կողմ այդ տեսակ կինոթատրոն կար և մենք տղաներով հավաքվում էինք ընկերներիցս մեկի տանը, ու օգտվելով այն առիթից, որ նրա բակից տեսարան էր բացվում դեպի կինոթատրոնը, անդադար ֆիլմեր էինք դիտում:Շատ նմանություններ եմ տեսնում իմ և հերոսիս միջևև դա գալիս է Քվենտինի գրելաոճից: Իհարկե հերոսս տարիքով ավելի մեծ է,-ասել է Բրեդը:

«Ես այս ոլորտում եմ մեծացել և շատ դերասան ընկերներ ունեմ, որոնց 13 տարեկանից եմ ճանաչում: Ես տեսել եմ այն փորձությունները և անհաջողությունները, որոնց միջով նրանք անցել են: Պայքարի որոշ ձևեր կան, որոնք այնքան հարազատ են: Օրինակ, երբ փորձում ես գտնել ինքդ քեզ և փորձում ես հասնել հաջողության մի ոլորտում, որը մերժում է դերասանների 99 տոկոսին: Ես շատ ընկերներ ունեմ, որոնք այս իրավիճակում են հայտնվել: Նրանք բոլորն էլ սիրում են ֆիլմարտադրությունը, բայց նրանցից քչերն են իրենց ակումբի անդամ զգում: Իմ հերոսը՝ Ռիկն իր ողջ կյանքի ընթացքում ցանկացել է այդ ակումբի անդամը լինել, բայց նրան մերժում էին»,-ասել է Դի Կապրիոն:

Ամբողջական հարցազրույցը կարդացեք այստեղ:

Աղբյուր՝ esquire


Ինչ դիտել տանը. ամերիկյան կինեմատոգրաֆի 50 indie ֆիլմ

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Միակ և անկրկնելի Քվենտին Տարանտինոն [խենթ ու խելառ մանրամասներ նրա կյանքից]

Մի լուսանկարի պատմություն

5 հոլիվուդյան բանտարկված աստղ

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Լեոնարդո Դի Կապրիոն 15 միլիոն դոլար է նվիրաբերել բնությունը փրկելու համար

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ