Րաֆֆիի ընտանիքի հետագա ճակատագիրը... - VNews

Րաֆֆիի ընտանիքի հետագա ճակատագիրը…

կ - Րաֆֆիի ընտանիքի հետագա ճակատագիրը...

Հայ մեծանուն գրող, վիպասան Րաֆֆիի կինը և որդիներն իրենց կյանքի վերջին տարիներն անցկացրել են Լոնդոնում: Այն մասին, թե ինչ հանգամանքների արդյունքում են նրանք այնտեղ հայտնվել, կարող եք կարդալ՝ այստեղ: Այսօր ձեզ կպատմենք այն մասին, թե ինչով են զբաղվել Րաֆֆիները Լոնդոնում:

Րաֆֆիի կինը՝ Տիկին Աննան ազգությամբ ասորի էր: Նրանք հանդիպել, ծանոթացել և ամուսնացել էին Իրանում: Զույգը երեք երեխա էր ունեցել, որոնցից մեկը՝ Եսթերը վաղաժամ մահացել էր: Հետագայում հենց իր երկու որդիների՝ Արամի և Արշակի հետ է Տիկին Աննան բնակվում Լոնդոնում: Սկզբում, Աննա Րաֆֆիի հետ Լոնդոնում բնակվում էր միայն նրա ավագ որդին՝ Արամը, իսկ կրտսերը՝ Արշակը սովորում էր Մոսկվայում: Կրթությունը ավարտելուց հետո Արշակը ևս միանում է ընտանիքին:  Լոնդոնում Րաֆֆիները բնակություն է հաստատում Shepherd’s Bush թաղամասում: Այդ հասցեն կարող ենք հանդիպել նաև Րաֆֆիի՝ Վիեննայում հրատարակված գործերի մեջ. (32 Richmond Gardens, Shepherd’s Bush, London, W. England): Իսկ Արամը կրթություն էր ստացել նաև Թբիլիսիում, հետո՝ Լոնդոնում:

Արամը…

Ընտանիքի մտերիմ ընկեր Մ. Վերածինը գրել է, որ Արամը շատ նման էր իր հորը. «Եթե նա բեղեր և մորուք ունենար ու ակնոց կրեր, ապա կներկայացներ իր հոր կատարյալ պատկերը»: Խոսելով Արամ Րաֆֆիի մասին, պիտի նշենք, որ նա իր ողջ կյանքում տոգորված է եղել հայանպաստ գաղափարներով ու գործերով: Արամը մեծ աջակցություն է ցուցաբերել Լոնդոն այցելող բոլոր հայ քաղաքական գործիչներին: Հենց Րաֆֆիի ընտանիքի ջանքերով են ստեղծվել տեղի և ժամանակի բոլոր հայկական ընկերությունները՝ ուսանողական և բանվորական միությունները, որոնք հաճախակի հավաքույթներ էին իրականացնում՝ ապահովելով հայ համայնքի շփումն ու փոխգործունեությունը: Արամը հակահարվածներ էր տալիս այն բոլոր հակահայ նյութերին, որոնք տեղական մամուլում տպագրվում էին թուրքերի դրդմամբ:

Առհասարակ, թե՛ Արամը, թե՛ Աշոտը կիրթ ու խելացի անհատականություններ էին. լավ գիտեին ռուսերեն ու մի շարք արևելյան լեզուներ: Լոնդոնում, հիմնականում, ռուսերեն էին դասավանդում տարբեր հաստատություններում, մասնավորապես՝ անգլիական սպաների վերապատրաստման ուսումնարանում:

Արշակը…

Արշակ Րաֆֆին ամուսնացած է եղել Ալեքսանդրիայի հետ, վերջինս կիսով չափ հայ էր, կիսով չափ՝ անգլիացի. այդուհանդերձ, կինը կարողանում էր լավ հաղորդակցվել հայերեն: Ալեքսանդրիան որոշակի տեղեկություններ է հաղորդել Յ. Էդգարյանին՝ Արշակ Րաֆֆիի մասին: 

Արշակ Րաֆֆին «Քինգզ» քոլեջում ռուսաց լեզու է դավանդել, հետագայում, նշանակվել է ՀՀ դեսպանէ Անգլիայում: Երկրորդ Համաշխարհայինի տարիներին դեսպանատան շենքը փլուզվել է ՝ գերմանացիների ռմբակոծությունից: Հետագայում Արշակ Րաֆֆին մեծ ջանքեր ու ժամանակ է ներդրել՝ հայ գաղթականներին տեղավորելու գործում: Օգնել է աշխատանք գտնելու, անձնագիր ստանալու ու մի շարք այլ հարցերում: Ցավոք, Արշակն ու Ալեքսանդիրիան երեխաներ չեն ունեցել ու Րաֆֆիի տոկմը նրանցով ավարտվել է: Տիկին Ալեքսանդրիան նաև պատմել է, որ Արշակը հարուստ կյանքով չի ապրել: 1926 թվականին նրանց հրավիրել են Բուքինգհեմյան պալատ, սակայն Աշոտը գումար չի ունեցել ՝ կնոջ համար պատշաճ հագուստ գնելու համար, ու նրանք այդպես էլ չեն գնացել: Արշակի մահից հետո Ալեքսանդրիան աշխատել է հիվանդապահ:

 

Աղբյուրը՝ alikonline.ir

 

 

 


Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

ՐԱՖՖՈՒ ԱՂԲՅՈՒՐԸ, ԱՆԱՀԻՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ [ավանդազրույցներ Արցախի աղբյուրների մասին]

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

ԱՆՈՒՇ ԲԵՐԴ [Անունը Անուշ, ինքը լի դառնություններով…]

3 իմաստուն առակ ընտանիքի մասին

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Աշոտ Երկաթ․ դավաճանությո՞ւն, թե՞ սեր

Կարմիր խնձորի հետքերով

Տղամարդկային անհավատարմություն…

Հայ պատմավեպերի լավագույն սիրավեպերը [Սամվել – Աշխեն] Արտասուքի աղբյուրը

Րաֆֆի [Կուսագրություն]

Ունիկալ ընտանիքներ. «սպիտակամորթ հնդիկներից» մինչև «ընտանեկան պոլիգամիա»

Րաֆֆին ասում է…

Ընտանիք. Նառա Վարդանյան

5 ֆիլմ+5 գիրք. Հայկո