| Մշակույթ » Շարքեր » Ասում են․․․ » Ռայան Գոսլինգն ասում է…
- Հեշտ չէ թողնել հայրենիքդ և ընտանիքդ ու գալ Լոս Անջելես իրականացնելու համար այն երազանքը, որի համար շատ շանսեր չունես:
- Երբեմն կարծում եմ, որ միակ բանը, որ սիրում եմ չափահաս մարդ լինելու մեջ, կարողանալն է գնել այնքան քաղցրավենիք, որքան ուզում եմ:
- Ցո՛ւյց տուր մի տղամարդու, որը չի թողնի ամեն ինչ Էմմա Սթոնի համար ու ես քեզ ցույց կտամ ստախոսի:
- Սովորել եմ, որ կարևոր է ինքդ քեզ չսահմանափակելը: Կարող ես անել այն, ինչ իսկապես սիրում ես անել և կապ չունի, թե ինչ է դա:
- Կարծում եմ՝ մարդիկ իսկապես բարդ են ու ունակ անել ամեն տեսակի բան, իսկ ֆիլմերը չեն արտացոլում դա:
- Ազատությունն անչափ մեծ նվեր է:
- Տանս հիմա հիմնականում կանայք են: Նրանք մեզանից լավն են: Նրանք ինձ լավն են դարձնում:
- Փորձում եմ շատ ֆիլմերում չնկարահանվել, քանի որ նույնիսկ ես եմ հոգնում ինձանից և պատկերացնում եմ, թե ինչ են զգում մյուսները:
- Դերասանությամբ զբաղվելն այդքան էլ դժվար չէ իրականում: Կարծում եմ՝ մարդիկ են չափազանցեցնում դա, բայց ես ուղղակի փորձում եմ իմ տողերը բնական արտասանել:
- Ինչ-որ կերպ դերասանի ու ռեժիսորի հարաբերություններն անձնական են: