-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մարտի 21-ին The Washington Post-ը հրապարակեց բրիտանացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Քրիսթոֆեր Նոլանի սյունակը։ Տեքստում ամերիկյան կինոշուկային քաջ հայտնի ռեժիսորը դիմում է Միացյալ Նահանգների կառավարությանը, գործընկերներին և հանդիսատեսին, որոնք, ըստ ռեժիսորի, պետք է աջակցեն Covid-19–ի պատճառով իրենց գործունեությունը դադարեցրած կինոթատրոններին։ Նոլանը հիշատակեց ամերիկյան B&B Theatres կինոթատրոնների ցանցը, որը երկրի ամենահին կազմակերպություններից է՝ հիմնադրվել է դեռևս 1924 թվականին։ Վարակի տարածումից հետո ցանցի սեփականատերերը ստիպված փակեցին 418 կինոթատրոն՝ ինչի արդյունքում 2000 քաղաքացի մնաց առանձ աշխատանքի։
«Երբ մարդիկ մտածում են կինոյի մասին, նրանց մտքերն ուղղվում են դեպի կինոաստղերը, ստուդիաները, գլամուրը,-գրում է Նոլանը։-Սակայն կինոբիզնեսը նաև մնացած բոլորն են. մարդիկ, որոնք աշխատում են բարերում, պատասխանատու են սարքավորման համար, ստուգում են տոմսերը, կազմում են ֆիլմացանկը, վաճառում են գովազդը և մաքրում տեղական կինոթատրոնների զուգարանները։ Սովորական մարդիկ, որոնցից շատերը ստանում են ժամավճար և ոչ թե աշխատում հիմնական դրույքով, վաստակում են իրենց կյանքի համար՝ սպասարկելով ամենահասանելի և դեմոկրատական հանրային վայրերը։»
Նոլանը նաև նշում է, որ նոր իրավիճակում կինոհամայնքի համախմբվածությունը ավելի կարևոր է, քան լսարանի համար պայքարը, որի մասին գրում են ԶԼՄ-ները։ Իսկ կինովարձույթը պետք է ստուդիաների հետ վարի սրատեգիկ և հեռանկարային գործընթաց։ «Վերջին մի քանի շաբաթը հիշեցրեցին մեզ, որ աշխարհում կան ավելի կարևոր երևույթներ, քան կինոթատրոն հաճախելը։ Սակայն, հաշվի առնելով, թե ինչ են մեզ առաջարկում կինոթատրոնները, հավանական է, որ դրանք այնքան շատ չեն, ինչքան մեզ թվում է»։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո