Ռեժիսոր Պոնգ Ջուն Հոն առանձնացրել է մեր օրերի 20 ամենազիլ ռեժիսորներին. մաս 1 - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ռեժիսոր Պոնգ Ջուն Հոն առանձնացրել է մեր օրերի 20 ամենազիլ ռեժիսորներին. մաս 1

«Օսկար» 2020-ի գլխավոր հաղթող և ֆավորիտ, հարավկորեացի ռեժիսոր և սցենարիստ Պոնգ Ջուն Հոն մեծ սինեֆիլ է: Սիրում է ինչպես և կանոնական, դասական ֆիլմերը, Հիչքոքից մինչև Մայք Լի, այդպես էլ ակտիվ հետևում է ժամանակակից կինոարվեստի թարմ, ռադիկալ և այլընտրանքային նմուշներին: Պատմում ենք, թե ովքեր են ըստ ռեժիսորի մեր օրերի կարևորագույն կինեմատոգրաֆիստները՝ իր հետ 20-րդ դարի երիտասարդ և ամենազիլ ռեժիսորների կոչումը կիսողները:

 

Ալի Աբասի

Ալի Աբասին իրանա-դանիացի ռեժիսոր է, տեղափոխվել է Թեհրանից Եվրոպա՝ սկզբում ճանապարհորդելու, այնուհետև ճարտարապետություն սովորելու համար: Մինչ ռեժիսորությամբ զբաղվելը՝ ծավալել է գրական գործունեություն՝ հրատարակելով մի քանի պատմվածք: Ներխուժել է միջազգային հեղինակային կինեմատոգրաֆ 2016 թվականին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնում ներկայացնելով «Շելի» հորորը, որը նոմինացվել էր «Լավագույն դեբյուտ» անվանակարգում:

Ինչ դիտել. «Շելի» 2016,  «Սահմանին» 2018

 

Արի Ասթեր

Արի Ասթերը բնիկ նյույորքցի է, ծնվել է հրեական ընտանիքում՝ երաժիշտ հոր և պոետ մոր շնորհիվ 4 տարեկանում ծանոթացել է կինոյի աշխարհին: Դեռահասական տարիքից սկսած տարվել է սարսափ ֆիլմերով՝ հիշելով այդ ժամանակաշրջանը բողոքում է. դիտել էր կինովարձույթներում և սկավառակների խանութներում ներկայացված բոլոր հորորները, սակայն չգիտեր, թե ում հետ քննարկեր դրանք: Համախոհներ չգտնելու արդյունքում սկսել է գրել սեփական սցենարները: Մասնագիտական կրթություն ստանալուց հետո ստեղծել է բազմաթիվ կարճամետրաժներ, որոնցից մեկը 2011 դարձել էր համացանցի վիրուսային հիթ:

Ինչ դիտել. «Ժառանգություն» 2018, «Արևադարձ» 2019

Բի Գան

Բի Գանը չինացի ռեժիսոր է, սցենարիստ, պոետ և լուսանկարիչ, ուսանողական տարիքում դիտել է Տարկովսկու «Ստալկեր»-ը և հասկացել, թե որքան կարող է տարբերվել հեղինակային կինեմատոգրաֆը մեյնսթրիմից: Հենց այս ֆիլմից հետո հստակ որոշել է զբաղվել կինեմատոգրաֆով, մինչ այդ իր ընտանիքի անդամները կարծում էին, որ նա անգործ է մնալու, որովհետև ոչնչով չէր ցանկանում զբաղվել: Կինոյի ասպարեզ է մտել «Կաիլի բլյուզ» դեբյուտով, որը գրավել է ոլորտի մասնագետների ուշադրությունը Լոկարնոյի կինոփառատոնոմ «Լավագույն լիամետրաժ դեբյուտ» մրցանակ ստանալուց հետո:

Ինչ դիտել. «Կաիլի բլյուզ» 2015, «Երկար օրը դառնում է գիշեր» 2018

 

Խայրո Բուստամանտե

Բուստամանտեն Գվատեմալայից է, երկրից, որը այդքան էլ առատաձեռն չի գտնվել կինոռեժիսորների հարցում: 2015 թվականին ստեղծել է «Իքսկանուլ» տեղական բարքերին հակասող երազանքի ետևից գնալու մասին դրաման, որը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Ալֆրեդ Բաուերի անվան մրցանակ»-ին և ներկայացրել է երկիրը 88-րդ Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի լոնգ լիսթում:

Ինչ դիտել. «Իքսկանուլ» 2015, «Լա Յորանա» 2019

Մատի Դիոփ

Մատի Դիոփը ֆրանսիացի դերասանուհի է և ռեժիսոր, 2019 թվականին լայն ճանաչում է ստացել «Անլանտիկ» դեբյուտի շնորհիվ: Ֆիլմի՝ Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում հայտնվելու և պատվավոր Գրան-պրիին արժանանալու շնորհիվ Դիոփը դարձավ իր սերնդի կին ռեժիսորների մեջ ամենախոստումնալից կինեմատոգրաֆիստներից, իսկ ֆիլմը Սենեգալի կողմից առաջադրվել էր Օսկարի՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում:

Ինչ դիտել. «Անլանտիկ» 2019

Ռոբերտ Էգերս

Հատկանշական է, որ միլենիալների սերունդը տվել է 21-րդ դարի հեղինակային կինոմատոգրաֆին բազմաթիվ էսթետիկ, հոգեբանական և ծուռ հորոր-մեյքերներ, և Ռոբերտ Էգերսը, անխոս, դրանցից մեկն է: Կարիերայի սկզբում նա զբաղվել է թատրոնով, բեմադրել է էքսպերիմենտալ պիեսներ, աշխատել թատերական դիզայների կարգավիճակում: 2015 թկանանին նկարում է իր առաջին դեբյուտը՝ «Վհուկ. նոր-անգլիական ժողովրդական պատմությունը»: Ֆիլմը արժանանում է ռեժիսորական աշխատանքի համար մրցանակի «Սանդենս»-ի կինոփառատոնում, իսկ 2019-ին  Կաննում ցուցադրված ռադիկալ և վիճելի «Փարոսը»՝ աստղային Դեֆո-Փաթինսոն դուետի շնորհիվ ամրապնդում է Էգերսի հեղինակությունը մասնագետների և կինոքննադատների շրջանակում:

Ինչ դիտել. «Վհուկ. նոր-անգլիական ժողովրդական պատմությունը» 2015, «Փարոսը» 2019

Րյուսուկե Համագուտի

Համագուտին ճապոնացի ռեժիսոր և սցենարիստ է, սկզբում մի քանի տարի աշխատել է կոմերցիոն կինոասպարեզում, հետո ընդունվել է Տոկիոյի արվեստի համալսարան՝ կինոյի բաժին: Ավարտական ֆիլմով մտել է Tokyo FILMex կինոփառատոնի մրցութային ծրագիր, ստեղծել է 2011 թվականի Տոհոկու ցունամիի և երկրաշարժի ժամանակ փրկվածների մասին երեք մասից բաղկացած վավերագրական ֆիլմ: 2015 և 2018 թվականներին հայտնվել է Լոկարնոյի և Կաննի կինոփառատոների մրցութային ծրագրերում:

Ինչ դիտել. ՛՛Happy Hour՛՛ 2015, «Ասակո 1 և 2» 2018


#BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Հպարտանալու առիթ. հայ ռեժիսորի ֆիլմն՝ Կաննի կինոփառատոնում

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով