Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին - VNews

Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

32F96184 93B0 42F6 B8D2 7C877E74AC69 - Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

Ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Թիմուր Բեքմամբեթովի «Բազելեվս» ընկերությունը սկսել է նոր՝ screenlife ձևաչափով ֆիլմի նախապատրաստական աշխատանքները։ Նախագիծը կոչվում է «Կարանտինի պատմությունը» և համակարգիչների էկրանների ու բջջային հեռախոսների շնորհիվ պատմելու է ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց մասին։ Նախագիծը բացի screenlife ձևաչափից, որտեղ ամբողջ պատմությունը ներկայացվելու է էկրաններին, կլինի նաև ալմանախի տեսքով՝ այսինքն բաղկացած կլինի մի քանի կարճամետրաժներից, որոնք կստեղծեն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդիկ։

«Մարդկանց պատմությունները, որոնք պանդեմիկ վարակի պատճառով գտնվում են ամենամասշտաբային կարանտինի մեջ, կէկրանավորվեն բառի բուն իմաստով,- հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։  “Tales from the Quarantine” նոր նախագիծը կպատկերի աշխարհը պանդեմիայի և հարկադրված ինքնամեկուսացման պայմաններում՝ screenlife ձևաչափով, իսկ պատմության գաղափարները կընտրվեն հայտարարված մրցույթի միջոցով»։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես սովորական մարդիկ, այդպես էլ մասնագիտացված կինեմատոգրաֆիստները։

FFFF2E97 EE1D 4905 A5C4 A19A1C934F10 960x635 - Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

Ռեժիսոր և պրոդյուսեր Թիմուր Բեքմամբեթովը

 

«Երկրագնդի բնակչության կեսը հայտնվել է տնային ինքնամեկուսացման պայմաններում։ Մեր մրցույթը ֆիլմ նկարահանելու հնարավորություն է ոչ միայն ոլորտի մասնագետների, այլև պարզապես այն մարդկանց համար, որոնք անց են կացնում իրենց ամբողջ ժամանակը գաջեթների հետ,– ասել է Բեքմամբեթովը գալիք ալմանախի վերաբերյալ։ – Սա գլոբալ ազգային էպոս է՝ յուրահատուկ ժամանակաշրջանի մասին, որում հայտնվել ենք բոլորովս, և screenlife-ը միակ միջոցն է այն ներկայացնելու համար»։

6A702F08 8A46 4575 AB3B 11DA1C2BF7D8 960x640 - Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

Կադր Բեքմամբեթովի «Պրոֆիլ» ֆիլմից, որը Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի

Screenlife-ը էկրանի զավթման տեխնոլոգիա է, երբ պատմությունը ամբողջությամբ ներկայացվում է հեռախոսի էկրանին կամ համակարգչի մոնիտորի վրա։ Այդ կերպ հանդիսատեսը տեսնում է այն ամենը, ինչը գտնվում է գլխավոր հերոսի առջև՝ մկնիկի շարժումները, բացած հավելվածներն ու կայքերի էջերը։ Այստեղ կարևոր դեր է խաղում վեբտեսախցիկը, որը պատկերում է հերոսի խաղը և որոշ չափով «տեղադրում» հանդիսատեսին հերոսի կարգավիճակում։ Բեքմամբեթովը արդեն ստեղծել է screenlife ֆորմատի ֆիլմեր, դրանք են՝ «Պրոֆիլ»-ը, «Որոնում»-ը և «Հանել ընկերներից. դարքնեթ» նախագծերը։


10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նոմինանտների թվում են Դեյվիդ Ֆինչերը, Զաք Բրաֆը և այլոք

Ժան-Ժակ Աննոյի նոր ֆիլմը՝ Նոտր Դամի հրդեհի մասին

Բեռլինալեի հաղթողներն են…

Առաջիկա կինոպրեմիերաները 08.03.21-ից 21.03.21-ը

Մարտին Սկորսեզեի Էսսեն՝ Esquire-ի համար [Ուես Անդերսոնի մասին]

Նորույթ Netflix- ից. Քրիս Էվանսը, Ռայան Գոսլինգը և Ռեժ Փեյջը «The Avengers»-ի ռեժիսորների նոր ֆիլմում