Ռեժիսորական մտքեր. մի քանի հատված Կոեն եղբայրների հարցազրույցներից - VNews

Ռեժիսորական մտքեր. մի քանի հատված Կոեն եղբայրների հարցազրույցներից

Վերջերս մենք գրել էինք Հոլիվուդի կարևորագույն ռեժիսորական դուետներից մեկի՝ Ջոել և Իթան Կոեն եղբայրների «Հադսաքերի վստահված անձը» ֆիլմի մասին, որի դրվագներից մեկում ռեժիսորները օգտագործել են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը: Վերհիշելով ռեժիսորների ինքնատիպ ֆիլմագրությունը՝ որոշել ենք հրապարակել իրենց տարբեր ժամանկաշրջանների հարցազրույցներից 10 հարց-պատասխան, որոնք կօգնեն սինեֆիլներին կողմնորոշվել կոենական ոչ միանշանակ և ժանրային կանոններից դուրս ձևավորված աշխարհում:

 

Ջոել և Իթան Կոենները 2018 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնում, որտեղ ռեժիսորները ներկայացրեցին «Բասթեր Սքրագսի բալադ»-ը ֆիլմը:

 

  • – Ինչու՞  «Հադսաքերի վստահված անձը» տապալվեց: (Էնդի Լոու)

– Շատ գիտենք… Ինչու՞ «Ֆարգո»-ն չտապալվեց: Մեծամասնությանը «Հադսաքեր»-ը դուր չի գալիս, և ես չգիտեմ դրա պատճառը: Ինձ համար դա նույն հանելուկն է, ինչպես որ այն, որ մարդիկ գնացին «Ֆարգո»-ն նայելու, չնայած, այն նկարելիս, մենք մտածում էինք՝ դե լավ, եթե ցուցադրության վերջում երեք հոգի էլ մնա՝ արդեն լավ է, մենք էլ ուրախ կլինենք… (Ջոել Կոեն)

 

  • – Ճի՞շտ է, որ դուք տեղափոխում եք ֆիլմի նկարահանումները, մինչև ձեր պատկերացրած կատարյալ դերասանները ազատ չլինեն:

– «Մեծ Լեբովսկու» պարագայում միանշանակ այդպես էր: Մենք փորձեցինք ամեն ինչ մեկ վայրում հավաքել և սպասել Ջոն Գուդմանին, մինչ նա ավարտին կհասցնի իր «Ռոզաննա»-ն: Ջեֆ Բրիջիսին էլ էինք սպասում, չնայած, երբ գրում էինք, նկատի չունեինք հենց իրեն: Տարբեր է լինում: «Ֆարգո»-ն մենք գրում էինք հատուկ Ֆրենսիս ՄքԴորմանդի, Պետեր Ստորմարեի և Սթիվ Բուշեմիի համար:

 

  • «Բարտոն Ֆինկ»-ի համար դուք արժանացել եք Ոսկե արմավենու ճյուղի, իսկ «Ֆարգո»-ի համար երկու Օսկարի: Մրցանակներ ստանալիս շա՞տ եք հուզվում:

– Հոլիվուդի հետ մենք տարօրինակ հարաբերություններ ունենք: Երբեք մեկուսացված չենք զգացել մեզ, եթե միայն ոչ սեփական ցանկությամբ, մենք Լոս-Անջելեսում չենք ապրում, ֆիլմերը ստուդիաներում չենք նկարահանում: Եվ մենք միշտ իրենց (ստուդիաների) հետ ջերմ հարաբերությունների մեջ ենք եղել՝ իրենք են, չէ՞, զբաղվել մեր ֆիլմերի ֆինանսավորմամբ և վարձույթով:

 

Կադր «Մեծ Լեբովսկի»-ն ֆիլմից

 

  • – Ձեր ֆիլմերի գործողությունները տեղի են ունենում Նոր Օռլեանում, Նյու Յորքում, Հոլիվուդում, Արևմուտքում և Միջին Արևմուտքում: Թվում է, թե դուք սիրում եք ուսումնասիրել Ամերիկայի աշխարհագրությունը: (Միշել Սիման և Յուբեր Նիոգրե)

– Մենք սիրում ենք նկարահանել տնից հեռու, բայց զարմանալի է, որ մտքներիս եկած սուբյեկտները միշտ գտնվում են Ամերիկայում: Ահա թե ինչն է մեզ, կարծես, հրապուրում: (Ջոել Կոեն)

– Տպավորություն կա, որ այն աշխարհը, որտեղ տեղի են ունենում մեր պատմությունները, կապված է մեզ հետ, թեկուզ հեռակա: «Ֆարգո»-ի պարագայում կապը, իհարկե, ավելի ուժեղ էր: (Իթան Կոեն)

 

  • – Ձեր ֆիլմերի ամենամեծ հատկություններից են բացարձակապես անսպասելի շրջապտույտները, հատկապես՝ «Բարտոն Ֆինկ»-ում: Ինչպե՞ս եք հնարում ձեր սցենարները:

– Այդ դեպքում մենք պատկերացնում էինք ֆիլմը սկզբից մինչև վերջ: Կառուցվածքը սովորականից ավելի ազատ էր, և մենք հասկանում էինք, որ պատմության կեսերին պետք է փոխենք բռնած ուղղությունը: Մենք ցանկանում էինք, որպեսզի ֆիլմի սկիզբն ունենա հստակ ռիթմ և հանդիսատեսը մասնակցի որոշակի ճամփորդության: (Ջոել Կոեն)

– Մենք հասկանում էինք, որ բաժանող եզրագիծը շատ նուրբ է: Պետք է զարմացնեինք հանդիսատեսին, բայց չվանեինք ֆիլմից: (Իթան Կոեն)

 

 

 

Հարցազրույցները տեղի են ունեցել տարբեր տարիներին՝ 1991-1996թթ.-երի ժամանակահատվածում:


Թոփ 5 ֆիլմեր՝ իսկական սեր ու սեքս

Ինչպե՞ս է Բեթմենի թշնամին դառնում «հեղափոխական ինստրուկցիա» ու բազում սրտեր գրավում

#BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Հպարտանալու առիթ. հայ ռեժիսորի ֆիլմն՝ Կաննի կինոփառատոնում

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում