fbpx

Ռեմարկն ասում է…

  • Եթե ուզում ես մարդիկ ոչինչ չնկատեն, ուրեմն պետք չէ զգուշավոր լինել:

 

  • Կանանց պետք է կա՛մ աստվածացնել, կամ՝ լքել: Մնացած ամեն բան սուտ է:

 

  • Երբ կինը ուրիշինն է, նա 5 անգամ ավելի ցանկալի է, քան այն մեկը, որին կարելի է հասնել հեշտությամբ:

 

  • Այն, ինչը չես կարող ունենալ, միշտ ավելի լավն է թվում, քան այն, ինչ ունես: Հենց դրա մեջ է մարդկային կյանքի ռոմանտիզմն ու իդիոտիզմը:

 

  • Ասում են՝ ամենադժվարը կյանքի առաջին 70 տարիներն են: Դրանից հետո ամեն բան կկարգավորվի:

 

  • Ավելի լավ է՝ մեռնել այն ժամանակ, երբ ուզում ես ապրել, քան ապրել մինչ այն պահը, երբ կուզես մեռնել:

 

  • Եվ ինչ էլ լինի, սրտին մոտիկ մի ընդունեք ոչինչ: Շատ չեն այն բաները, որոնք երկար են կարևոր թվում:

 

  • Ոչ ոք չի կարող այնքան օտար լինել ձեզ, քան նա, որին ժամանակին սիրել եք:

 

  • Սերը չի սիրում բացատրություններ: Նրան արարքներ են պետք:

 

  • Ամեն մի սեր հավերժ լինելու ձգտում ունի: Դրանում է հենց նրա հավերժական տառապանքը:

 

  • Կինը սիրուց ավելի խելացի է դառնում, իսկ տղամարդը կորցնում է գլուխը:

 

  • Միայն դժբախտը գիտի` ինչ է իսկական երջանկությունը: Երջանիկը միայն զգում է կյանքի ուրախությունը ոչ ավել, քան անշունչ մանեկենը:

 

  • Լույսը չի շողում լույսի մեջ: Այն շողում է մթության մեջ:

 

  • Երջանկության մասին կարելի է խոսել 5 րոպե՝ ոչ ավել: Այստեղ ոչինչ չես ասի՝ բացի նրանից, որ երջանիկ ես: Իսկ ահա դժբախտության մասին մարդիկ պատմում են զօրուգիշեր:

 

  • Ի՞նչ կարող է տալ մի մարդը մյուսին՝ բացի մի կաթիլ ջերմությունից: Եվ ի՞նչ կարող է լինել այդ մի կաթիլից ավելի շատ:

 

  • Դու միայն ոչ ոքի մի թող քեզ մոտիկ: Իսկ եթե թողնես, կուզես պահել նրան: Սակայն պահել ոչինչ հնարավոր չէ:

 

  • Եվ ինչքա՞ն են այսօրվա երիտասարդները տարօրինակ. անցյալը ատում են, ներկայից` զզվում, իսկ ապագան նրանց համար միևնույն է:

 

  • Չկա ավելի ձանձրալի բան, քան ներկա լինել այն բանին, թե ինչպես է մեկը ցուցադրում իր խելքը, հատկապես երբ այդ խելքը չկա:

 

  • Նա, ով փորձում է պահել, կորցնում է: Նա, ով պատրաստ է ժպիտով բաց թողնել, նրանից չեն հեռանում:

 

  • Սխալ է ենթադրել, թե մարդիկ ունեն զգալու նույն կարողությունը:

 

Կարդացեք նաև՝

Ազնավուրն ասում է…

Սթիվեն Հոքինգն ասել է…

Ֆրեյդն ասում է…

Նիցշեն ասել է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Ժան Պոլ Սարտրն ասել է…

Նիցշեն ասել է…

Մարկ Տվենն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…

Կոնֆուցիոսն ասում է…

Սնուփ Դոգն ասում է…

Տատյանա Չեռնիգովսկայան ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Բեյոնսեն ասում է…

Թուփաք Շակուրն ասում է… մաս 2

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…


Մոցարտն ասում է…

«Ալիսը հրաշքների աշխարհում»-ն ասում է…

Մարկ Շագալն ասել է…

Վարդգես Պետրոսյանն ասում է…

Արթուր Մեսչյանն ասում է…

Հայտնի մարդիկ Հայաստանի ու հայերի մասին ասում են…

Սալվադոր Դալին ասում է…

Ֆրեդերիկ Շոպենն ասում է…

Հայտնի մարդիկ Փարիզի մասին ասել են…

Արշիլ Գորկին ասել է…

Լեոնարդո Դա Վինչին ասել է…

Ուիլյամ Ֆոլքներն ասել է…

Լաո Ցզին ասել է…

Վիկտոր Համբարձումյանն ասել է…

Ֆրեյդն ասել է [2]

2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ [մաս 2]