Ռեմբրանտ. հանճարի կործանումը - VNews

Ռեմբրանտ. հանճարի կործանումը

Նա մահացավ 1669 թվականի հոկտեմբերի 4-ին, իսկ մահվան մասին տեղեկությունը պաշտոնապես չհայտարարվեց…

Ոչ ոք չհիշեց նրա արժանիքների, տաղանդի մասին: Ոք ոք չմասնակցեց թաղմանը՝  բացի աղջկանից: Եվ միակ պաշտոնական հետմահու տվայլները գրանցվեցին միայն եկեղեցում:

Ծնունդը

Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյնը՝  հոլանդացի մեծանուն նկարիչը, լույսի ու ստվերի չգերազանցված վարպետը հեղափոխություն կատարեց գեղանկարչության մեջ՝ դիմանկարները վերածելով  շքեղ բեմադրության: Ստեղծագործական կյանքում ստացավ արժանի գնահատական, համարվեց պահանջված  և հարուստ նկարիչ, բայց մահացավ աղքատության և մենակության մեջ:

Ինչու՞: Այդ մասին վերջում…

Ռեմբրանտ Հարմենս վան Ռեյնը ծնվել է 1606 թվականի հուլիսի 15-ին Լեյդենում՝  ջրաղացպանի ընտանիքում: Ծնողները բավականին հարուստ էին, որպեսզի Ռեմբրանտը լավ կրթություն ստանար տեղի լատինական դպրոցն ավարտելուց հետո: Ընդունվելով տեղի համարսարանաը՝ նա կիսատ է թողնում կրթությունը, քանի որ  երիտասարդին գիտությունը չէր հետաքրքրում, նրան գեղանկարչությունն էր ձգում:

հաջողակ սկիզբ

Բարեբախտաբար, ծնողները չէին խոչընդոտում տղայի նախասիրությանը, և Ռեմբրանտն ուսման է անցնում տեղի գեղանկարիչներից մեկի՝ Յակով վան Սվանենբյուրխի մոտ, որը Ռեմբրանտին ծանոթացրեց գեղանկարչության հիմնական տեխնիկայի հետ, իսկ լույսի ու ստվերի գաղտնիքը Ռեմբրանտը սովորեց այն ժամանակ բավականին մեծահամբավ Պիթեր Լասթմանից, բայց արդեն Ամստերդամում, որտեղ երիտասարդ գեղանկարիչը մեկնել էր սովորելու:

Ծնողներն այնքան էին քաջալերում նրան, որ հայրը նույնիսկ տունը տրամադրեց որդուն՝ որպես արվեստանոց: Մի օր արքայազն Օրանեսկու քարտուղարը պահահաբար մտնում է Ռեմբրանտի արվեստանոց և այքան է տպավորովում Ռեմբրանտի աշխատանքներով, որ խորհուրդ է տալիս իր արքայազնին  աչքի անցկացնել Ռեմբրանտի գործերը: Այս  հանդիպումը ճակատագրական եղավ սկսնակ նկարչի համար. արքայազն Օրանեսկին միանգամից գնեց  15 կտավ: Սա խոստումնալից ապագայի մեկնարկն էր, եթե…

1631 թվականին Ռեմբրանտը վերջնական տեղափոխվում է Ամստերդամ և բնակություն է հաստատում  նկարների առևտրող զբաղվող Հենդրիկ վան Հեդինբորխի մոտ: Վերջինս լավ կապեր ուներ գեղանկարչության ոլորտում, որն էլ  նպաստում էր երիտասարդ գեղանկարչի աշխատանքերի տարածմանն ու հարուստ և ազդեցիկ հաճախորդների ձեռքբերմանը: Սա, ի դեպ, շատ տեղին էր, որովհետև արդեն այդ ժամանակահատվածում եկեղեցին այլևս կտավների գլխավոր պատվիրատուն չէր: Նրա հաճախորդները տեղի բուրժուաներն էին, իսկ Ռեմբրանտի այցեքարտը՝ խմբակային դիմանկարները: Առաջին խմբակային դիմանկարի պատվերը նա ստացավ 1632 թվականին: Պատվիրատուն հայտնի ամստերդամցի բժիշկ պրոֆեսոր Տյուլպն էր, որն ուզում էր իր անատոնմիայի մասին դասախոսությունն, այսպես ասած,  բեմականացներ վրձնի միջոցով, իսկ 26-ամյա Ռեմբրանտը շլացուցիչ հաջողություն ձեռք բերեց՝ ստեղծելով այդ հայտնի կտավը:

«Բժիշկ Տյուլպի անատոմիայի դասը»

Կարծեց կախարդական փայտիկի շնորհիվ՝ Ռեմբրանտը դարձավ Ամստերդամի ամենապահաջված գեղանկարիչը: Իր արվեսատնոցի մոտ հերթեր էին գոյանում, որոնց շարքերում էին հայտնի գրողներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ: 2 տարվա ընթացքում Ռեմբրանտը նկարեց 50-ից ավել  դիմանկար:

անձնական կյանքը

1634 թվականին հաջողակ նկարիչն ամուսնանում է իր հովանավորի՝ Հենդրիկ վան Հեդինբորխի զարմուհու հետ: Աղջիկը սերում էր հայտնի և հարուստ ընտանիքից: Ռեմբրանտի հոնորարն ու կնոջ օժիտը թույլ էին տալիս զույգին ապրել շքեղության ու փառքի մեջ: Ռեմբրանտը  կարողանում էր ձեռք բերել հայտնի նկարիչների գործեր՝ իր սեփական հավաքածուի համալրման համար: Սասքիան՝ կինը,  Ռեմբրանդի մուսսան էր, զույգը երջանիկ էր, քանի որ ապրում էր արվեստով ու արվեստի մեջ: Բայց մի կարևոր բաց խանգարում էր լիարժեք երջանկությանը՝ երեխաները: Ամուսնիններին չէր հաջողվում երեխա ունենալ: Մեկը մյուսի հետևից վաղաժամ մահանում էին  նրանց երեք նորածինները:

Ռեմբրանդն ու Սասքիան «Անառակ որդին պանդոկում»

Շքեղ կյանքին սովոր զույգը տուն է գնում Ամստերդամի կենտրոնում, ընդ որում՝ վարկով, վստահ լինելով, որ կկարողանա փակել տան պարտքը: Ռեմբրանտը բավականին մեծ հոնորարներ է վերցնում իր կտավների համար: Այս դժվար ժամանակաշրջանում նկարիչը ստեղծում է իր  գործերից  լավագույնները՝ որոնց շարքում է արքայազն Օրանոսկու կողմից պատվիրված «Քրիստոսի չարչարանքները»  հայտնի կտավների  շարքը:

«Քրիստոսի չարչարանքները»

դժբախտությունը․․․․

Բախտը ժպտում է երիտասարդ զույգին, և 1641 թվականին նրանք որդի են ունենում, բայց որդու ծննդից ուղիղ 9 ամիս անց մահանում է Ռեմբրանտի կինը՝ թողնելով նորածին Տիտուսին ու ամուսնուն միայնակ ու առանց մայրական ջերմության: Ռեմբրանտը դեռ երկար ժամանակ կտավին կհանձնի Սասքեի մասին հուշերն ու անդառնալի ցավը:

1642 թվականին Ռեմբրանտը ստանում է Ամստերդամի հրացանակիրների նոր շենքի համար վեց մեծ խմբակային դիմանկարներից մեկի պատվերը, որի  ստեղծման ընթացքում  խախտել է հոլանդական դիմանկարչության բոլոր կանոնները: Բայց ո՞վ կմտածեր, որ այս աշխատանքը  նրա բոլոր անհաջողությունների սկիզբն ու պատճառը կդառնան…

«Գիշերային-դետք»

կանոնների խախտումը․․․

Մի կարևոր դիտարկում՝ ցանկացած  խմբակային դիմանկարի պատվեր պետք է խստագույնս ի կատար ածվեր պատվիրատուի կամքով: Պատվիրատուն էր ընտրում սենյակի կահավորումը, գույները, ատրիբուտներն ու նույնիսկ հագուստը: Նկարիչը միայն նրա կամքը կտավին հանձնողն էր։

Հրացանակիրների կտավը նկարչի կողմից որոշակի իմպրովիզների ենթարվեց, որի պատճառով էլ պատվիրատունները գոհ չմնացին կտավից և հրաժարվեցին այն  ընդունել: Այս աղմկահարույց դեպքը վատ անդրադաձ ունեցավ նկարչի համբավի վրա, պատվիրատուների թիվը պակասեց, որի հետևանքով էլ նկարիչը սկսեց պարտքեր անել տան վարկը մարելու համար:

պարտքերն ու անհաջողությունները․․․

Այսպես, շրջադարձային այս փուլը Ռեմբրանտին գցեց նոր պարքերի մեջ: Նա նույնիսկ սկսեց կակաչների առևտրով զբաղվել: Բայց դա էլ անհաջողության մատնվեց: Ռեմբրանտը կնոջ մահից հետո չկարողացավ ամուսնանալ, քանի որ կինը մահվանից առաջ կտակել էր ամուսնուն իր ողջ ունեցվածքը՝ պայմանով, որ վերջինս երկրոդ անգամ չի ամուսնա: Ամբողջ ունեցվածքը վատնելուց հետո, Ռեմբրանտի պարտատերերը հերթով ու միահամուռ նրա դեմ հայց էին ներկայացնում դատարան՝ պահանջելով պարտքերը:

Բոլորը երես թեքեցին Ռեմբրանտից, հովանավորները փակեցին դռները նրա առաջ: Տունը վաճառվեց: Բայց դա էլ չօգնեց պարտքերի մարման հարցում: Դատարանը առգրավեց Ռեմբարնտի ամբողջ ունեցվածքը՝ սկսած կտավներց, մինչև հասարակ շապիկ-օձիք:

Նա արտամուսնական կապից աղջիկ ունեցավ և սիրուհու, որդու հետ տեղափոխվեց հյուրանոց: Որտեղ էլ, համատեղ ջանքերով, հնաոջ  իրերի խանութ բացեց:

կյանքի վերջը․․․

Կյանքի վերջին տարիներին Ռեմբրանտը այլևս պատվերներ չէր ստանում, լույսի ու ստվերի խաղն այլևս չէր նշմարվում  աշխատանքներում, որոնք դարձել էին մռայլ՝ նկարչի կյանքի պես:  ժամանակներն այլ էին, և Ռեմբրանտի արվեստն այլևս չէր հետաքրքրում մարդկանց: Նրա վերջին ու ամենացնցող աշխատանքը «Անառակ որդու վերադարձն» էր:

«Անառակ որդու վերադարձը»

1669 թվականի հոկտեմբերի 4-ին հոլանդացի մեծագույն նկարիչ Ռեմբրանտ Հարմենս վան Ռեյնը մահացավ աղջկա ձեռքերում…

Ահա և պատասխանը՝ թե ինչու Ռեմբրանտը հայտնվեց այսպիսի պայմաններում՝ մոռացված ու մեկուսացած բոլորից:


Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

ի՞նչ է կատարվում Հոլանդիայում [պատմում են տեղի հայերը]

Հոլանդիայի մարիխուանայի խանութներում կատաղի հերթեր են․․․

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Եթե հայտնի բրենդները անիմե-կերպարներ լինեին

Արշիլ Գորկի. Լավագույն նկարները

3D դաջվածքներ, որ չափազանց իրական են թվում

Կարավաջոյի` ձեղնահարկից գտնված կտավն աճուրդի կհանվի

Տեսնել Ռեմբրանդի կտավները՝ նոր մահանալ

Նկարիչն իր կտավները Ֆրանսիայի փողոցներում է ցուցադրում

Արվեստի Եզրագծերը. Անդրե Ժիդ

Ռուբենս՝ «Ապստամբ հրեշտակների ընկնելը». Կտավ, որը փորձեցին ոչնչացնել