Ռենատա Լետվինովա. 10 խոստովանություն - VNews

Ռենատա Լետվինովա. 10 խոստովանություն

Renata Litvinova - Ռենատա Լետվինովա. 10 խոստովանություն

Ռենատա Մուրատի Լիտվինովան ծնվել է Մոսկվայում 1967 թ. հունվարի 12-ին:  Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր:

Շնորհիվ իր արտասովոր գեղեցկության, ձայնի, անկեղծության և նրբագեղության տեսակի՝ նա միանգամից տպավորվում է մարդկանց սրտերում՝ անտարբեր չթողնելով ոչ ոքի:

Ձեզ ենք ներկայացնում hellomagazine.ru-ի էջերում անկեղծացած Լիտվինովայի խոստովանությունները:

1. Ես ճիշտ գուշակում եմ թվերը ռուլետկայում: Երկու անգամ հաղթել եմ մարդկանց, որոնք մեծ գումարներ են պարտվել: Խաղատուն այդ ժամանակներից ի վեր չեմ գնացել: Մենակ մեկ անգամ՝ երիտասարդ տարիներին. իմ առաջին շահումով գնեցի ինձ համար մի վերարկու Մոնտե Կառլոյում: Մոխրագույն և երկու անգամ մեծ ինձանից: Ես հատուկ էի նման հագուստ գնում, որոնց մեջ հնարավոր կլիներ թաքնվել:

g ee06b68efab28f274f75374df9514bcc - Ռենատա Լետվինովա. 10 խոստովանություն

2. Երբեմն-երբեմն, հատկապես երբ ջուր կա տարածքում՝ ասենք ծով կամ հորդառատ անձրև, ինձ տանջում են մեռյալները: Նրանք չափազանց իրական և առօրեական «մտնում են» երազներիս մեջ՝ անաղմուկ բաց անելով դռների բոլոր փականները, հառաչում են, լռում, հազվադեպ՝ մի քանի բառ արտասանում:

3. Ես 50 տարեկան եմ, և մինչև հիմա էլ ինձ միշտ թվում է, թե կյանքս նոր է սկսվում: Երբեմն, տանս նստած, տարօրինակ է մտածել, որ սա իմ տեղն է, որ առհասարակ գոյություն ունի ինչ-որ բան, որ իմն է: Հակառակը, ավելի հեշտ է մտածելը, որ այս ամենը ժամանակավոր է, որ այստեղից պետք է շուտ հեռանամ:

5228364u09 - Ռենատա Լետվինովա. 10 խոստովանություն

4. Փորձելով հավաքել շուրջս՝ ես ավելի մեծ խառնաշփոթ եմ ստեղծում և հուսահատվում: Կենցաղը կյանքը բացարձակ անիմաստ վատնելու միջոցն է:

5. Մանկության տարիներին ես մի քանի երազանք-ցանկություն ունեի, և դրանք բոլորն էլ իրականացել են: Այնպես որ երազելու ուժն ու ամենակարողությունը մարդիկ թերագնահատում են: Երազելու կամքն ինձ մոտ գործնականորեն անսահմանափակ է:

preview 650x390 650 1445869115 - Ռենատա Լետվինովա. 10 խոստովանություն

6. Ես չեմ կարող «երջանիկ, ուրախ և ընտանեկան» ինտերվյու տալ այն մասին, թե ինչ հրաշալի է կյանքս: Ինձ մոտ ամեն բան հրաշալի չէ: Բայց ես ուրախ եմ այդքանով էլ: Գնահատում եմ, սովորում ներել և ներողութուն խնդրել:

7. Ես լուրջ չեմ վերաբերվում իմ «ստեղծագործությանը», իմ անձին: Երբեք նկարած նյութը մոնտաժ չեմ անի հարյուր անգամ, կամ պատրաստի տեքստը հարյուր անգամ չեմ խմբագրի:

8. Ես չեմ կարողանում իմ տեսագրությունները նայել ժապավենի վրա, ես կինոյում իմ աշխատանքների կեսն էլ չեմ տեսել: Եվ դեռ չեմ էլ շտապում նայել:

a946 - Ռենատա Լետվինովա. 10 խոստովանություն

9. Մի ժամանակ կանխատեսում էին և նույնիսկ գիտականորեն ապացուցում, որ արևի վրա պայթյուններ են լինելու, որ էլեկտրականությունն է վերանալու, ատոմային կայանները նույնպես… Ես այնպես էի սպասում, որ այդ պայթյունները կկանգնեցնեն այս գրողի տարած առաջընթացը, անգամ փոքրիկ գազօջախ էի գնել և մտածում էի փոստատար աղավնի ունենալու մասին: Ես այնքան էի երազում վերադառնալ մոմերին, թղթին գրված նամակներին, գրքերին և ոչ հեռախոսային զրույցներին: Բայց այդ ամենը վաղ թե ուշ կլինի:

10. Ես կարող եմ տասնյակ տարիներ օրվա մեջ մի երկու ժամ քնել, հիվանդանալ անհայտ հիվանդություններով, կոտրվել, խմել հարյուր բաժակ օրվա մեջ, բոլորին դեմ լինել, լինել մերժված, ծաղրված, ստորացված, ծերացող և միևնույն ժամանակ մնալ ուժեղ միմիայն հանուն սիրելի մեկ մարդու:

lit d 850 - Ռենատա Լետվինովա. 10 խոստովանություն