Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Rihanna-ն նշում է իր 30-ամյակը: 15 հիթային կատարումներ երգչուհու երկրպագուներին:

Rihanna baner - Rihanna-ն նշում է իր 30-ամյակը: 15 հիթային կատարումներ երգչուհու երկրպագուներին:

Երգչուհի Ռոբին Ռիհաննա Ֆենթին, ով առավել հայտնի է որպես Ռիհաննա այսօր՝ փետրվարի 20-ին նշում է իր 30-ամյակը: Արմատներով Բարբադոսից երգչուհին 16 տարեկանում հայրենիքից տեղափոխվում է ԱՄՆ և սկսում իր երաժշտական կարիերան:

Անդրադարձ Ռիհաննայի մանկության տարիներին և արդեն պրոֆեսիոնալ երգչուհու կարիերային

wildtextures creased black paper texture 1 - Rihanna-ն նշում է իր 30-ամյակը: 15 հիթային կատարումներ երգչուհու երկրպագուներին:

Ռիհաննա ծնվել է Բարբադոսի Սենթ Մայքլ քաղաքում։ Աղջիկն ընտանիքի առաջնեկն է, մայրը՝ Մոնիկա Բրեյթվեյթը, որը աֆրո-գայանացի թոշակի անցած հաշվապահ էր, իսկ հայրը՝ Ռոնալդ Ֆենթին՝ հագուստի ֆաբրիկայում աշխատում էր որպես պահեստի տեսուչ։ Հայտնի է, որ երգչուհին մեծացել է ռեգգի ժանրի երգերի ազդեցության տակ և սկսել է երգել 7 տարեկանից։ Տասնչորս տարեկանում, ծնողների բաժանումից հետո, Ռիհաննան տեղափոխվեց Bridgetown, որտեղ հոր հետ սկսեց զբաղվել հագուստի առևտրով: Հորն օգնելուն զուգահեռ Ռիհաննան սովորում էր Բարբադոսի «Charles F. Broome»-ի անվան տարրական դպրոցում, որտեղ էլ համադասարանցիներով ձևավորում են իրենց երաժշտական երկյակը։ Սկզբում երգչուհին ուզում էր ավարտել միջնակարգ դպրոցը, բայց հետո որոշեց թողնել այն, քանի որ շատ զբաղված էր իր երգչի կարիերայով։ 2003 թվականի դեկտեմբերին Ռիհաննան ծանոթանացավ ամերիկացի պրոդյուսեր Էվան Ռոջերսի կնոջ հետ, որոնք հանգստյան օրերն անցկացնում էին Բարբադոսում: Երգչուհին և խմբի մյուս մասնակից աղջիկները գնացին Rogers-ի մոտ հյուրանոց՝ ներկայացնելու իրենց երգերը։ Այնուհետև Էվան Ռոջերսն իր հարցազրույցներից մեկում նշեց.

«Այն րոպեին, երբ Ռիհաննան հայտնվեց սենյակում, ստեղծվեց մի զգացողություն, կարծես թե մյուս 2 մասնակիցները գոյություն չունեին»:

2 4 - Rihanna-ն նշում է իր 30-ամյակը: 15 հիթային կատարումներ երգչուհու երկրպագուներին:

Ռիհաննան երգեց Destiny’s Child խմբի «Emotion» երգը, որը շատ տպավորեց Rogers-ին: Վերջինս նշանակեց 2-րդ հանդիպումը՝ հրավիրելով Ռիհաննային մի քանի ձայնագրումներ անել Carl Sturken-ի հետ, ով ժամանակի լավագույն երաժշտական հեղինակ էր: Sturken-ի օգնությամբ Ռիհաննան ձայնագում է 4 երգից բաղկացած demo ձայնագրություն, որն իր մեջ ներառում էր «Last Time» բալլադը, Whitney Houston-ի «For the Love of You» երգի cover տարբերակը և «Pon de Replay» կոմպոզիցիան, որը հետագայում դարձավ Ռիհաննայի առաջին հիթային կատարումը:

 

Ստորև առանձնացրել ենք բարբադոսյան գեղեցկուհու բոլոր ժամանակների հիթային կատարումները:

1.Rihanna-Pon de Replay

2005 թվականին Ռիհաննան թողարկել է իր դեբյուտային «Music of the Sun» ալբոմը, որը Billboard ամսագրի թոփ 200-ի մեջ մտավ լավագույն տասնյակի մեջ, իսկ նույն ալբոմի սինգլներից` «Pon De Replay» կատարումը իր հերթին ներառվեց Billboard Hot 100-ի մեջ։

2.Rihanna-SOS

2006 թվականին թողարկվեց Ռիհաննայի թվով երկրորդ ալբոմը՝ «A Girl Like Me»-ն, որի սինգլներից մեկը՝ «SOS» երգը, նույնպես հիթ դարձավ։

3.Rihanna-Umbrella

Ռիհաննայի երրորդ ալբոմի՝ «Good Girl Gone Bad»-ում(2007) տեղ գտան միանգամից չորս հիթային կատարումներ՝ «Umbrella»-ն, «Take a Bow»-ն, «Disturbia»-ն և «Don’t Stop the Music»-ը : Նույն տարի երգչուհին Գրեմմի մրցանակաբաշխության շրջանակներում առաջադրվեց միանգամից 9 անվանակարգերում, սակայն հաղթեց միայն մեկում՝ լավագույն ռեփ-վոկալ համագործակցություն ճանաչվեց «Umbrella» կատարումը, որը զուգերգ էր ռեփեր Jay Z-ի հետ։

4.Rihanna-Take a Bow

5.Rihanna-Disturbia

1 2 3

#lovéմյուզիք [14]

21 ռոք խմբի լուսանկարներ առաջին համերգներից

#lovéմյուզիք [13]

#lovéմյուզիք [12]

Հունիսին թողարկվող լավագույն ֆիլմերը

#lovéմյուզիք [11]

Պինգվինաշեն, Հայելի և Անհաղթը. մեր մանկության մուլտֆիլմերի երաժշտության հեղինակը

Նկարչուհին հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

Սեքս, թմրանյութեր և ռոք-ըն-ռոլլ. 35 լուսանկար վուդսթոքյան փառատոնից

Թավշյա հեղափոխության #lovéմյուզիքները

Աստղերը սրբերի տեսքով. Met Gala 2018-ի յուրահատուկ լուքերը

Ադելի ծննդյան տոնը «Տիտանիկի» թեմատիկայով

#lovéմյուզիք [10]

Նոր կոնցեպտուալ տեսահոլովակ Stromae-ից

The Weeknd-ը, Ջասթին Բիբերը, BTS-ը, Քենդրիք Լամարը և այլ աստղեր Քանյեի դեմ

#lovéմյուզիք մաս [9]