-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր և գրող Peter Berg -ը վերջապես խոսել է իր վավերագրական ֆիլմի թողարկման մասին, որը պիտի ներկայացնի բարբադոսյան երգչուհի Rihanna-ի կյանքի մանրամասները: Ռեժիսորը դեռ 2016-ին էր պատմել, որ մտադրություն ունի դոկումենտալ ֆիլմ նկարահանել երգչուհու մասին այլ մանրամասներ չնշելով: Peter Berg-ը միայն վերջերս է հայտնել է, որ ֆիլմը ցուցադրության դուրս կգա մեկ ու կես ամսից և կլինի էկրաններին: Slash Film-ի հետ զրույցում ռեժիսորը խոսել է ֆիլմի մասին և նշել, որ Ռիհաննան բացառիկ տաղանդով օժտված երիտասարդ կին է, ում մասին ֆիլմը կբացահայտի թե ինչպե՞ս է երգչուհուն հաջողվում ներկայանալ այնպես, ինչպես ինքը կա:
«Նա իսկապես շատ հետաքրքիր կին է, նրա մասին պատմող ֆիլմը շուտով էկրաններին կլինի: Մեկ ու կես, երկու ամսից ֆիլմը պատրաստ կլինի արդեն ցուցադրման»:
Ի դեպ նշենք, որ սա երգչուհու արդեն երկրորդ փորձեն է հենց Peter Berg -ի ֆիլմում: Առաջին ֆիլմը ցուցադրվել է 2012 թվականին և կոչվում էր Battleship
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո