Ռիհաննան դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ռիհաննան դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը

Forbes-ը գրում է՝ Ռիհաննան աշխարհի ամենահարուստ երաժիշտն է:

Բարբադոսցի 31-ամյա այս երգչուհու հարստությունը գնահատվում է 600մլն դոլար, որով նա գերազանցում է Մադոննային՝ 570մլն դոլար, Սելին Դիոնին՝ 450մլն դոլար և Բեյոնսեին՝ 400մլն դոլար:

Երգչուհու հարստությունը միայն իր երաժշտական կարիերայի արդյունքը չէ: Այս հարցում մեծ դեր է ունեցել նաև նրա՝ 2017թ.-ից թողարկվող Fenty Beauty շպարի պարագաների և Savage X Fenty ներքնազգեստի հավաքածուները: Միայն Fenty Beauty-ն թողարկվելու առաջին մի քանի շաբաթում կարողացել էր 100մլն դոլար եկամուտ ունենալ: Այն առաջինն էր, որ ուներ մաշկի տոնային քսուկների 40 երանգ, որն այսօր արդեն վերածվել է 50-ի: Time ամսագիրն այս բրենդը նույնիսկ անվանել է 2017-ի ամենալավ նորարարությունը:

Fenty-ն շարունակում է զարգանալ և սպառվել, ինչի առիթով այս տարվա մայիսին Ռիհաննան և այս բրենդի շրջանակներում նրան «նորաձևության տուն տված» LVMH ֆրանսիական խոշոր ընկերությունը, որի տնօրենն է Առնո Բեռնարը, հայտարարեցին, որ շուտով Fenty հագուստի, աքսեսուարների, կոշիկների հավաքածուներ կթողարկվեն՝ Fenty Maison անունով:

«Այժմ նաև նորաձևության բրենդ ստեղծելը LVMH-ի հետ յուրահատուկ պահ է մեզ համար: Պարոն Առնոն ինձ հիանալի հնարավորություն է տվել նորաձևության տուն զարգացնելու համար՝ առանց որևէ ստեղծագործական սահմանափակման: Չէի կարող ավելի լավ գործընկեր ունենալ՝ թե՛ ստեղծագործական, թեծ բիզնեսի առումով: Պատրաստ եմ աշխարհին ցույց տալ այն, ինչ միասին կառուցել ենք»,- ասել էր Ռիհաննան նորաձևության տան մասին արված հայտարարության մեջ:

Այս ամենը Ռիհաննային դարձնում է առաջին կինը, որն LVMH-ում թողարկել է իր բրենդը և առաջին սևամորթ կինը, որը ղեկավարում է այս ընկերության նորաձևության բրենդը: Fenty Maison-ն նաև առաջին նոր նորաձևությանն տունն է LVMH-ում 1987թ.-ից հետո:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Գնա՞նք Գյումրի…

Ովքե՞ր են ամենաշատը վաստակում YouTube-ում

2020թ. ճամփորդական ուղևորություններ Forbes-ից

Forbes-ը հրապարակել է ամենաթանկ վարձատրվող երաժիշտներին

Forbes-ի անդրադարձը Երևանին և հայկական գինոգործությանը

Ամենաշատ վարձատրվող մահացած աստղերն ըստ Forbes-ի

Forbes-ի անդրադարձը Հայսատանին

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Այն, ինչ պետք է իմանալ Սիցիլիայի մասին

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Սոֆի Թըրները չի նկարահանվի այն նահանգներում, որտեղ արգելվում է հղիության արհեստական ընդհատումը

Ռիհաննան ռեգգի ժանրի ալբոմ կթողարկի

Ռիհաննա լինելու արվեստը. Երգչուհու արվեստոտ ֆոտոշարքը BAZAAR-ի համար

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ