-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ռիհաննան TMagazine ամսագրի հետ զրուցել է իր երաժշտական ապագա պլանների մասին:
Հիմնականամում R&B, փոփ և հիփ-հոփ ժանրերում ստեղծագործող 31-ամյա երգչուհու երկրպագուներն արդեն մի քանի տարի է, ինչ նոր ձայանասկավառակ են ակնկալում նրանից և Ռիհաննան վերջապես քիչ թե շատ կիսվել է այդ պլաններով:
Նա խոստովանել է, որ ալբոմը ռեգգի ժանրի է լինելու, սակայն դեռ չգիտի՝ երբ կթողարկի և ինչպես կկոչի այն:
«Այս պահի դրությամբ ալբոմն ուղղակի R9 եմ կնքել և սա իմ երկրպագուների՝ Նեվիների շնորհիվ է: Գուցե հենց այդպես էլ անվանեմ ալբոմը, քանի որ նրանք տանջել են ինձ այս անունով՝ «R9, R9, ե՞րբ է R9-ը թողարկվելու: Այսքանից հետո էլ ինչպե՞ս կարող եմ այլ անուն ընտրել, երբ անունն արդեն դաջել են գլխիս մեջ»,- ասել է երգչուհին:
Նա նաև նշել է, որ այս անգամ ալբոմում համագործակցություններ չեն լինի Լեդի Գագայի կամ Դրեյքի հետ:
Հիշեցնենք՝ Ռիհաննան վերջին անգամ ձայնասկավառակ է թողարկել 2016թ.-ին: Ալբոմը, որը պարունակում էր 13 երգ, ընդգրկում է երգչուհու այնպիսի հայտնի երգերն, ինչպիսիք են «Work»-ը, «Needed Me»-ն, «Kiss It Better»-ը և այլն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո