fbpx

Ռոբին Ուիլյամսի և կնոջ անձնական իրերը կներկայացվեն Sotheby’s աճուրդում

Ռոբին Ուիլյամսի և նրա երկրորդ կնոջ՝ ամերիկյան կինո պրոդյուսեր և բարերար Մարշա Գարսես Ուիլյամսի իրերի հավաքածուն կհանվի աճուրդի: Sotheby’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքը կազմակերպել հոկտեմբերի 4-ին: Աճուրդում ներկայացված կլինի ժամանակակից արվեստի հավաքածուներ, դերասանի անձնական հավաքածուից շուրջ 40 հեծանիվներ ու ժամացույցներ:

Դերասանի երկրպագուների համար Sotheby’s-ը կներկայացնի նաև Ռոբին Ուիլյամսի ինքնագրով սցենարներ, դերասանի կարիերայի և կնոջ զգեստապահարանից իրեր և պարգևներ:

Աճուրդը կկայանա Նյու Յորքում, սակայն մինչև այդ իրերը կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակում, որը բաց կլինի հանրության առաջ սեպտեմբերի 29-ին:

https://www.instagram.com/p/BlgCt3EACoX/?taken-by=sothebys

 

Երբ մահանամ, պարեք իմ գերեզմանին, իսկ ծաղիկները ջրեք ձեր խմիչքով։ Արեք ինչ ուզում եք, միայն ինձ մի կլոնացրեք, իմ կլոնը երբեք ինձ նման չի լինի 

Ռոբին Ուիլյամս

Հիշեցնենք, որ Ռոբին Ուիլյամսը մահացել է 2014 թվականի հուլիսի 11-ին: Կինոկատակերգությունների աստղը 63 տարեկան էր և ըստ դատաբժշկական եզրակացության Ուիլյամսն ինքնասպանություն էր գործել Կալիֆորնիայի իր բնակարանում: Դերասանն ինքնասպան էր եղել կախվելով սեփական գոտու միջոցով:


Վուդի Ալլենը նոր ֆիլմի վրա է աշխատում

Հայտնի է «Ֆանտաստիկ գազանները 3»-ի թողարկման օրը

Ժան Լյուկ Գոդարը նոր ֆիլմի վրա է աշխատում

Մարդիկ պատմում են հայտնի մարդկանց հետ իրենց անհավանական հանդիպումները

Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի Գիլերմո դել Տորոյի նոր ֆիլմում

1970-ականներ․ Աստղերն աշխատանքից դուրս

Մայքլ Ջեքսոնը նրանց չի սպանել․ Բարբարա Սթրեյզանդը «Leaving Neverland»-ի մասին

Տարբեր տարիների «Օսկար» մրցանակաբաշխության առաջին և երկրորդ պլանի լավագույն դերասան-դերասանուհիները (լուսանկարներ)

Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 1]

Հրապարակվել է Դեյվիդ Ֆինչերի անիմացիոն ֆիլմի թրեյլերը (18+)

Ես Լիլի Էլբակյանն եմ…

2018 թ. լավագույն ֆիլմերն ըստ “The New York Times”-ի

Դիտել փետրվարին մեր կինոթատրոններում [մաս 1]

Օսկար 2019. «Լավագույն ֆիլմ» անվանակարգի մասնակիցները

Իրական սեր և սեքս. 5 ֆիլմ

Բենեդիկտ Քամբերբեչը նկարահանվում է նոր ֆիլմում