Ռոման Պոլանսկու 5 լավագույն ֆիլմերը - VNews

Ռոման Պոլանսկու 5 լավագույն ֆիլմերը

354150l - Ռոման Պոլանսկու 5 լավագույն ֆիլմերը

Ռոման Պոլանսկին ծնվել է 1933 թ. օգոստոսի 18-ին: Տասնյակ գեղեցիկ ֆիլմերի արարիչը այսօր նշում է իր 84 ամյակը:
Պոլանսկին ծնվել է սիրո քաղաքում՝ Փարիզում: Պատերազմական տարիներին ապագա ռեժիսորը կորցրել է մորը, իսկ հայրը գերի է ընկել: Փոքրի Պոլանսկին փախչելով ֆաշիստներից՝ օգնություն է ստանում կաթոլիկ ընտանիքներից: Գուցե հարկ է շնորհակալություն հայտնել այդ ընտանիքներին, քանի որ այսօր կինոաշխարհն ունի այսպիսի ռեժիսոր:
VNews-ը ձեզ է ներկայացնում նրա լավագույն ֆիլմերից հինգը…

Կենվորը/Жилец/Le locataire, 1976

Roman Polanski et Isabelle Adjani dans Le Locataire - Ռոման Պոլանսկու 5 լավագույն ֆիլմերը

Ռոլանդ Տոպորի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Կենվորը» ֆիլմը «լույս աշխարհ» է եկել 1976 թ: Ռեժիսորը նկարահանվել է գլխավոր դերում, իսկ մյուս դերերում են գեղեցկուհի Իզաբել Աջանին, Մելվին Դուգլասը, Ջո Վան Ֆլիտը և այլք:
«Ոսկե արմավենու» առաջադրված, բայց այդպես էլ դրան չարժանացած ֆիլմի կենտրոնում է Տրելկովսկի անունով համեստ մի տղամարդ: Ոչնչով աչքի չնկնող այս տղամարդը սովոր է իր առօրյան անցկացնել միայնության մեջ՝ իրեն համարելով իր ամենամտերիմ ընկերը: Մի անգամ նա որոշում է փոխել բնակության վայրը և հաստատվում է մի շենքում, որը, մեղմ ասած, չէր փայլում իր գեղեցկությամբ ու հյուրընկալությամբ: Տունը, որտեղ հերոսը բնակվում է, պատկանել է ինքնասպանություն գործած մի կնոջ: Տրելկովսկին հանգիստ չունի. նա ցանկանում է բացահայտել այդ տարօրինակ ինքնասպանության գաղտնիքը: Ո՞վ է մեղավոր և ի՞նչ դրդապատճառներ է ունեցել կինը այդ քայլին գնալու համար:

 Դառը լուսին/Горькая луна/Bitter Moon, 1992

social image id - Ռոման Պոլանսկու 5 լավագույն ֆիլմերը
Էսթետիկորեն գեղեցիկ և գերող այս ֆիլմի գլխավոր հերոսուհին ռեժիսորի ապագա կինն է՝ դերասանուհի Էմանուել Սենյեն: Բացի նրանից ֆիլմում նկարահանվել են Փիթեր Կայոտը, Քրիստին Սքոտ Թոմասը, Հյու Գրանտը և այլք:
Ֆիլմի հիմքում ընկած է Պասկալ Բրյուկների  համանուն ստեղծագործությունը (1981 թ.):
Սեր, կիրք, ցանկություններ, որոնք առավել են քան ուղղակի քմահաճույք, միմյանց ձգտող և միմյանց ներկայությունը պահանջող երկու մարդ. տղամարդ ու կին:
Ճակատագրի բերումով նրանք հանդիպեցին երթուղայինում. տղամարդը գերված էր նրա սիրունությամբ, կինը՝ նրա  բարիությամբ և ջենթլմեն լինելու արտահայտիչ դրսևորմամբ: Կհանդիպե՞ն նրանք նորից, թե՞ ոչ: Այո՛: Օսկարն ու Միմին սիրահարվում են և վայելում միմյանց անմնացորդ, անբավ կիրքը թվում է երբեք չի սպառվի, բայց արի ու տես, որ «Ամենավառ աստղերը առաջինն են մարում» պնդումը այստեղ գործում է:
Ասել է, թե. «Ատելությունից սեր մեկ քայլ է», իսկ քանի՞ քայլ է սիրուց ատելություն:

 Դաշնակահարը/Пианист/The Pianist, 2002

maxresdefault 17 - Ռոման Պոլանսկու 5 լավագույն ֆիլմերը Ցանկի մյուս ֆիլմը ռեժիսորի գլուխգործոցն է համարվում: «Դաշնակահարը» ֆիլմի այդքան հաջողված լինելու մեջ գուցե և մեծ դեր է խաղացել ռեժիսորի անցյալը, որը երբեք նա չի կարողանա մոռանալ: 
Երաժշտությունը նրա կիրքն էր: Գոյատևելը՝ նրա գլուխգործոցը:
Օսկարակիր ֆիլմը պատմում է լեգենդար դաշնակահար Վլադիսլավ Շփիլմանի կյանքի մասին: Կենսագրական ֆիլմի կենտրոնում է դաշնակահարը, ում ընտանիքում Վլադեկ էին անվանում: 30-ականներին նա լեհաստանի ամենալավ դաշնակահարն էր, նրան սիրում էին և մեծարում: Սակայն՝ պատերազմը չի հարցնում, թե ով ես դու և խլում է քեզանից ամեն ինչ: Նա կորցնում է ընտանիքը և համբավը, մնում է միայն գոյատևել, ամեն կերպ գոյատևել:
Գլխավոր դերերում են Էդրիեն Բրոուդին, Էմիլիա Ֆոքսը, Էդ Ստոփարդը և այլք:
2002 թ. ֆիլմը արժանացել է «Ոսկե արմավենու», իսկ 2003 թ. նաև Օսկարի՝ «Լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում:

Որվականը/Призрак/The Ghost Writer, 2009

ghost writer - Ռոման Պոլանսկու 5 լավագույն ֆիլմերը

2009 թ. ռեժիսորը հանրության դատին է հանձնում իր ոչ այնդքան հաջողված «Որվականը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Յուեն ՄաքԳրեգորը, Փիրս Բրոսնանը, Օլիվիա Ուիլյամսը, Քիմ Քեթրոլը և այլք:

Ֆիլմի հիմքում է Ռոբերտ Հարիսի համանուն ստեղծագործությունը (2007 թ.):

2010 թ. Բեռլինի կինոփառատոնին ֆիլմն արժանացել է  Արծաթե արջ մրցանակի «Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար», իսկ 2011 թ. Սեզար մրցանակի՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն սաունդթրեք» անվանակարգերում:

Գրողներից մեկը մահանում է: Նա պետք է հանրության դատին հանձներ վարչապետի մասին իր գրած հիթը, բայց չի հասցնում, տարօրինակ է, չէ՞: Հրատարակչությունը վարձում է «Որվական-պրոֆեսիոնալի», որ նա ավարտին հասցնի գրողի գործը: «Որվականը» շատ բացահայտումներ է անում, որոնք կամ վրիպել էին գրողի աչքից, կամ էլ նա ինքնակամ դրանց վրա աչք էր փակել, կամ էլ…

Կոտորած/Резня/Carnage, 2011

un Dios salvaje - Ռոման Պոլանսկու 5 լավագույն ֆիլմերը2011 թ. էկրաններ է բարձրանում «Կոտորած» ֆիլմը՝ Քեյթ Ուինսլեթի, Ջուդի Ֆոսթերի, Քրիստոֆ Վալցի, Ջոն Սի Ռայլիի մասնակցությամբ:
Ֆիլմը էկրանավորվել է 2006 թ. «Կոտորածի Աստված» ստեղծագործության հիման վրա, որի հեղինակը ֆրանսիացի գրող, սցենարիստ և դերասանուհի Յասմինա Ռեզան է:
Երեխաների վեճերը և կռիվները կարող են լավ կամ վատ ավարտ ունենալ. նրանք կարող են ընդհանուր հայտարարի գալ կամ ոչ, բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ խաղի մեջ են մտնում ծնողները: Հասուն մարդկանց մոտ այլ է, հատկապես, երբ խոսքը գնում է իրենց զավակների մասին: Ծնողները ամեն բան կանեն, որ երեխաներին պաշտպանեն և նրանց պատիվը գետնով չտան, քանի որ չնայած ամեն ինչի, յուրաքանչյուրի համար իր երեխան ամնեղ է:
2012 թ. ֆիլմը արժանացել է Սեզար մրցանակի՝ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում:

Իմ կյանքի ամեն մի անհաջողություն ինձ ավելի վստահ է դարձնում, քանի որ ես ցանկանում եմ  ավելիին հասնել, որ վրեժ լուծեմ և ցույց տամ, որ ես կարող եմ դա անել:
Ռոման Պոլանսկի

Քեյթ Ուինսլեթի հարցազրույցը. «The Guardian»

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

Մի լուսանկարի պատմություն

10 աստղային բյութի-խորհուրդ…

Աստղեր, որոնք խոստովանել են, որ հոմոսեքսուալ են

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Քվենտին Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը՝ “Esquire”-ի հարցազրույցում

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

“Sex and the City”-ին վերադառնում է

5 ֆիլմ Քվենտին Տարանտինոյից

Այն, ինչ գուցե չգիտեք Քիրա Նայթլիի մասին

Հայտնիներն առանց դիմակների՝ էնդրյու Ուոկերի օբյեկտիվում

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

Տարբեր տարիների «Օսկար» մրցանակաբաշխության առաջին և երկրորդ պլանի լավագույն դերասան-դերասանուհիները (լուսանկարներ)

Ի՞նչ դիտել ձմռանը. խորհուրդ է տալիս Տաթև Հովակիմյանը