-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
24-ամյա ամերիկացի թոփ մոդել Victoria’s Secret-ի «հրեշտակներից» Devon Windsor-ը օրեր առաջ աննկարագրելի ռոմանտիկ անակնկալ է ստացել իր զուգընկեր՝ Johnny Dex-ից: Զույգը շուրջ երկու տարի բազմիցս կիսվել է իր սիրառատ լուսանկարներով սոցցանցերի իր էջերում, սակայն մոդելի վերջերս հրապարակած լուսանկարը շնորհավորանքների նոր տարափ բերեց:
«Կամուսնանա՞ս ինձ հետ» հազարավոր վարդի թերթիկներով ամուսնության առաջարկ՝ Բահամյան կղզիներից, որտեղ մոդելը մեկնում էր ռոմանտիկ ֆոտոշութի, գաղափար չունենալով թե ինքնաթիռից ներքև իրեն ինչ անակնկալ է սպասում:
https://www.instagram.com/p/BkbI3LSh7gX/?taken-by=devwindsor
«Սա իմ կյանքի լավագույն օրերից մեկն է, անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ կամուսնանամ մոլորակի լավագույն մարդու հետ: Ես աշխարհի ամենաբախտավոր կանանցից մեկն եմ»,- բահամյան կղզիներից ներբեռնելով լուսանկար այսպես է մեկնաբանել Devon-ը:
24-ամյա Devon Windsor-ը եղել է մի շարք հայտնի ապրանքանիշների՝ Moschino, Max Mara Studio, Jean Paul Gaultier-ի դեմքը: Հայտնի է նաև մի շարք համագորակցություններով՝ Pronovias, Chanel, Dior, Victoria’s Secret, Michael Kors, Donna Karan, Richard Chai, Prada, Kenzo, Derek Lam և այլ բրենդների հետ: Ինչ վերաբերում է թոփ մոդելի ապագա ամուսնուն՝ նա հանրաճանաչություն չունի, բայց աշխատում է նորաձևության ոլորտում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո