Ռուս դասականների սերերն ու մուսաները... - VNews

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

min - Ռուս դասականների սերերն ու մուսաները...

Այսօր ձեզ ենք ներկայացնում ռուս դասականների՝ Եսենինի, Մայակովսկու, Բրոդսկու, Տուրգենևի և Բլոկի սիրային պատմությունները: Ովքե՞ր են եղել հայտնի գրողների սիրած կանայք՝ ստորև:

Բրոդսկի և Մարինա

%D5%A2%D6%80%D5%B8%D5%A4%D5%BD%D5%AF%D5%AB1 - Ռուս դասականների սերերն ու մուսաները...

Բրոդսկին  Մարինա Բասմանովային առաջին անգամ տեսավ 1962 թվականի հունվարի 2-ին, երբ ընդհանուր ընկերներից մեկը նրանց ծանոթացրեց: Ու այս հանդիպումը եղավ ճակատագրական: Սերը եկավ հանկարծակի ու առանց զգուշացնելու: Ընկերները հիշում էին, որ դա սեր էր առաջին հայացքից: Սեր, որ փոխեց Բրոդսկու կյանքը, տողերն ու համաշխարհային պոեզիայի հունը… Նրանք ամենուր միասին էին: Մարինան չէր փայլում պերճախոսությամբ: Ընկերների մոտ հյուրընկալվելիս՝ նա միշտ զուսպ էր, քչախոս, բայց իր մեծ ու կանաչ աչքերը (առանց մի գրամ իսկ դիմահարդարման), Բրոդսկու սրտում էին: Ընկերները հիշում էին, որ նրանք շատ ժամանակ էին միասին անցկացնում՝ չնայած որ երկուսի ծնողներն էլ դեմ էին այս հարաբերություններին: Մարիան սերում էր հայտնի գեղանկարիչների ընտանիքից: Լավ կրթություն էր ստացել, իսկ ծնողների համար անընդունելի էր, որ իրենց աղջիկը շփում ունենա մի երիտասարդի հետ, որը կիսատ է թողել կրթությունը: Բայց այս ամենն ուղղակի անլուրջ արգելքներ ու խոսքեր էին նրանց համար:

Բրոդսկին իր բոլոր բանաստեղծությունների վերևում նշում էր Մարիայի անվան սկզբնատառերը: Եվ եթե նրանք վիճում էին, Բրոդսկին դառնում էր անկառավարելի: Ասում են, որ այդ ժամանակ նրան կարելի էր տեսնել վիրակապած ձեռքերով… Բրոդսկին ծայրահեղ քայլերի էր դիմում, փորձում էր վնասել ինքն իրեն: Իսկ Մարիան չէր շտապում նրա հետ ամուսնանալ ու չէր էլ խոստացել… Ի տարբերություն Բրոդսկու՝ նա հավասարակշռված էր, կամային, Ախմատովայի նկարագրությամբ՝ սառը, պարզ ջուր…Ասում են, որ ընկերական հանդիպումների ժամանակ Մարիայից կարելի էր լսել միան «բարև ձեզ» և «ցտեսություն» բառերը: Ամբողջ հավաքների ժամանակ նա նստում էր մի նոթատետրով և ճեպանկարներ էր անում: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչ է նրա մտքում՝ բացի Բրոդսկուց: Գուցե նա էլ չգտեր…

Նրանց հարաբերությունները մի պահ փակուղու հասան: Մարինան դավաճանեց Բրոդսկուն լավագույն ընկերոջ հետ: Այդ ժամանակ արդեն սկսվել էին պոետի նկատմամբ հետապնդումերը:

Նա Մոսկայում էր, երբ իմացավ Մարիայի և Օլեգ Բոբիշևի կապի մասին: Նա թողեց ամեն ինչ՝ չվախենալով ձերբակալվելու վտանգից և վերադարձավ Պետերբուրգ՝ հարաբերություններ պարզելու: Ձերբակալվեց, անցավ հետազոտություններ հոգեբուժարանում և կանգնեց դատարանի առաջ: Աքսորվեց Արխանգելսկ: Մարինան տեղափոխվեց Բրոդսկու մոտ՝ չնայած բարդ հարաբերություններին և սիրային եռանկյունու սրված իրավիճակին: Հետագայում Բրոդկսին կհիշի, որ աքսորի տարիներն իր կյանքի լավագույն ժամանակներն էին: Այնտեղ կգրի բազմաթիվ բանաստեղծություններ՝ նվիրելով միայն մեկին՝ Մարիային: Նրանց կապից հետագայում կծնվի Անդրեյը: Բայց Մարիան կրկին կլքի Բրդսկուն, և այս անգամ՝ անվերադարձ… Կդաստիարակի որդուն միայնակ: Հետագայում արդեն Բրոդսկին  կծանոթան որդու հետ ԱՄՆ-ում, երբ նրան կհյուրընկալի իր բնակարանում, բայց նրաց մեջ այդպես էլ չեն ձևավորվի հոր և որդու ջերմ հարաբերություններ:

Մարիան ամբողջ կյանքում մենակյաց կյանք կվարի՝ հրաժարվելով ամեն տեսակ հարցազրույցներից ու նկարահանումներից ու մարդկանց հիշողությունների մեւ կմնա, որպես Բրոդսկու սերն ու մուսան…

Իվան Տուրգենև և Պոլինա Վիարդո-Գարսիա

pauline viardot 999 - Ռուս դասականների սերերն ու մուսաները...

1843 թվականն էր, Ֆրանսիայում գործող Իտալական օպերան շրջում էր երկրներով, հերթը  Ռուսաստանինն էր: Սանկտ Պետերբուրգում բեմադրվում է Ջոակինո Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» օպերան: Երգչուհիներից մեկն էր Պոլինա Վիարդոն: Կոպիտ դիմագծերով և արտաքին գեղեցկությամբ աչքի չընկնող այս աղջիկը, սակայն, ցնցում է բոլորին իր ձայնով և դերասանական խաղով: Ամենագերվածը Իվան Տուրգենևն էր…

Պոլինային և ապագա ամուսնուն՝ Լուի Վիարդոյին ծանոթացրել է երգչուհու մտերիմ ընկերուհին՝ գրող Ժորժ Սանդը: Սանդը գիտակցում էր, որ Լուին անհետաքրքիր և ձանձրալի 40-ամյա տղամարդ է, բայց շատ լավ թեկնածու է սկսնակ երգչուհու համար. Լուին կարող է օգնել իր ընկերուհուն առաջ գնալ: Ժորժն այնքան էր սիրում Պոլինային, որ նույնիսկ աչք է փակում վերջինիս և իր որդու սիրավեպի վրա: Ոչինչ և ոչ ոք չէր կարող ստիպել Տուրգենևին հրաժարվել սիրելիի կողքին լինելու երազանքից:Նույնիսկ Պոլինայի ամուսնացած լինելու փաստը չէր խանգարում Տուրգենևին ամեն բան անել երգչուհու սիրտը շահելու համար… Շուտով գրողը սիրելիին ռուսերեն է սովորեցնում. տուրգենևյան յուրաքանչյուր ստեղծագործություն ամենից առաջ ընթերցվում էր հենց նրա կողմից:

Պոլինան այդպես էլ չսիրեց խելագարի պես իրեն սիրող Իվանին, բայց նա դարձավ Տուրգենևի անփոխարինելի մուսան և խմբագիրը:

Սերգեյ Եսենին և Այսեդորա Դունկան

sergeeey - Ռուս դասականների սերերն ու մուսաները...

Այսեդորա Դունկանն իր ժամանակ ամենահայտնի «կուրտիզանուհին» էր: Նրան սիրահարվում էին ժամանակի ամենահայտնի տղամարդիկ, սակայն նրանցից ոչ ոքի հետ ամուսնանալ Դունկանը չէր ցանկանում: Նա միայնակ մայր էր. այդպես էր ցանկանում ինքը՝ Այսեդորան: Հայտնի պարուհու որդին և դուստրը մահացան, իսկ երրորդ երեխայի մահն ամբողջովին քայքայեց Այսեդորայի հոգեկան հավասարակշռությունը և նա որոշեց Ռուսաստան գալ, նոր կյանք սկսել, դպրոց բացել և սովորեցնել ռուս աղջիկներին ազատության ու եթերային պարի գաղտնիքները: Այսեդորայի պարը դիտելու էին եկել բոլորը, նաև՝ Սերգեյ Եսենինը: Դունկանի զգացմունքային պարը ցնցել էր երիտասարդ բանաստեղծին, որն էլ իր հերթին միանգամից գերել էր Այսեդորային իր հրեշտակային աչքերով ու բանաստեղծություններով, որոնց բառերը թեպետ պարուհին չէր հասկանում, բայց դրանց մեղեդայնությունն անհնար էր չընկալել ու չհիանալ:

Իրարով տարված ու իրարով հիացած զույգն այդ օրվանից անբաժան էր՝ զարմացնելով մարդկանց և բազմաթիվ խոսակցությունների նյութ դառնալով: Մեկ տարի անց նրանք ուղևորվեցին Եվրոպա, քանի որ պարուհին այլևս Մոսկվայում մնալու իրավունք չուներ: Նրանք ամուսնացան, թեպետ Այսեդորան 18 տարի մեծ էր Եսենինից: Եվրպական ճանապարհոդություններն անմոռանալի և երջանիկ էին երկուսի համար էլ, թեպետ Այսեդորան ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ: Իսկ ահա Ամերիկան Եսենինի սրտով չէր՝ հատկապես ալկոհոլային խմիչքների արգելքի պատճառով: Նա վաղուց սովորել էր թունդ խմիչքներին և առանց դրանց ապրել չէր կարողանում: ԱՄՆ-ում Եսենինը պարզապես Այսեդորայի ամուսինն էր, ուրիշ ոչինչ: Պոետի դեպրեսիաները գնալով ավելի էին քանդում ամուսնական սերն ու հարգանքը: Սիրելի ամուսիններն այսուհետ օտար էին իրար:

Եսենինը լքում է Ամերիկան և կնոջը: «Նա առանց Ռուսաստան ապրել չկարողացավ», – ասում էր Այսեդորան: Հայրենիքում պոետին ընկերները չէին ճանաչում. նա սկսել էր շքեղ հագնվել, դիմափոշի էր օգտագործում, խոսելաձևն էլ էր փոխվել, հաճախ աղմկոտ սկանդալներ էր սարքում: Կինը նրան համոզում էր կլինիկայում բուժում ստանալ, սակայն պոետը չէր ցանկանում լսել այդ մասին: Մի քանի ամիս ջերմ նամակներ գրել-ստանալուց հետո Եսենինը վերջ է դնում ամեն տեսակ շփումներին: Նրանք այդպես էլ այլևս միասին չեղան, թեպետ երբեք պաշտոնապես չամուսնալուծվեցին:

Անկախ այս փաստից՝ Այսեդորա Դունկանը դարձավ և մնաց ռուս, ամենաէմոցիոնալ պոետի մուսան: 

Վլադիմիր Մայակովսկի և Լիլիա Բրիկ

%D4%BC%D5%AB%D5%AC%D5%AB%D5%A1 %D4%B2%D6%80%D5%AB%D5%AF2 - Ռուս դասականների սերերն ու մուսաները...

Լիլիա բրիկը սիրում էր խաղալ տղամարդկանց հետ, տանջել նրանց, գայթակղել և … ուղղակի հեռանալ: Ժամանակին Վլադիմիրը սիրահարված էր Լիլիայի կրտսեր քրոջը՝ Էլզային, սակայն Լիլիան էր այն ճակատագրական կինը, որը ցանկացած տղամարդու խելքահան կաներ: Ճիշտ է՝ ասում էին, որ Լիլիան կատարյալ դիմագծեր չուներ, բայց նրա մեջ մի անբացատրելի ուժ կար, որ բոլոր տղամարդկանց գրավում էր:
1915 թ. ամառն էր, երբ Վլադիմիրը Էլզայի հետ այցելության է գնում Լիլիային և նրա ամուսնուն՝ Օսիպին: Գրողը մոտենում է Լիլիային և նրա համար կարդում է իր «Ամպը տաբատի մեջ» ստեղծագործությունը, իսկ վերջում հավելում է. «Լիլիա, կարո՞ղ եմ ես այն Ձեզ նվիրել»: Հետաքրքիրն այն է, որ Օսիպը այնքան էր գերված գրողի տաղանդով, որ անհագիստ այս ու այն կողմ է անում սենյակում, և բացականչում, որ մի օր այս երիտասարդ տղամարդը հայտնի գրող է դառնալու…

Ոչ ոք չհասկացավ, թե ինչպես, բայց Մայակովսկին հասավ իր ուզածին և 1918 թ. այս երկուսը փոխանակվեցին սիմվոլիկ մատանիներով: Լիլիայի մատանու վրա փորագրված էր ЛЮБ (Լիլիա Յուրևնա Բրիկ): Ասում են՝ Լիլիան մինչև կյանքի վերջ կրել է մատանին: Մի որոշ ժամանակ անց՝ 20-ականներին, Լիլիան ամուսնու հետ տեղափոխվում է Մոսկվա ապրելու: Նրանց է միանում նաև հավատարիմ Վլադիմիրը: Մի քանի տարի անց՝ 1926-ին, Մայակովսկին գնում է բնակարան և այն կիսում է Բրիկ ամուսինների հետ: Չնայած այն բանին, որ Լիլիան երբեք չի պատկանել միայն Մայակովսկուն, նա խանդում էր գրողին բոլոր կանանց հանդեպ… Արդեն 30-ականներին Մայակովսկի-Բրիկ սիրավեպն ավարտված էր ու Մայակովսկին հանդիպում էր Վերոնիկա Պոլոնսկիի հետ, որը ամուսնացած էր:

Այդուհանդերձ, անկարելի է չնկատել, թե ինչպիսին է եղել Լիլիա Բրիկի դերը Մայակովսկու ստեղծագործական կյանքում: 

Ալեքսանդր Բլոկ և Լյուբով Մենդելեևա

%D0%B0%D0%B0%D0%B0 960x624 - Ռուս դասականների սերերն ու մուսաները...

Նրանք հանդիպեցին, երբ Բլոկը 17, իսկ Լյուբան 16 տարեկան էր: Արդեն 1900-ականների ամենանշանակալից իրադարձությունը Բլոկի  և Լյուբով Մենդելեևայի ամուսնությունն էր: Ամուսինների հարաբերություններն իհարկե բարդ էին և հաճախ անտանելի, բայց նրանք սիրում էին միմյանց, շատ սիրում: Ի դեմս Լյուբովի Բլոկը ձեռք է բերում իր մուսային, իր ամենահավատարիմ ընկերոջը և անբաժան մասնիկին, և մի շարք ստեղծագործություններ է նրան ձոնում: Ի դեմս Լյուբովի Բլոկը ձեռք է բերում իր մուսային, իր ամենահավատարիմ ընկերոջն ու անբաժան մասնիկին, ու մի շարք ստեղծագործություններ է նրան ձոնում: Հետաքրքիր է, որ Բլոկը կտրականապես դեմ էր սեքսուալ կապ ունենալուն՝ իր կնոջ հետ, նա վստահ էր, որ իսկական սերը հոգևոր է, իսկ սեքսի համար այլ կանայք են նախատեսված: Չնայած Լյուբովի հանդեպ ունեցած իր սիրուն՝ Բլոկն իրեն չէր զրկում այլ կանանց ներկայությունից և ժամանակ առ ժամանակ սիրահետում էր ուրիշներին: Լյուբայի կյանքում էլ կային այլ տղամարդիկ, սակայն Բլոկն անփոխարինելի էր:

 


Տերյանի երեք կանայք…

5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Նոբելյան մրցանակի արժանացած 5 ռուս գրող

Տիգրանյանի և Իսահակյանի մրցակցությունն ու ընկերությունը…

Մի սիրո պատմություն. Մերիլին Մոնրո և Արթուր Միլլեր

Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր լսել «սեր» բառը

Սիրո ու հարաբերությունների հոգեբանություն (ամենաընթերցված)

10 պարզ ճշմարտություն սիրո մասին

Մայակովսկու մութ կողմերը

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

Անտոն Չեխովի մտքերը ցավի, կարոտի և ողբերգության մասին։

Մայակովսկու կապը հայերի ու Հայաստանի հետ

Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

«Հավերժական սիրո հուշարձան». հերոսների իսկական սիրո պատմությունը

Ինչպես Մայակովսկու ծաղիկները փրկեցին Տատյանայի կյանքը…