Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը

Նադիան ապրում է Նյու Յորքում: Խմում է, ծխում է, հայհոյում է, կայուն հարաբերություններ չունի ոչ ոքի հետ: Մի քանի ընկերուհիներ ունի, որոնք իրենից էլ ավելի տարօրինակ են: Մի խոսքով բարդ կերպար է Նադիան:

36 ամյակին դժբախտ պատահարից մահանում է, սակայն մեկ վայրկյան անց նորից հայտնվում է ընկերուհու տան լոգարանում: Այսպես բազում անգամներ մահանում է ու նորից հայտնվում նույն կետում:

Ինչի՞ համար է այս ամենը, ի՞նչ է ուզում նրան ասել տիեզերքը: Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից: Կա՞ մեկը, որ կհասկանա իրեն, կհավատա, կօգնի: Ի՞նչ ուրվականներ են տանջում նրան անցյալից:

Այս սերիալի խճճված սյուժեն մտածել կտա կյանքի արժեքի, սիրո, անցյալում չփակված դռների ու դրանք անպայման փակելու անհրաժեշտության մասին:

Netflix հեռուստաընկերությունը հայտարարել է, որ սերիալը կերկարաձգի ևս մեկ եթերաշրջանով: Այնպես որ շտապեք դիտել առաջինը՝ սպասելով գլխապտույտ իրադարձությունների շարունակությանը:

Ռեժիսոր՝ Լեսլի Հեդլանդ, Ջեմի Բեբիթ, Նատաշա Լիոնն

Դերերում՝ Նատաշա Լիոնն, Ջորջ Ալոն ևն

Ժանր՝ դրամա, կոմեդիա

Սերիալը կարող եք դիտել այստեղ:


5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

3 ՆՈՐ սերիալ ուժեղ կանանց մասին ուժեղ կանանց համար

La casa de papel. հայերի իսպանական հետաքրքրությունը

Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

«Քայլող մեռյալները» և «Տարօրինակ դեպքեր» սերիալների նկարահանումները հետաձգվում են

Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից

Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Նոր սերիալներ. 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

Կանայք սպանում են… որովհետև

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Թույն սերիալ. Animal Kingdom