-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արցախում ԱԹՍ-ից ծանր վիրավորում ստացած նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը մահացել է: Նշենք նաև, որ Գասպարյանը վիրավորվել էր հոկտեմբերի 16-ին, դեպքի պահին եղել էր իր 26-ամյա որդու հետ, որը զոհվել էր:
Ռուստամ Գասպարյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում: 1996 թվականին ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանի իրավագիտության բաժինը:
1979-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
1994-2000 թվականներին ծառայել է ՀՀ բանակում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ։
2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից, 2007-2012 թվականներին՝ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
Գասպարյանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա…
Իր կյանքի ընթացքում պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով, ԼՂՀ Արիության մեդալով, ինչպես նաև ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով։ 2011 թվականի սեպտեմբերին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Մարտական տարբեր գործողությունների ժամանակ ջոկատի հրամանատարներ են եղել Սմբատ Սրեյանը և Ռուստամ Գասպարյանը…
Ջոկատը կազմավորվել է 1989 թվականին Ջանֆիդա գյուղի կամավորական ջոկատի հիմքի վրա և շրջանի այլ գյուղերի ջոկատների միավորմամբ։ Ունեցել է շտաբ, զինանշան։ 1990 թվականներին ջոկատի 69 ազատամարտիկ անդամագրվել է «Հատուկ գնդին»՝ ստեղծելով Արմավիրի կամավորական վաշտը, իսկ 1993 թվականին վաշտի հիմքի վրա կազմավորել գումարտակ։ Ջոկատը, վաշտը և գումարտակը մասնակցել են ՀՀ Արարատի, Գորիսի, Իջևանի, Սիսիանի, Կապանի և Արցախի Հանրապետության Շահումյանի, Քաշաթաղի, Հադրութի, Կուբաթլուի, Քարվաճառի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով պարգևատրվել է 9, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 7 ազատամարտիկ։ Ջոկատից զոհվել է 11 ազատամարտիկ, այժմ այդ թվում է նաև Ռուստամ Գասպարյանը…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո