S.O.S. Մորզեի այբուբենը - VNews

S.O.S. Մորզեի այբուբենը

Շատերս ենք լսել Մորզեի այբուբենի մասին: Ունենք մոտավոր պատկերացումներ, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Տեխնիկական լեզվով մեկնաբանելով՝ այն իրենից ներկայացնում է հեռագրային կետգծերի այբուբեն: Իհարկե, այս բնութագրությունն այնքան էլ սպառիչ չէ և թերևս դժվար ընկալելի: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք այսօր անդրադառնալ աշխարհի ամենահայտնի այբուբեներից մեկին և ներկայացնել դրա ստեղծման պատմությունը: Ու պատասխանել այնպիսի հարցերին, ինչպիսիք են՝ ո՞վ է Սեմյուել Մորզեն, ինչու՞ ստեղծեց այս այբուբենը և ինչ հետաքրքիր փաստեր կան դրա հետ կապված:

Եվ այսպես…

Ասում են, որ Սեմյուել Մորզեն շատ երկար է ջանացել այբուբենի հեղինակային իրավունքի ճանաչման համար, ու երբ օրերից մի օր դատարանը հաստատում է նրա իրավունքները, Մորզեի փառքն ու հեղինակությունը մեծ տարածում են գտնում՝ դարձնելով հեղինակին ֆինանսապես ապահով: Նրա շահույթը կրկնապատկվում է, իսկ 10 եվրոպական երկիր 400 հազար ֆրանկ են նրան փոխանցում հեռագրային այս գյուտի համար:

Մորզեի այբուբենի սարքը

Մորզեի այբուբենն իրենից ներկայացնում է այսպիսի կոմբինացիա՝ կետ, կետ կետ, գծիկ, գծիկ, գծիկ, կետ, կետ, կետ …—… իսկ ավելի հասկանալի լեզվով վերարտադրած՝ S.O.S. (Save Our Souls, փրկեք մեր հոգիները): Օգնության այս տարբերակը օգտագործվում է մինչև հիմա, երբ ծովերում մարդկանց կյանքին կամ նավերին վտանգ է սպառնում: Իհարկե, փոխվել են ժամանակները, և 21-րդ դարում օգնության դիմելու, գալու և հասնելու ավելի արդյունավետ միջոցներ կան, բայց հեռավոր 1843-ական թվականներին կապի և օգնության այս եղանակը հինալի հնարավորություն դարձավ կյանքեր փրկելու համար;

Սեմյուլ Մորզեն

…տաղանդավոր նկարիչ էր, ավելին՝ նա Նյու-Յորքի Նկարչության Ազգային ակադեմիայի հիմնադիրն էր: Այս խոստումնալից արվեստագետը նաև շատ հետաքրքրասեր էր: Ուսումնասիրում էր տարբեր գյուտեր և մի օր էլ որոշեց սարք ստեղծել: Նախագծեց այն: Սարքը կազմված էր զսպանակով լծակից, իսկ ծայրին էլ մատիտ էր ամրացված: Երբ սարքին հոսանք էր հասնում, մատիտն ընկնում էր և շարժվող նեղ թղթե ժապավենի վրա գծիկներ էր թողնում:

Սեմյուել Մորզե

Գյուտարարի բախտը բերեց, քանի որ ստեղծել մի բան է, իսկ նպաստել դրա տարածմանն ու ֆինանսավորմանը, այլ բան է: Նրան նկատեց հաջողակ գործարար Սթիվ Վեյլը: Համատեղ աշխատանքի ու շահագործման արդյունքում սարքը կատարելագործվեց, և 1943 թվականին ԱՄՆ-ի Սենատը որոշում կայացրեց այն շահագորշել: Առաջին հեռագրային գիծն անցկացվեց Բալթիմորի և Վաշինգտոնի միջև: Հատկանշական է, որ այդ կապի առաջին հաղորդագրությունն էր հետևյալ նախադասությունը.

«Հրաշալի են քո արարքներն, Աստված»: 

Իսկ ինչի՞ց է կազմված Մորզեի այբուբենը:

Այն կազմված է տառերից, թվերից, կետադրական նշաններից և այլ խորհրդանշաններից: Իրականում բավականին բարդ է ուսումնասիրել և սովորել Մորզեի այբուբենը: Այստեղ պետք է հիշել ոչ միայն տառերի ու թվերի համակցությունն, այլ նաև մեղեդիները, որոնք ստացվում են, երբ հնչում է տառն ամբողջությամբ: Իսկ այդ նշանների փոխանցման արագությունը տարբեր է՝ կախված մասնագետի հմտությունից: Միջինում հաշվվում է 50-60 նշան, իսկ ռեկորդային արագությունը սահմանվել է 260-300 նշան մեկ րոպեի ընթացքում:

Իհարկե, ինչպես նշեցինք, մեր օրերում կապի ավելի արդյունավետ միջոցներ կան, բայց Մորզեի այբուբենը չի կորցրել իր կարևորությունը և նավատորմային կապի և հաղորդագրության հարցում ամենատարածված միջոցն է:

 


Ռուստամ Գասպարյան. փաստեր

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը

Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

5 միֆ, որոնց հավատացել ենք

Ինչպես հայերը վաստակեցին կոնյակ բառը գործածելու իրավունքը…

Ժողովրդի սիրելին… Արտաշես արքան ավդանդազրույցներում

Գեղարդի հրաշագործ ուժը. Հրաչ Բեգլարյանի «Հրաշապատում»-ից

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

Լուսանկարներ, որ կփոխեն ձեր բոլոր պատկերացումները պատմության մասին

Ջազի պատմությունը

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

5 կարևոր ֆիլմ

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը