Սալմա Հայեքի ամուսինը 113մլն դոլար կներդնի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու գործում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սալմա Հայեքի ամուսինը 113մլն դոլար կներդնի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու գործում

Դերասանուհի Սալմա Հայեքի միլիարդատեր ամուսինը Ֆրանսուա Անրի Պինոն 113մլն դոլարից ավելի գումար կնվիրաբերի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար:

Ֆրանսուա Անրի Պինոն, որը  Gucci, Yves Saint Laurent, Alexander McQueen և Balenciaga բրենդների մայր ընկերության՝ Kering-ի ներկայիս գործադիր տնօրենն է, Le Figaro ֆրանսիական թերթին տված հարցազրույցում ասել է. «Հայրս ու ես որոշել ենք մեր լուման ունենանալ Աստվածամոր տաճարը վերականգնելու հարցում և մենք ավելի քան 113մլն դոլար կներդնենք այդ գործում»: 

Նշենք, որ Օսկարի առաջադրված դերասանուհի Հայեքն ու Պինոն ամուսնացել էին 2009թ.-ի փետրվարի 14-ին Փարիզում և բնակվում էին Ատվածամոր տաճարի հարևանությամբ:

Պինոյի այս հայտարարությունը հաջորդում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթին, ինչի ընթացքում նախագահը հայտարարել էր, որ տաճարը կվերակառուցվի:

«Մեծ հպարտությամբ հայտարարում եմ, որ մենք կվերակառուցենք այս տաճարը: Մենք կվերակառուցենք Նոտեր Դամը, որովհետև սա են ակնկալում ֆրանսիացիները, դրան է արժանի մեր պատմությունն ու դա է մեր ճակատագիրը»,- ասել էր Մակրոնը:

Հիշեցնենք նաև՝ Փարիզի հայտնի Աստվածամոր տաճարում երեկ՝ ապրիլի 15-ին, հրդեհ էր բռնկվել, ինչի արդյունքում ընկել էր դրա աշտարակն ու վնասվել շինության ներսը: Բարեբախտաբար մշակութային ու կրոնական այս կոթողի տեսքը հնարավոր է եղել քիչ թե շատ պահպանել, ինչի հիման վրա էլ կանցկացվեն վերակառուցողական աշխատանքները: Հրդեհի պատճառը սկզբում պարզ չի եղել, բայց այնուհետև հայտարարվել է, որ դեպքը տեղի է ունեցել տաճարում իրականացվող շինարարական աշխատանքների արդյունքում:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ալֆոնս Դոդեն ասել է…

Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]

Հերթը հասավ Լազուրե ափին…

Ստենդալ

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

Երևանը CNN-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկում է

Անջելինա Ջոլին,Սալմա Հայեքը և Մահերշալա Ալին միացել են Marvel-ի ընտանիքին

Նոր տվյալներ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից

Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]

«Reign»-ը ասում է…

«Notre Dame»-ի նոր տեսքի 7 տարբերակ

Նկարիչների հարգանքի տուրքը Աստվածամոր տաճարին՝ արվեստի օգնությամբ

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հայտնի լուսանկարիչների օբյեկտիվում