Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևությունը» - VNews

Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևությունը»

Հալվող ժամեր հալվող պանրից

Իսպանացի սյուրռեալիստ Սալվադոր Դալին աշխարհի ամենահանելուկային նկարիչներից մեկն է: Նա հայտնի էր իր տարօրինակ, անհասկանալի ու անսովոր պատկերներով, որոնցից ամենահայտնին է «Հիշողության հարատևությունը»: Այս պատկերը հաճախ անվանում են նաև «Ժամացույցներ» ու դասում սյուրռեալիզմի ամենատպավորիչ գործերի շարքում: Բայց ո՞րն է Դալիի այս գործի իմաստը. ի՞նչ է նշանակում այն ու ինչպես է ծագել հալվող ժամացույցների գաղափարը:

Շատ արվեստաբաններ պնդում են, որ  «Հիշողության հարատևությունը» պատկերում է երազային վիճակը. այսինքն այն ժամանակը, երբ մենք երազ ենք տեսնում: Երբևէ արթնացե՞լ եք ու մտածել, որ դեռ գիշեր է, սակայն պատուհանից դուրս եք նայել ու տեսել, որ արդեն առավոտ է: Սա ժամանակի մեջ չկողմնորոշվելու արդյունքն է: Իրական կյանքում մեզ համար հաճախ հեշտ է ժամանակը «զգալը», սակայն երազում ամեն ինչ այլ է: Այս տեսալկետի կողմնակիցները կարծում են, որ Դալին հենց սա էլ ուզում էր ցույց տալ իր այս գործում. ժամանակը երազում ոչ մի ուժ չունի, այստեղ այն պարզապես «հալչում» է:

Որոշներն էլ կարծում են, որ նկարը ոգեշնչել է Էյնշտեյնի՝ հարաբերականության մասին տեսությունը: Չնայած երբ Դալիին հարցրել են՝ արդյո՞ք նկարը կապ ունի դրա հետ, նա հերքել է այս տեսակետը՝ պատասխանելով, որ նկարի միտքը ծագել է երբ նայում էր Camembert պանրին՝ արևի տակ հալչելիս: Հնարավո՞ր է արդյոք, որ նկարիչը կատակել է սյուրռեալիստ արվեստագետին հատուկ հումորով:

Այնուամենայնիվ, գուշակել, թե որն է այս նկարի իմաստը՝ դժվար է: Գուցե՞ այն այս երկու տեսակետների միաձուլումն է… գուցե՞ միանգամայն այլ բան է նշանակում:  Վերջ ի վերջո, ինչպես ասել է արվեստագետ Ռոբերտ Ռադֆորդը, Դալին մի անգամ նշել է, որ հասարակությունը կարող է հանգիստ ընդունել փաստը, որ դժվարանում է այս աշխատանքը վերլուծելու հարցում, քանի որ նկարիչն ինքը չգիտի, թե ինչ է ուզում ասել «Հիշողության հարատևությամբ»:

 


Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Մեկ օր Սալվադոր Դալիի հետ. մեծ սյուրռեալիստի բացառիկ լուսանկարները

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Մարդիկ պատմում են հայտնի մարդկանց հետ իրենց անհավանական հանդիպումները

Սալվադոր Դալիի «Ալիսը հրաշքների աշխարհում» բացառիկ շարքը

Սելֆի, որի արդյունքում վնասվել են Դալիի և Գոյայի կտավները

Մեծերի արտասովոր պատմությունները

Անմահ դասականը. Werner Goldberg

Սալվադոր Դալիին «կյանքի կկոչեն» նոր ցուցադրության ժամանակ

Կանայք, առանց որոնց շատ գլուխգործոցներ այդպես էլ չէին ծնվի

Մեծերի փոքր տարօրինակությունները [մաս 2]

Սալվադոր Դալին, ռնգեղջյուրն ու եղջյուրը

QUIZ. Ո՞վ է նկարի հեղինակը

Եթե Էյնշտեյնը, Վան Գոգը, Պուտինն ու այլ հայտնի մարդիկ հիփսթեր լինեին

Հայտնի մարդկանց արխիվային լուսանկարները

Արա Գյուլեր – Ստամբուլի հանճարեղ աչք, որ նկարեց 20-րդ դարի հանճարներին