Յուվալ Նոյ Հարարիի «Սապիենս․ Մարդկության համառոտ պատմություն» [մեջբերումներ] - VNews

Յուվալ Նոյ Հարարիի «Սապիենս․ Մարդկության համառոտ պատմություն» [մեջբերումներ]

  • Հավասարություն հնարավոր է ապահովել միայն սահմանափակելով նրանց ազատությունը, որոնց բախտն ավելի է բերել, քան մյուսներինը։ Իսկ եթե ամեն մի քաղաքացու խելքին եկածն անելու լիարժեք ազատություն ապահովել, հենց այդտեղ էլ հավասարությունը կավարտվի։

 

  • Մարդկությունը գայլերի ոհմակ է, ոհմակ, որը հանկարծ տանկերի և ումբերի է տիրացել։ Սակայն, ըստ իս, մենք ավելի նման ենք գառների հոտի, որը էվոլյուցիայի անհասկանալի քմահաճույքով սովորել է ստեղծել և գործի դնել տանկերն ու ռումբերը։ Իսկ դե զինված գառները զինված գայլերից ավելի վտանգավոր են։

 

  • Սակայն այս ամենը գոյություն ունի այն պատմությունների մեջ, որոնք մարդիկ հնարում և պատմում են միմյանց։ Իրականում աստվածներ չկան, չկան ազգեր և միություններ, չկա փող, մարդկային իրավունքներ և օրենքներ, և արդարությունն ապրում է միայն մարդկային կոլեկտիվ երևակայության մեջ։

 

  • Կրոնը մարդկային նորմերի և արժեքների համակարգ է, որը հիմնված է վերմարդկային կարգուկանոնի հանդեպ հավատի վրա։

 

  • Հեռուն տեսնելու կարողության և ձեռքերի հմտությունների համար մենք մինչ օրս վարձահատույց ենք լինում պարանոցային ցավերով և տանջող գլխացավերով։ Կանայք կրկնակի են վճարել։ Երկու ոտքերի վրա քայլելու կարողությունը նեղացրել է կոնքերը, այսինքն՝ նաև ծննդաբերական ուղիները, մինչդեռ նորածինների գլուխներն ավելի են մեծացել։շ

 

  • Ծննդաբերությունների ժամանակ մահացությունները կանանց համար ամենամեծ վտանգն են։ Այն կանայք, որոնք ծնում էին վաղաժամ, քանի դեռ նորածնի գլուխը փոքր է ավելի և ավելի փափուկ, կենդանի մնալու շանսեր ավելի շատ ունեին, ունեին նաև ավելի շատ երեխա ծնելու հնարավարություն։

 

 

  • Միջնադարյան Եվրոպայում արիստոկրատները ծախսում էին իրենց փողերն անխնա ու առանց հաշվելու, իսկ աղքատները հաշվում էին ամեն մի կոպեկը։ Իսկ հիմա հակառակն է․ հարուստները մանրամասն հետևում են իրենց ներդրումներին և գումարներին, իսկ ոչ այնքան ապահովածները պարտքեր են անում մեքենաներ և թանկ տեխնիկա գնելու համար, որոնք իրենց գուցե այնքան էլ պետք չեն։

 

  • Կայությունը տխմարների ապաստարանն է։

 

  • Վոլտերն ասում էր․ «Աստված գոյություն չունի, բայց չհամարձակվեք այդ մասին ասել իմ ծառային, այլապես նա ինձ գիշերը կմորթի»։

 

  • Մեծաթիվ մարդկանց ամբոխը կարող է համախմբվել շատ արագ ու արդյունավետ, եթե նրանց մեկ ընդանուր սուտ գաղափար միավորի։

 

  • Պատմության փոքրաթիվ երկաթե կանոններից․ ճոխությունը վերածվում է անհրաժեշտության և ծնում է նոր պարտականություններ։

 

  • Փողը վստահության համակարգ է, ավելին՝ փողը փոխվստահության համամարդկային և ամենակատարյալ համակարգն է մարդկության ողջ պատմության ընթացքում։

 

  • Պատմությունն արարել են մի քանիսը, իսկ մյուսները այդ ընթացքում հող էին փորում ու դույերով ջուր տեղափոխում։

 

  • Homo sapiens-ը  գրավեց աշխարհը, քանի որ այնպիսի ունիկալ գործիքի էր տիրապետում, ինչպիսին է լեզուն։

 

  • Կրոնը մեզանից ակնկալում է հավատալ ինչ-որ բանի, իսկ փողերը՝ հավատալ այն բանին, որ մյուսները հավատում են ինչ-որ բանի։

 

  • Տղամարդուն և կնոջը բնորոշող նորմերի, կանոնների, իրավունքների և պարտականությունների մեծ մասն իրենցից ներկայացնում են մտացածին, այլ ոչ թե կենսաբանական իրողություն։