Սարոյանական հայրենիք. մեջբերումներ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

«Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում: Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից ու միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը. «Ինչո՞վ ես զբաղված»: «Խաղում եմ, մայրի՛կ»,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ չպետք է նմանվեմ մյուս երեխաներին». գրել է Վիլյամ Սարոյանը։

Ամերիկացի գրաքննադատները նրան համարում էին երկրորդ ամենատաղանդավորը՝ Ջեկ Լոնդանից հետո… ՈՒ թեև նա հայերեն չէր գրում, բայց խոստովանում էր՝ աշխարհին նայում է հայերեն…

Հայրենիքի մասին. Սարոյանի ու նրա հերոսների շուրթերից

«Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամանյան ինչ հրաշալի բան է այդ»:

«Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ»:

«Հայերենը հայուն խորհուրդն է»:

«Ես կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ»…

«Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն»։

«Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք; Ձեր բախտ հիմա չեք կրնատ հասկանալ, հետո պիտի հասկանք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբոջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկանան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը»:

«Հայոց լեզվի ուսուցումը հավատքի հարց է»:

«Աշխարհը խելագարվել է: Ռուսաստանում, որ այնքան մոտ է մեր հայրենիքին, մեր հրաշալի փոքր ազգին, միլիոնավոր մարդիկ, միլիոնավոր երեխաներ սոված են մնում: Նրանք մրսում են, թափառում են խեղճ, ոտաբոբիկ, անօթևան, նրանք աղոթում են մի կտոր չոր հացի համար, քնելու ու հանգստանալու տեղի համար, մի գիշեր խաղաղ լուսացնելու համար: Իսկ մե՞նք: Ինչո՞վ ենք մենք զբաղված այստեղ` Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում. այս մեծ երկրում` Ամերիկայում: Ինչո՞վ ենք զբաղված մենք: Մենք լավ զգեստներ ենք հագնում…Մեքենայով շրջում ենք և հիանում գեղեցիկ բնությունով, ուտում ենք համեղ բաներ, ամեն գիշեր հանգիստ անկողնում քնում ենք, և ի՞նչ: Դժգոհում ենք: Մենք դեռ դժգոհ ենք»…

«Ես հայերեն գիտեմ, ատի ինձ կօգնի անգլերեն գրելու»։


Մեջբերումներ և ճշմարտություններ երեխաների մասին [բոլորիս մասին]

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Վանո Սիրադեղյանի կծուլեզու ներկայությունը. մեջբերումներ

Quiz. Հայ կինոն ասում է…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Վիլյամ Սարոյան․ Մարդկային կատակերգություն [հատված]

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

«Լոլիտան» ասում է…

Պուշկինն ասում է…

Էլվիս Փրեսլին ասում է…

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

Րաֆֆին ասում է…