Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ - VNews

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Մի օր 12 տարեկան Վիլյամը շրջում էր քաղաքում, երբ նկատեց հրեական մի խանութ, որի ցուցափեղկին գրված էր՝ «Զեղչեր», ուրախացած երեխան ուզում էր մտնել խանութ, երբ տեսավ ավելի փոքր գրություն՝ «Հայերի մուտքն արգելված է»: Թվում է՝ մեծ բան չէր, սակայն այդ միջադեպն այնքան ամուր մնաց ապագա գրողի հիշողության մեջ, և այնչափ վիրավորական էր նրա համար, որ դարձավ հրեաների հանդեպ ընդգծված վերաբերմունքի պատճառ, ու հետագայում հանգեցրեց ընտանեկան խռովությունների: Մանրամասնենք:

Հոլիվուդ, 1940-ականներ

Սարոյանը ընկերական հավաքույթի էր, խնջույքն ընթանում էր իր սովորական թափով. զրույցներ, ընթրիք, խմիչք ու արվեստ. հանկարծ հայազգի գրողի ընկերներից մեկը որոշեց նրան ծանոթացնել սկսնակ մի դերասանուհու հետ. նա Քերոլ Գրեյսն էր՝ 17-ամյա, գեղեցկադեմ, շիկահեր. Սարոյանը այլևս սիրահարված էր: Սակայն, ինչպես հաճախ պատահում է, սերը բավարար չեր. առաջ եկան հազար ու մի խնդիրներ: 16 տարվա տարիքային տարբերությունը կատակ բան չէր, մի բան էլ՝ Քերոլը Սարոյանի աչքին սովոր կանանցից չէր, ավելին՝ Քերոլն այն տեսակ կին էր, որոնց հասցեին Սարոյանը բազմիցս քննադատություններ էր լսել իր մորից, քույրերից: Թերևս, նրանց միավորում էր միայն մեկ բան՝ երկուսն էլ գաղթականներ էին. Սարոյանը՝ հայ, Քերոլը՝ հրեա: Սիրելիի ազգությունը տարիներ շարունակ գաղտի էր պահվում Սարոյանից. չէ՞ որ նա մի առիթով Քերոլին ասել էր՝

«Ոչինչ չի կարող մեզ բաժանել, եթե, իհարկե, հրեա չես»:

Սարոյանի մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ սիրելին կարող է հրեա լինել, իսկ այ Քերոլն այդ օրվանից որոշեց լռել ու գաղտնի պահել իր ազգությունը: Այնուամենայնիվ, չնայած բազմաթիվ տարաձայնություններին, 1943 թվականինի փետրվարյան մի օր, երբ Քերոլն արդեն հղի էր, նրանք ամուսնացան: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943 թվականին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը` Արամը: 1946 թվականին ծնվեց նրանց դուստրը, որին անվանեցին Լյուսի` ի հիշատակ Սարոյանի տատիկի:

Տարիներ անց

Երկար տարիներ Քերոլին հաջողվում էր պահպանել իր գաղտնիքն ու գուցե այդպես էլ շարունակվեր, եթե օրերից մի օր կինը չորոշեր պատմել ամուսնուն ճշմարտությունը:

Սովորական երեկո էր, Քերոլն ու Սարոյանը գրկախառնված էին, հանկարծ կինն արտասանեց՝ «ես հրեա եմ»: Սարոյանը սկզբում չհավատաց, ասաց, որ նման գեղեցկուհին չի կարող հրեա լինել, իսկ հաջորդ առավոտյան հավաքեց իրերն ու լքեց կնոջն ու երեխաներին:

6 տարվա ամուսնությունն ավարտված է, թվում էր, թե՝ ավարված է: Քերոլը փորձում էր վերադարձնել ամուսնուն, սակայն նրան դա չէր հաջողվում: Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Սարոյանը ստացավ Քերոլի ապագա ամուսնության լուրը: Սարոյանը սկսեց ակտիվ քայլերի դիմել, որպեսզի հետ վերադարձնի կնոջը: Այս հարցում որոշիչ դեր խաղացին Չարլի Չապլինի խոսքերը, ով մտերիմ էր թե՛ Սարոյանի, թե՛ Քերոլի հետ:

«Սարոյանը պոետ է, քեզ ոչ ոք չի կարող սիրել այնպես, ինչպես կսիրի պոետը»:

Սարոյանն ու Քերոլն ամուսնացան երկրորդ անգամ՝ առանց ճակատագրական գաղտնիքների: Սակայն այդ փաստն անգամ հավերժ միասին լինելու գրավական չդարձավ: Ամենօրյա վեճերն ուղեկցում էին նրանց կենցաղն ու համատեղ օրերը: Արդյունքը՝ կրկին ամուսնալուծություն, որը նույնպես հարթ չընթացավ: Սարոյանը փորձում էր վերցնել երեխաներին մորից, սակայն Քերոլին հաջողվեց խանգարել դրան: 1959 թվականին Գրեյսն ամուսնացավ բեմադրիչ Վոլտեր Մեթյուի հետ: Սարոյանը պարբերաբար հանդիպում էր երեխաների հետ, գումար էր հատկացնում նրանց, սակայն նրանց լավ փոխհարաբերությունները չէին ստացվում. որդին գրեթե չէր խոսում հոր հետ:

Վրա հասավ քաղցկեղը

Սարոյանը ծանր հիվանդացավ, և միայն մահից առաջ հանդիպեց երեխաներին, որոնց չէր տեսել երկար տարիներ: Մեծ գրողի որդին պատմում է՝

«Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը, և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա այս խոսքերը՝ «շնորհակալ եմ, Արա՛մ»: Ես եմ շնորհակալ, հայրի՛կ: «Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է» թույլ ձայնով շշնջաց հայրս»:

Վիլյամ Սարոյանը մահացավ 1981 թվականի մայիսի 18-ն: 

Տես նաև՝


Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…