Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Իր կյանքի ընթացքում Սարոյանը չորս անգամ Հայաստան է եկել: Այցերից մեկի ժամանակ էլ հանդիպել է Հրանտ Մաթևոսյանին, որը հարգելի հյուրին  հարազատ Ահնիձորում ծանոթացրել է հոր հետ…

Իսկ հետագայում այդ հանդիպման մասին գրել է…

Վիլյամ Սարոյանի հետ հասանք մեր տուն: Ներքևի ճամփով մեր տուն հասնելն ու վերևի ճամփով հորս գալը մեկ եղավ: Էդքան մարդկանց մեջ հերս տեսավ Սարոյանին ու զարմացած ասաց՝

էս Սարոյա՞նն ա:

Ձիու վրա գրկել էր ալյուրի պարկը: Պարկը մի կողմ թռավ, հերս մի կողմ, իսկ հաջորդ վայրկյանին իրար գրկի էին: Քիչ հետո ցնցվում էին երկուսի ուսերն էլ, թիկունքներում սրտի հուզմունքն էր: Բաժանվեցին մի քիչ հետո, հայրս նայեց Սարոյանին ու ասաց՝

Բարով ես եկել, իմ տղին, էս ժողովրդին բարով ես բերել:

Երկուսի աչքերից էլ առատ արցունք էր հոսել, թրջել երես ու ծոց: Երկուսն էլ հասակակիցներ: Երկուսն էլ ութ թիվ: Հիմա ինձ ասա՝ ինչու՞ լաց եղան:
Ասացի.
Սարոյանը մտածում է՝ բա Հրանտի հոր նման մի էսպիսի խաղաղ, աշխարհից կտրված տուն չլինի, ինձ համար ապրեմ: Նամակ էր գրել, չէ՞, կուզեմ մի խրճիթ, ապարանք չեմ ուզեր, որ ամեն առտու իջնեմ ձորը, մարդկանց տեսնեմ ճամփուս, զրուցեմ, իմանամ, արմատներուս հետ ավելի ծանոթանամ ու գրեմ…

Էսքան իմաստուն, ամեն ինչով հայ մարդը խոր տարիքում էլի իր միջի հայն էր որոնում, իսկ գրելու համար աշխարհից հեռու մի տեղ էր հարկավոր…

Իսկ հա՞յրս…
Մարդ է, մտածում է, որ աշխարհը չի վերջանում Թիֆլիսով ու Երևանով, հարևան մի երկու գյուղով ու սարերով: Աշխարհը լեն ու շեն, ինքն աշխարհի կարոտ…
Բան չասի:
Բայց Սարոյանը կգա ու կմնա հովվերգական իր խրճիթում, հերս էլ կգնա աշխարհ տեսնելու:

Ոչ տեսնելն է մի բան, ոչ էլ չտեսնելը:

Լավը միայն էն է, որ տեսածն ու չտեսածը հանդիպում են իրար, Ահնիձորում, Իգնատի տան դռանը, ոչ տեսել են, ոչ լսել, առաջին անգամ իրար հանդիպում են ու զարմանում՝

էս ու՞ր էինք…

Աղբյուրը՝ Հովիկ Չարխչյանի բլոգ

Կարդացեք նաև՝

 


Էդգար Էլբակյան կրտսեր. տաղանդաշատ ստեղծագործողի հիշատակին

Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

Մաթևոսյանը Աստծո, մարդու, ապրելու մասին…[մեջբերումներ]

Ալֆոնս Դոդեն ասել է…

Կարդում ենք արևմտահայ պոեզիա

Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

QUIZ․ ո՞ւմ տողերն են… ժամանակակից հայ գրականություն

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Գալուստ Գյուլբենկյան

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Հեղինակավոր պարբերականի անդրադարձը Նարինե Աբգարյանի մասին

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Հասմիկ Սիմոնյան. բանաստեղծություններ

Վախթանգ Անանյան…

Զարուհի Բաթոյան. պարզ ճշմարտություն…