Սատանի կամուրջ. հայոց բնության հրաշքներից ևս մեկը - VNews

Սատանի կամուրջ. հայոց բնության հրաշքներից ևս մեկը

satanikamurjjj - Սատանի կամուրջ. հայոց բնության հրաշքներից ևս մեկը

Տաթևի վանքի ներքևում՝ Որոտան գետի 500 մետրանոց կիրճում է գտնվում հայոց բնության հրաշքներից ևս մեկը՝ Սատանի կամուրջը: Այն ձևավորվել է հազարամյակների ընթացքում՝ ջրի և քամու անդադար ազդեցության արդյունքում։ Այս բնածին կամրջի լայնությունը 60 մետր է, երկարությունը՝ 30 մետր։ Կամրջից ոչ հեռու տաք աղբյուրների ջրի կենսատու պաշար է։Իսկ նրանք, ովքեր կհամարձակվեն իջնել մինչև գետը կարող են վայելել աղբյուրներից ներքև ընկած խորհրդավոր անձավների բնապատկերը։

Ինչու՞ «Սատանի կամուրջ»

Ժողովուրդն այս բնածին կամուրջն անվանել է ՝ «Սատանի կամուրջ»։ Վերջինիս անվան հետ կապված մի քանի վարկածներ կան։ Շատերի կարծիքով անունը կապված է կամրջի տակ ջրում խեղդվելու բազմաթիվ դեպքերի հետ:

Ըստ մեկ այլ վարկածի, կամրջի տակ շատ ավելի քիչ ջուր է մտնում, քան այնտեղից դուրս է գալիս։ Բանն այն է, որ հանքային աղբյուրները գտնում են հենց կամրջի տակ, որոնք լցվում են Որոտան գետը և այն դարձնում ավելի հորդառատ: Դրա շնորհիվ առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակով հոսում է սակավաջուր գետակ, սակայն փոխարենը կամրջից դուրս է գալիս ջրառատ Որոտանը: Տեղի բնակիչները՝ չկարողանալով բացատրել երկրաբանական այդ պրոցեսները, այն համարել են սատանայի գործ, իսկ կամուրջն անվանել «Սատանայի կամուրջ»:

1427313140 ghup7k 960x640 - Սատանի կամուրջ. հայոց բնության հրաշքներից ևս մեկը

 

  • Չնայած բոլոր վտանգներին, այնուամենայնիվ, հնարավոր է լողալով անցնել կամրջի տակով և դուրս գալ հակառակ կողմից։ Սակայն դա կարող են անել միայն լավ լողորդներն ու միայն փորձառու մարդու ուղեկցությամբ։ Հարկավոր է նաև հաշվի առնել տարվա եղանակը՝ ընտրելով ավելի սակավաջուր ամիսներ, այդպիսին են օգոստոսն ու սեպտեմբերը։

 

  • Սատանի կամրջի տակ գտնվող բուժիչ հատկություններով օժտված տաք հանքային ջրերը գոյացրել են ջրավազաններ: Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն անպայման ամռան ամիսներին այցելում էին այս հրաշագեղ քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու:

 


Եվս երկու պատմամշակութային արգելոց Հայաստանում

Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Ինչպե՞ս և ինչու՞ տեսակավորել աղբը. [Զրուցել ենք Արգիշտի Դարբինյանի հետ]

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Հայաստանի ազգային օրհներգի մասին

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

Հունոտի կիրճ՝ «Զոնտիկներ». Արցախի հրաշքները

Հայերը Իրանում

Օտարները հայերի մասին ասում են…

Հայաստանի տեղը քարտեզի վրա

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Մարդու ու բնության կապը՝ սիրուն մանրուքներում

Արաքսի առասպելը…