Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սբ. Վալենտինին ընդառաջ 10 ֆիլմ սիրո մասին

The Light Between Oceans 2016 - Սբ. Վալենտինին ընդառաջ 10 ֆիլմ սիրո մասին

Վալենտինին ընդառաջ ձեզ ենք ներկայացնում սիրո մասին 10 գեղեցիկ ֆիլմ:

1. Ինչպիսին էինք մենք/Какими мы были/The Way We Were, 1973

 Ռեժ.՝ Սիդնի Պոլակ
Դերերում՝ Բարբարա Սթրեյզանդ, Ռոբերտ Ռեդֆորդ ևն

Երիտասարդ Քեթին երազում է գրող դառնալու մասին. նա խելացի է, շատ սրամիտ և ջանասեր: Քեթին սիրահարված է համալսարանի ամենագեղեցիկ տղային՝ Հաբլին: Սակայն տղան ընկերուհի ունի, իսկ ոչնչով աչքի չընկնող Քեթին չի կարող մրցել նրա ընկերուհու հետ: Տարիներ են անցնում և Քեթին ու Հաբլը նորից հանդիպում են: Այս անգամ ամեն ինչ այլ է, բայց կկարողանա՞ն նրանք հաղթահարել խոչընդոտները:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2. Անսանձի սանձահարումը/Укрощение строптивого/Il bisbetico domato, 1980

 Ռեժ.՝ Ֆրանկո Կաստելանո, Ջուզեպպե Մոչիա
Դերերում՝ Ադրիանո Չելենտանո, Օռնելա Մուտի ևն

Էլիան շատ ինքնահավան տղամարդ է: Թվում է, թե ոչ ոք չի կարող փոխել նրան, սակայն գեղեցկուհի Լիզայի հետ հանդիպումը տակնուվրա է անում նրա կյանքը: Սկզբից նա հրաժարվում է ընդունել, որ սիրահարվել է աղջկան, իսկ հետո՝ ուղղակի հանձնվում է:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

3. P.S.Ես քեզ սիրում եմ/P.S. Я люблю тебя/P.S. I Love You, 2007

 Ռեժ.՝ Ռիչարդ ԼաԳրավենեսե
Դերերում՝ Հիլարի Սուենկ, Ջերալդ Բաթլեր ևն

Հոլին ու Հերին ստեղծված են իրար համար: Սակայն կյանքը դաժան հարված է հասցնում նրանց… Հերիի մահը կոտրում է Հոլիի սիրտը. նա կորցնում է ապրելու ցանկությունը: Հերին, սակայն մտածելով սիրելիի մասին, այնպես էր արել, որ իր մահից հետո Հոլին նրանից նամակներ ստանա և մի փոքր մեղմի ցավը: Նամակներից յուրաքանչյուրի վերջում գրված է՝ P.s.ես քեզ սիրում եմ…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

4.Օրագիր/Дневник памяти/The Notebook, 2004

 Ռեժ.՝ Նիկ Կասավետիս
Դերերում՝ Ռայան Գոսլինգ, Ռեյչել ՄաքԱդամս ևն

Տղամարդ և կին՝ նրանք սիրում են իրար, սակայն նրանք չեն կարող  միասին լինել, քանի որ շատ խանգարող հանգամանքներ էլ կան: Նրանց խոչընդոտում է Երկրորդ Համաշխարհային պատերազմը, աղջկա ծնողները: Նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր սեփական կյանքը, սակայն ինչպե՞ս ապրել իրարից հեռու…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

5.Ավելին քան սեր/Больше, чем любовь/A Lot Like Love, 2005

 Ռեժ.՝ Նայջել Քոուլ
Դերերում՝ Ամանդա Փիթ, Էշթոն Քաթչեր ևն

Էմիլին և Օլիվերը պատահաբար ծանոթանում են, իսկ հետո բաժանվում: Ժամանակ անց նրանք նորից հանդիպում են, միասին են անցկացնում մի որոշ ժամանակ, և նորից բաժանվում են, սակայն շատ շուտով երկուսն էլ հասկանում են, որ սա ավելին է, քան ուղղակի սեքսը և ընկերությունը. նրանք սիրում են իրար և չեն կարող ապրել առանց մեկը մյուսի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

1 2

Աշնան ամենասպասված ֆիլմերից մի քանիսը

Հայտնի աստղեր, որոնք չկան սոցիալական ցանցերում

Ջիմ Քերին ասում է…

Բենեդիկտ Քամբերբաչը հնչյունավորում է Գրինչին

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 3

Մորգան Ֆրիմանի լավագույն ֆիլմերից մի քանիսը

Մեգան Մարքլի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

Նկարչուհին հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

Կինոն և Սալվադոր Դալին

Ֆիլմեր լրագրողների մասին

8 հաջողակ մարդ, որ չեն ավարտել համալսարանը և դիպլոմ չունեն

Հեղափոխության մասին լավագույն ֆիլմերը

Միլոշ Ֆորմանի լավագույն ֆիլմերը

Ջիմ Քերրին նոր դետեկտիվ ֆիլմի գլխավոր դերում

Մեր ժամանակների լավագույն սև ու սպիտակ ֆիլմերը

Ադրիանո Չելենտանո և Կլաուդիա Մորի. սեր, սեր, սե՜ր