-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Սելենա Գոմեսը մեքենա է գողանում ու այրում իր նոր տեսահոլովակում:
Երգչուհին թողարկել է իր նոր երգի՝ «Back To You»-ի տեսահոլովակը, որն առանց բառերի ֆիլմ է հիշեցնում: Ծպտված Գոմեսը երեկույթի է, որտեղ էլ նկատում է մի տղայի ու նրա հետ գնում մեքենա գողանալու: Տղան ասում է, որ նա նման է Գոմեսին, ինչին պատասխան երգչուհին խորամանկորեն նայում է հանդիսատեսին: Այնուհետև նա արտահայտում է մի քանի էմոցիաներ՝ երջանկություն, ձանձրույթ, բարկություն, զարմանք ու դրամա՝ առանց բառերի ֆիլմերին հատուկ կերպով: Հետո բանտ չընկնելու համար նա այրում է գողացված մեքենան, վիճում ընկերոջ հետ, վերադառնում երեկույթին, ապա նորից վերադառնում ընկերոջ մոտ ու նրա հետ միասին գնում մեքենա գողանալու. իրոք՝ «Back To You»:
Հիշեցնենք, երգը, որը նաև «13 պատճառ՝ ինչու» սերիալի գլխավոր սաունդթրեքն է, ըստ երևույթի Ջասթին Բիբերի մասին է: Գաղտնի չէ, որ Սելենա Գոմեսն ու Կուպիդոնին համանուն ֆիլմում հնչյունավորող երգիչը տարիներ շարունակ բաժանվել ու նորից վերադարձել են մեկը մյուսի մոտ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո