Սելենա Գոմեսի ու նրա 5 լավագույն երգերի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սելենա Գոմեսի ու նրա 5 լավագույն երգերի մասին

Սելենա Գոմեսը՝ դերասանուհի, երգչուհի, բարեգործ, պրոդյուսեր ու նորաձևություն թելադրող աստղ, ծնվել է 1992թ.-ի հուլիսի 22-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգում: Սելենան հայտնի է դարձել դեռևս մանուկ հասակում` «Բարնին և ընկերները» մանկական հաղորդմամբ:  Այնուհետև դերասանուհին ճանաչում է ձեռք բերել “Disney” հեռուստատեսության աստղ դառնալով: Նա մարմնավորել է Ալեքս Ռուսսոյին հեռուստատեսության ամենավարկանշային հեռուստասերիալներից մեկում՝ «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (“Wizards of Waverly place”): Ալեքսի դերի համար Սելենան նաև արժանացել է իր առաջին «Էմմի» մրցանակին: Այս ժամանակից էլ սկսել են նրա դերսանական հաջողությունները:

Նրա երաժշտական կարիերան համեմատաբար ավելի ուշ է սկսվել, բայց դերասանական կարիերայից պակաս հաջողակ չէ: Նա երաժշտական ասպարեզ է «ներխուժել» “Selena Gomez and the Scene” խմբով, որն ավելի հայտնի դարձավ “Love You like a Love Song” երգով: Բայց շուտով խումբը ցրվել է, ու Սելենան սկսել է ներկայանալ առանձին: Սելենայի առաջին սոլո ձայնասկավառակը թողարկվել է 2013 թ.-ին “Stars Dance անվամբ, ու ձայնասկավառակի սինգլ “Come & Get It”-ը միանգամից մեծ հաջողություն է բերել նրան: Սա, սակայն, միայն սկիզբն էր:

Այսօր Սելենան համարվում է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ և որպես դերասանուհի, և՛ որպես երգչուհի: Նա թողարկել է բազմաթիվ երգեր, նկարահանվել տասնյակ ֆիլմերում ու հասցրել թողարկել իր մոդելավորած հագուստները: Նրա երգերից շատերն են դարձել հիթեր, ահա ամենաները՝

1. Love You like a Love Song” երգն ընդգրկված է  “Selena Gomez & the Scene” խմբի թվով 3-րդ ձայնասկավառկի՝ “When the Sun Goes Down“-ի մեջ ու որպես սինգլ թողարկվել է 2011-ի օգոստոսի 17-ին: Բոլորս էլ կհիշենք, թե այս երգն ինչքան հայտնի էր այդ թվականներին: Գրեթե ամեն քայլափոխի կարող էիր լսել այն  ու ինքդ էլ սկսել շարժվել դրա ռիթմիկ երաժշտության ներքո:  Ներկա պահին երգի տեսահոլովակը YouTube-ում ունի 423մլնից ավելի դիտում:

2. “Come & Get It”-ը թողարկվել է 2013թ.-ին, երբ Սելենան սկսել է հանդես գալ առանց իր խմբի: Հնդկական մոտիվներով այս երգը Սելենային առաջին անգամ ընդգրկել է Billboard-ի «Թոփ 100» չարտի թոփ 10-ում: Երգը նախապես գրված է եղել Ռիհաննայի համար, բայց հետո տրվել է Սելենային, քանի որ Ռիհաննա չի ցանկացել կատարել այն:

3. “Heart Wants What It Wants” երգը ճանաչում է ձեռք բերել ոչ միայն գեղեցիկ ու մեղեդային լինելու շնորհիվ, այլև նրա համար, որ այն բացահայտ գրված է Սելենայի նախկին սիրելիի Ջասթին Բիբերի մասին: Նրանց անկայուն հարաբերությունները տարիներ շարունակ եղել են հանրության ուշադրության կենտրոնում, ու երբ Սելենան բացահայտ կերպով նշեց, որ իր նոր հիթը Ջասթինի մասին է, և՛ երաժշտասերների մի մասը, և՛ ԶԼՄ-ները գրեթե խենթացան դրա մասին ավելին իմանալու ցանկությունից:

Երգը, որը, կարելի է ասել, Սելենայի հրաժեշն է Ջասթին Բիբերին ու իր կյանքի այդ ժամանակաշրջանին, թողարկվել է 2014թ.-ի նոյեմբերի 6-ին և YouTube-ում այսօր ունի 500մլնից ավելի դիտում:

4. “Same Old Love”-ը Սելենան թողարկել է 2015թ.-ի հեկտեմբերի 7-ին: Այն ռիթմիկ երգ է, որի առաջին իսկ նոտաներից մարմինդ ինքնաբերաբար սկսում է շարժվել: Երգը ներխուժել է Billboard-ի «Թոփ 100» երգերի 5-րդ հորիզոնական, իսկ ԱՄՆ-ի “Mainstream Top 40″ չարտում դարձել առաջինը: Նույն թվականին Սելենան կենդանի կատարել է երգը “American Music Awards”-ում, և այսօր այն համարվում է Սելենայի ամենալավ ելույթներից մեկը:

5. “Kill ‘Em With Kindness”-ի թողարկման տարեթիվը 2016-ն է: Այս երգով Սելենան լռեցրեց իրեն չսիրողներին, ու ընդհանրապես բոլոր նրանց ովքեր ատում են մեկին: Երաժշտական քննադատների կողմից երգը բավականին լավ ընդունվեց ու YouTube-ում այսօր ունի 362մլնից ավելի դիտում:


Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը

Puma-ն Սելենա Գոմեսից ոգեշնչված հավաքածու է թողարկել

Կաննի կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Ջիմ Ջարմուշի՝ զոմբիների մասին պատմող կատակերգությունը

Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Ջիմ Ջարմուշի նոր ֆիլմում աստղաբույլ է հավաքվել

Սելենա Գոմեսը նոր տեսահոլովակ է թողարկել

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Ջասթին Բիբերի ու կնոջ ամբողջական ֆոտոշարքը VOGUE-ի համար

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

2018թ.-ի 5 ամենահայտնի երաժշտական ալբոմները

2018թ.-ին Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող 10 աստղերը

2018թ.-ի՝ Twitter-ի ամենաազդեցիկ մարդիկ