Սելինջերի անձնական իրերը Նյու Յորքի գրադարանում... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սելինջերի անձնական իրերը Նյու Յորքի գրադարանում…

2019թ.-ի հոկտեմբերի 18-ից մինչև 2020թ.-ի հունվարի 19-ը Նյու Յորքի հանրային գրադարանում կանցկացվի ցուցադրություն նվիրված Ջերոմ Սելինջերի կյանքին և ստեղծագործությանը: Ցուցադրությունը կազմակերպել է գրադարանը՝ գրողի կնոջ Քոլինի և որդու՝ Մեթի օգնությամբ:

Ցուցադրության մասին

Կազմակերպիչները հավաքագրել են Սենինջերի մանկության, դպրոցական և բանակային տարիների լուսանկարները: Բացի այդ կցուցադրվի «The Catcher in the Rye» վեպի օրիգինալ տարբերակը:

Վեպը հրատարակվել է 1951թ.-ին և կարճ ժամանակում դարձել անասելի հայտնի: Ամբողջ աշխարհում վաճառվել է գրքի ավելի քան 55 մլն. օրինակ 30 լեզուներով: Գրողը դադարել է հրատարակվել 1965թ.-ին և մահացել է 2010թ.-ին՝ 91 տարեկան հասակում:

«Ես գրում եմ գեղարվեստական գիրքը կրքով, նպատակասլացությամբ, գուցե անգամ անկուշտությամբ, այնպես, ինչպես կգրեի, եթե 15 տարեկան լինեի»:

Ջերոմ Սելինջեր

Կցուցադրվեն նաև գրողի անձնական գրամեքենան, ակնոցը, նոթատետրերը, գրապահարանը, որտեղ հենց Սելինջերի գրքերի սեփական հավաքածուն է:

 

1944թ.-ին Հեմինգուեյի կողմից Սեինջերին հասցեագրված նամակը նույնպես տեղ է գտել ցուցադրության մեջ:

«Դու անիծյալ լավ գրող ես և ես կսպասեմ այն ամենին, ինչ դու դեռ պիտի գրես»,- ասվում է Էռնեստ Հեմինգուեյի նամակում: