Ես հայ չեմ, բայց հասկացա՝ որքան դժվար է հայ լինել. Սեմյոն Պեգով - VNews

Ես հայ չեմ, բայց հասկացա՝ որքան դժվար է հայ լինել. Սեմյոն Պեգով

«Երբ փոքր էի, մարտաֆիլմեր դիտելիս փորձում էի նմանվել ֆիլմի հերոսներին, լինեի նրանց պես ուժեղ, խելացի ու անվախ։ Հիմա հասուն մարդ եմ աշխատանքի բերումով եկա Հայաստան հետո Արցախ որպեսզի ականատեսը լինեմ այս դժոխային օրերի և ներկայացնեմ ի լուր աշխարհին այս վայրագ պատերազմը։ Իմ տեսածը Արցախում ոչ մի ֆիլմում չկար, մարդ արարածը ի զորու չէ պատկերացնել` ինչ է կատարվում։ Հիմա երազում եմ լինել հայ զինվորի պես քաջ, հայ զինվորի պես ընկերասեր, հայ զինվորի նման անկոտրում և ուժեղ, ես սիրահարվել եմ Արցախ աշխարհին և իր զավակներին։ Հայ զինվորները կռվում են ժպիտով, կատակներ անելով ես ափշած եմ. այդքան ուժ որտեղի՞ց , նույն հարցը տվեցի զինվորներին, միաբերան պատասխանեցին՝ Աստված մեր հետ է։ Սիրտս կծկվեց, հետո հազար մասի բաժանվեց, հետո զորեղացա… հիմա ես էլ նայում եմ մահվան աչքերի մեջ ու ծիծաղում, հասկացել եմ, որ մահն էլ չի հաղթում հայ զինվորին, քանի որ Աստված է մեր հետ է և հաղթել է մահին։ Ես հայ չեմ, բայց հասկացա՝ որքան դժվար է հայ լինել, առավել ևս՝ հայ զինվոր։ Ես էլ եմ սկսել մտածել ինչպես հայ, և կմնամ առաջնագծում այնքան ժամանա,կ մինչև ի լուր աշխարհին հայտնեմ մեր հաղթանակը։ Տերը մեզ հետ է #ՄենքԿհաղթենք…».

գրել է Սեմյոն Պեգովը…


Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան

Տիգրանակերտ…

Արցախցի երեխաների խաղաղության թռչունները

Վավերագրություն. Արցախ /Կարեն Ավետիսյան/Մաս 4

Դադիվանքը. հայ եկեղեցականների և ռուս խաղաղապահների մեջտեղում