Սեր կա. 6 զույգ հոլիվուդից, որոնք որոշել են մի բարձի ծերանալ - VNews

Սեր կա. 6 զույգ հոլիվուդից, որոնք որոշել են մի բարձի ծերանալ

ղդդ - Սեր կա. 6 զույգ հոլիվուդից, որոնք որոշել են մի բարձի ծերանալ

Ֆրանսիացի գրող Բեգբեդերը պնդում է, որ սերը տևում է երեք տարի, իսկ ահա հոլիվուդյան այս աստղերը ապացուցում են, որ սերը կարող է լինել երկարատև, հարաբերությունները՝ ամուր։ Տեսնենք, թե ինչպես են այս զույգերը կարողացել պահպանել իրենց սերը։

Մերիլ Սթրիփ և Դոն Գամմեր (1978)

Նրանք ծանոթացել են 1978 թվականին և սկզբում պարզապես ընկերներ էին: Այդ ժամանակ Մերիլը դժվար ժամանակներ էր ապրում, քանի որ այդ տարի մահացել էր իր սիրելի Ջոն Կազալեն: Հարցազրույցներից մեկում Դոնն ասել է. «Ես ամեն ինչ արեցի նրան օգնելու համար, բայց շուտով հասկացա, որ ես ինքս եմ սիրահարված»: Գամմերը չի թաքցրել իր զգացմունքները և ամուսնության առաջարկ է արել դերասանուհուն:

«Ես դեռ չէի հաղթահարել կորստի ցավը, բայց ստիպում էի ինձ ապրել: Եվ Դոնն ինձ օգնեց ապրել», – ասել է Մերիլը:

Զույգն ունի չորս երեխա:

Дон Гаммер и Мерил Стрип

Գոլդի Հոուն և Կուրթ Ռասել (1983)

Առաջին անգամ Կուրտը Գոլդիին տեսավ «The One True Original Family Orchestra» մյուզիքլի նկարահանման հրապարակում, որտեղ նրանք էպիզոդիկ դերեր ստացան: Քուրթն ընդամենը 16 տարեկան էր, իսկ Հոունը ՝ 22: 1983 թ.-ին նրանք հանդիպեցին «Пересменки»-ի նկարահանման հրապարակում: Քուրթի խոսքով ՝ ինքը չի ցանկացել նկարահանվել, բայց մնացել է Գոլդիի պատճառով: Եվ նրանք այլևս երբեք չեն բաժանվել: Բայց զույգը մինչև հիմա հարսանիք չի ունեցել: Նրանք որոշել են, որ հարաբերություններն առանց դրա էլ ամուր են:

Курт Рассел и Голди Хоун. 36 лет вместе | Famous | Яндекс Дзен

Թոմ Հենքս և Ռիտա Ուիլսոն (1988)

Թոմն առաջին անգամ Ռիտային տեսել է «The Brady Family»-ում 1972 թվականին, և ասում են, որ նա անմիջապես սիրահարվել է: Թոմը 16 տարեկան էր: Նրանք հանդիպեցին գրեթե 10 տարի անց նկարահանման հրապարակում: Ճիշտ է, այդ ժամանակ Թոմը կին ու որդի ուներ, բայց, ինչպես ասում են, ճակատագրից չես փախչի: Երեք տարի անց Թոմն ու Ռիտան հանդիպեցին «Կամավորներ» կատակերգության նկարահանման հրապարակում: Հենց այդ ժամանակ զույգը խոստովանեց բուռն զգացմունքների մասին: Հենքսը ամուսնալուծուվեց կնոջից և անմիջապես ամուսնության առաջարկություն արեց Ռիտային: Ի դեպ, նրա համար դերասանը ստիպված էր նույնիսկ ուղղափառ դառնալ:

Զույգն ունի երկու որդի:

Том Хэнкс и Рита Уилсон -31 год вместе | Пикабу

Հյու Ջեքման և Դեբորա-Լի Ֆերնես (1996)

Նրանք ծանոթացել են 1994 թ.-ին «Корелли» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում: Հյուն նոր էր ավարտել համալսարանը, իսկ Դեբորան արդեն հաջողակ դերասանուհի էր: Հարաբերություններն անմիջապես չեն սկսվել: Դերասանը երկար մտածում էր, թե ինչպես տպավորություն թողնել այս մակարդակի դերասանուհու վրա: Բազմաթիվ նվերներից, զանգերից և ժամադրություններից հետո զույգը սկսել է հանդիպել: Եվ վեց ամիս անց Հյուն ամուսնության առաջարկ է արել Դեբորային: Հարցազրույցում Ջեքմանը խոստովանել է, որ Դեբորան ամենալավ բանն է, որ պատահել է իր կյանքում: Այժմ զույգը դաստիարակում է երկու որդեգրված երեխաների: Իսկ սիրահարներին տարիքային տարբերությունը, կարծես, ամենևին էլ չի անհանգստացնում:

Любовь без правил: секрет семейной жизни Хью Джекмана и Деборры-Ли Фернесс - Психология - WomanHit.ru

Սառա Ջեսիկա Պարկեր և Մեթյու Բրոդերիկ (1997)

Նրանք հանդիպել են Նյու Յորքի երեկույթներից մեկում 1991 թ.-ին։ Սառային և Մեթյուին միմյանց ծանոթացրել է նրանց ընդհանուր ընկերը: Նրանք պնդում են, որ դա սեր էր առաջին հայացքից: Նրանք ամուսնացել են 1997 թվականին: Ի դեպ, Սառան սև զգեստ էր հագել: Աստղը խոստովանել է, որ ընդհանուր առմամբ վախենում էր ամուսնանալ: Այժմ զույգը մեծացնում է երեք երեխա: Եվ, չնայած, որ ամուսնության ընթացքում Մեթյուի դավաճանությունը սկանդալի առիթ դարձավ, Սառան կարողացավ ներել նրան։

Сара Джессика Паркер и Мэтью Бродерик: 20 лет семейного счастья

Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմներ (1999)

Նրանք ծանոթացել են այն ժամանակ, երբ Վիկտորիան հանրաճանաչ Spice Girls-ի անդամ էր, իսկ Դեյվիդը ՝ հաջողակ ու հեռանկարային ֆուտբոլիստ: Հետո Վիկին եկավ Դեյվիդի խաղին և, ասում են, հասկացավ, որ դա սեր էր առաջին հայացքից: Ի դեպ, Դեվիդը դեռ պահում է այդ խաղի տոմսերը: Հանդիպելուց մեկ տարի անց զույգը հայտարարեց նշանադրության մասին, իսկ 1999-ին նրանք ամուսնացան իռլանդական ամրոցում: Նույն թվականին ծնվեց նրանց որդին ՝ Բրուքլինը: Զույգն ունի չորս երեխա:

 

Дэвид и Виктория Бекхэм о своем модном провале в 1999 году: "О чем мы только думали?" | СПЛЕТНИК


Խորհուրդ է տալիս Վիկտորիա Բեքհեմը

Դիտել ապրիլին կինոթատրոնում

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

Հյու Ջեքմանը՝ գինեսի ռեկորդակիր

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Դևիդ և Վիկտորիա Բեքհեմներ

10 գիրք, որ 2019-ին կդառնա ֆիլմ

Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը հրապարակել է տարվա լավագույն ֆիլմերի 10-յակը

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Մերիլ Սթրիփ

Հյու Ջեքմանի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

5 ֆիլմ հայտնի քաղաքական գործիչների մասին. [ մաս 1]

5 Ֆիլմ. Մարդկանց և ռոբոտների դրաման

Վիկտորիա Բեքհեմի աղմկահարույց ֆոտոշարքն իր ապրանքանիշի 10 ամյակին

10 կինո-փաստ, որ գուցե չգիտեք (մաս 3)

Դասթին Հոֆմանի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

10 կինո-փաստ, որ գուցե չգիտեք (մաս 2)

Հուլիսին թողարկվող ամենասպասված ֆիլմերը