Սե՞ր, թե՞ կապվածություն. [զգացմունքների վերլուծություն] - VNews

Սե՞ր, թե՞ կապվածություն. [զգացմունքների վերլուծություն]

Սեր ու կապվածություն. այս երկու զգացմունքների սահմանագիծն այնքան բարակ ու երբեմն թափանցիկ է, որ չափազանց հեշտ է շփոթել մեկը մյուսի հետ։ Վերջիվերջո, ի՞նչն է մեզ պահում նրա կողքին. սե՞րը, թե՞ կապվածությունը. փորձենք վերլուծել ստորև։

Երբ մեր կյանքում հայտնվում է հենց նա, սիրավեպը սկսվում է՝ «սա լրիվ այլ է, այ հենց սա է սերը» մտքով։ Առաջին համատեղ զբոսանքները, կինոն ու ընթրիքները, միմյանց համար պատրաստվող նախաճաշի բույրը, իրար բույրերը, բուռն ու երբեք չհերիքող զբասանքները. թվում է, թե ավելի լավ չի լինում։ Մեզնից առավել իրատեսները գիտեն՝ վերոնշյալի անունը «սկիզբ» է, և դա, ավարտվելու սովորություն ունի։ Միայն այն, ինչ սկսվում է հենց այդ՝ սկզբնական փուլի ավարտից հետո, կարելի է հիմք ընդունել ու դրա վրա հարաբերություններ կառուցել։ Այդուհետ, եթե մի զույգի համար հարաբերությունների ճգնաժամային փուլը փորձություն է, մեկ այլ զույգի համար՝ իսկական ողբերգություն։

Սերն այն չէ, ինչ թվում է

Մեկի համար սերը ուժեղ զգայական ու ֆիզիկական ցանկությունն է, կիրքը,  մեկ ուրիշի համար՝ ջերմությունը, հոգատարությունն ու չդադարող նրբությունը իրար հանդեպ։ Սիրո մասին պատկերացումները մեզ մոտ ձևավորվում են մանկուց. հայրիկը մայրիկին թարմ կակաչներ է նվիրում, «Ալ առագաստներ»-ում հերոսը մեղմորեն համբուրում է Ասոլին, մեծ քույրն ամուսնանում է…

Մենք տեսնում են մեդալի մեկ կողմն ու իդեալականացնում «սեր» հասկացությունը. համբույրներ, ծաղիկներ, և հարսանիք՝ թող բոլորն իմանան, թե որքան ենք մենք երջանիկ։ Առաջին հայացքից, սա ամենևին էլ վատ չէ. ձևավորվում են առողջ պատկերացումներ ընտանեկան արժեքների մասին, սակայն «սեր» հասկացության այսօրինակ իդեալականացումը հղի է բազմաթիվ հիասթափություններով ու դեպրեսիվ իրավիճակներով։ Քանի որ այն ամենն, ինչ մենք կարդացել ենք, տեսել ենք՝ կողքից մեկ այլ իրականություն է, այն, ինչ կատարվում է հենց մեզ հետ և հենց մեր կյանքում՝ լրիվ այլ։

Սերը, առաջին հերթին, երկու կողմերի մեծ էմոցիոնալ ներդրումն է, լսելու, լռելու, գոռալու, հասկանալու, կարեկցելու, աջակցելու ու ամենակարևորը՝ ներելու կարողությունն է։ Երբեմն մենք չենք կարողանում գլուխ հանել մեր զգացմունքներից. այս տղամարդու հետ քեզ ավելի լավ է, քան երբևէ, ուրեմն ինչու՞ են անդադար վեճերն ուղղեկցում մեզ։ Այստեղ, գուցե շատ աննկատ, բայց սիրուն փոխարինելու է եկել կապվածությունը։

Ինչպե՞ս տարբերել

Ցավ, վախ, լարվածություն

Առաջին ամենապարզ միջոցը՝ սերն ու կապվածությունը զատելու, ցավն է. սիրելիին կորցնելու ցավն ու վախը, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Վերջինիս, իր հերթին, ուղղեկցվում է անդըդհատ լարվածությամբ։ Կապվածությունը տարբերվում է սիրուց՝ ցավով, լարվածությամբ և վախով։ Ցանկացած կապվածություն ժամանակի հետ վերածվում է հիվանդագին կապվածության, ինչն էլ դառնում է կախվածություն։ Սիրային կապվածության առաջին նախանշանը ոչ թե ուրախությունն է , այլ՝ սիրային տառապանքը, որից մարդը մեկ տանջվում է, մեկ՝ սնվում։

«Ես»-ը գերակշռում է

Սերն ու կապվածությունը կարելի է տարանջատել ևս մեկ պարզ մեխանիզմով. ձեր հարաբերությունների մեջ գերակշռում է «ե՞ս», թե «մենք» բառը։ Կապվածությունը սիրում է օգտագործել «ես» դերանունը։ «Ես մտածեցի, որ լավ կլինի արձակուրդներին գնալ ծով. գիտես, թե որքան է ինձ անհրաժեշտ ծովային օդը»։ Սիրո մեջ, այսպես չի լինում, չի լինում՝ ենթագիտակցորեն։ «Ի՞նչ ես կարծում, այս արձակուրդներին ծով գնա՞նք. կպառկենք արևի տակ, ծովային օդ կշնչենք»։

Սերն անտարբերություն չի հանդուրժում

Այս ցուցիչը աշխատում է միայն պոստֆակտում, երբ դուք արդեն բաժանվել եք։ Հայտնի խոսք կա՝ «սիրուց ատելություն մեկ քայլ է», և հավատացեք, այստեղ ճշմարտության մեծ չափաբաժին կա։ Եթե դուք սիրում եք իրար, ապա բաժանումը գրեթե շանսեր չունի անցավ ու ոչ սթրեսային լինելու. դուք կզայրանաք, կմեղադրեք, կատեք։ Եվ միայն չսիրելու պարագայում դուք կարող եք «մնալ լավ ընկերներ»։

Սերն ազատության մասին է

Երբ դուք սիրում եք, չեք մտածում սիրած էակին մշտապես ձեր տեսադաշտում ու «տիրապետության տակ» պահելու մասին։ Կարիք չկա զգացմունքները հասկանալու համար ամեն վայրկյան միմյանց կողքին լինել, վերահսկել միմյանց քայլերն ու խոսքերը։

Կապվածությունը սահմանափակում է

Նախորդ կետի տրամաբանական շարունակությունը. կապվածությունը շատ ավելի ինչ-որ մեկին «ունենալու», «կողքիդ պահելու» մասին է։

Դուք մենակ չեք, բայց շարունակում եք ձեզ միայնակ զգալ

Եթե դուք հարաբերությունների մեջ եք, սակայն շարունակում եք ձեզ միայնակ զգալ. սա անհանգստանալու լուրջ առիթ է։ Նրա կողքին ձեզ լավ է, բայց ինչ-որ բան չի հերիքում, պարբերաբար ձեզ այցելում են տխռությունն ու ընկճվածությունը՝ առանց որևէ շոշափելի պատճառի։ Այս երկու զգացողությունները սկսում են իրար հաջորդել՝ լավ է-տխուր է։ Վերոնշյալը սիրո մասին չէ։ Սիրո մեջ միայնության զգացողություն չկա, սրտում հանգիստ է և դուք միշտ կգտնեք, թե ինչով զբաղվել սիրելիի հետ։

 


Ի՞նչ է բիպոլյար խանգարումը + [հայտնիներ՝ նման ախտորոշմամբ]

Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

Մարմնի լեզու. ինչ է մատնում մեր պահվածքը մեր մասին

Ինչպե՞ս խուսափել աշնանային դեպրեսիայից

Սերն ըստ… գիտնականների, հոգեբանների, փիլիսոփաների ու գրողների

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

15 միֆ ամուսնական կյանքի ու հարաբերությունների մասին

6 ոսկե կանոն՝ առողջ հարաբերությունների համար

Ինչպե՞ս են խելացի մարդիկ հարաբերվում «չսիրելիների» հետ

Հիմնական ճգնաժամերը սիրային հարաբերությունների ընթացքում…

Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա

7 ճշմարտություն ՝հայտնի հոգեբանից

6 նախանշան, որ նա ձեզ դավաճանում է

Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդկանց 12 հատկանիշ

նրանք սիրուն են, կայացած են բայց… միայնակ [ինչու՞]

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․