«Սերբ նացիոնալիստ» կամ  Էմիր Կուստուրիցա - VNews

«Սերբ նացիոնալիստ» կամ  Էմիր Կուստուրիցա

Երկիր մոլորակի զավակը

Սերբիա, աշխարհ, մարդ, խենթություն, ազատություն, հոգու թռիչք՝ Էմիր Կուստուրիցա. ֆանտաստիկ աշխարհ:

Էմիր Կուստուրիցան ծնվել է 1954 թվականին Սարաևոյում: Այն տարիներին Սերբիան դեռ Հարավսլավիայի կազմում էր, ու երևի դա է պատճառը, որ ռեժիսորը հպարտորեն իրեն Հարավսլավիայի որդին է համարում:

Ես երբեք չեմ ցանկացել, որ Բոսնիան անկախ լինի: Ես Հարավսլավիայի կարիքն ունեմ. դա է իմ երկիրը:

Իսլամից՝ քրիստոնեություն 

Մուսուլման ծնողների զավակը 2005 թվականին Սուրբ Գևորգի տոնին Սավինա մենաստանում մկրտվում է՝ դառնալով ուղղափառ քրիստոնյա:

img_1054_0976285f0f40d7d5fbad796b9d4ff6a1

Ամեն անգամ ֆիլմ նկարելիս  ցանկանում եմ մեռնել: Ես չեմ տեսնում թունելի վերջում լույսը:

Առաջին քայլեր կամ  Էմիրը զինվում է զենքերով

Կուստուրիցան մեկնում է Պրահա,  ընդունվում ու ավարտում Պրահայի Կատարողական  արվեստների ակադեմիայի «Կինոյի և հեռուստատեսության» բաժինը: Պրոֆեսիոնալ կրթությունը, տաղանդը, աշխարհն իր պրիզմայով տեսնելու ու տեսցնելու կարողությունը նրան դարձնում են այն, ինչ այժմ է:

 Ես դեմ եմ Հոլիվուդին, քանզի նա հրաժարվում է խոսել իրական աշխարհի մասին:

Emir-Kusturica-v-yunosti

Քաղաքապետ Կուստուրիցա

Ես ցանկանում եմ կառուցել քաղաք, որտեղ ես կընտրեմ քաղաքիս բնակիչներին:

Քաղաք կառուցել նրան  չհաջողվեց, բայց նա մի փոքրիկ գյուղ կառուցեց Սարաևոյում՝  Դրվենգրադ անունով:

mechavnik-mokra-gora

Ամեն ինչ պետք է ծախված լինի: Ամեն ինչ պետք է վաճառվի: Բոլորը պետք է գնեն: Բոլորը պետք է ունենան ջիպ:

1 2