Սերժ Գենսբուր և Ջեյն Բիրկին. մի սիրո պատմություն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սերժ Գենսբուր և Ջեյն Բիրկին. մի սիրո պատմություն

Նրանք ըմբոստ էին, ազատ և գեղեցիկ, նրանց սիրում էին բոլորը, նրանք համարվում էին 20-րդ դարի 70-ականների ամենագեղեցիկ զույգը, բայց… Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ:
VNews -ը ձեզ է ներկայացնում է 20-րդ դարի ամենագեղեցիկ զույգերից մեկի գեղեցիկ սիրո պատմությունը:

Ջեյնը

Հանրահայտ դերասանուհի Ջեյն Բիրկինը ծնվել է 1946 թ. դեկտեմբերի 14-ին Լոնդոնում: Դեռ մանկուց աղջնակը աչքի էր ընկնում իր գեղեցկությամբ և նուրբ կառուցվածքով:
Բոլորս էլ լսել ենք Birkin հանրահայտ բրենդի մասին, բայց մեզանից շատ քչերն են իսկապես տեղյակ, որ բրենդի հեղինակը հենց ինքը գեղեցկուհի Ջեյն Բիրկինն է: Ասում են՝ դեռ մանկուցաղջնակը միտք ուներ ստեղծելու այնպիսի մի պայուսակ, որն աչքի կընկներ իր տարողունակությամբ և հարմարավետությամբ: Ջեյնն իր միտքը թղթին է հանձնում և մի քանի օրինակով այն տալիս Hermes առևտրի տան տնօրենին, ում գաղափարը շատ է դուր գալիս: Այստեղից էլ սկսվում է աղջկա հաջողությունը:
Ջեյնը հասցնում է նաև 17 տարեկանում ամուսնանալ կոմպոզիտոր Բարի Ջոնի հետ: Նրանց միությունից լույս աշխարհ է գալիս փոքրիկ Քեյթը:


Քիչ անց ամուսինները բաժանվում են, և Ջեյնն ամբողջությամբ նվիրվում է կարիերային:
Շատ շուտով գեղեցկուհուն նկատում է լեգենդար ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին և հրավիրում է նկարահանվելու իր «Ֆոտոընդարձակում» ֆիլմում: Չնայած փոքրիկ դերին՝ Ջեյնը հասցնում է աչքի ընկնել և տպավորել թե՛ ռեժիսորին, թե՛ հանդիսատեսին:

Սերժը

Ապագա հանրահայտ դերասանուհին առաջ էր գնում դանդաղ, բայց հաստատուն քայլերով, իսկ պարոն Գենսբուրը վայելում էր արդեն ունեցած և իրական փառքը: Սերժը խենթանում էր ալկոհոլի, կինոյի և սեքսի համար:Հանրահայտ կնամոլը պատկերացում էլ չուներ, որ շուտով կհայտնվի այն միակը, ում կնվիրի իր բոլոր երգերը և սիրտը:
1969 թ. Պիեռ Գրեմբլան հրավիրում է այս երկուսին նկարահայնվելու իր «Սլոգան» ֆիլմում: Ջեյնը ֆրանսերեն չէր խոսում, իսկ Սերժն անգլերենին տիրապետում էր նոր խոսել սովորող երեխայի պես: Սակայն լեզուն խոչընդոտ չէ: Կարևորը բառերով չես ասի:

Այս չքնաղ միությունից ծնվում է Շառլոտան…

1 2

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Ջեյն Բիրկինի վինտաժային լուսանկարները

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներները [մաս 2]

Բրիժիտ Բարդո: Եվ Աստված ստեղծեց կնոջը

Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Բոլոր ժամանակների լավագույն իտալական ֆիլմերը [մաս 2]

Ջեյն Բիրկինը “Vogue Paris”-ի նոր համարի շապիկի հերոսուհին է

Նախորդ տարիներին «Ոսկե առյուծի» արժանացած լավագույն ֆիլմերից մի քանիսը

Ժաննա Մորո. մտքեր, լուսանկարներ

Անրի Վեռնոյ. մարդ, որը ստեղծեց «Մայրիկ» ֆիլմը

Միքելանջելո Անտոնիոնին ասել է…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Մոնիկա Վիտի և Միքելանջելո Անտոնիոնի. մուսան և մաեստրոն

Ալեն Դելոն. «սրբազան հրեշի» բազում-բազմաթիվ սերերը