Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ռուս հայտնի բանաստեղծ Սերգեյ Եսենինի որդին մաթեմատիկոս, փիլիսոփա Ա. Ս. Վոլպին Եսենինը մահացել է ոչ վաղ անցյալում՝ 2016 թվականին:
Իսկ ինչպե՞ս դասավորվեց բանաստեղծի զավակների ճակատագիրը Եսենինի մահից հետո:
Իր կարճ բայց բուռն կյանքի ընթացքում Սերգեյ Եսենինը հասցրել է չորսն զավակ ունենալ:
Գեորգի Եսենին
Եսենինի ավագ որդին ծնվել է 1914 թվականին, տանը նրան Յուրի էին անվանում:
«Երբ Աննան վերադարձավ ծննդատնից, տանը տիրում էր օրինակելի կարգ ու կանոն. ամենուր մաքուր էր, վառարանը՝ միացրած, ճաշը՝պատրաստ:
Հետաքրքրությամբ նայում էի նորածնին ու ինքս ինձ ասում՝ ահա՝ արդեն հայր ես…»:
Սերգեյ Եսենին
Բանաստեղծը փորձում էր լավ հայր լինել որդու համար, օրորոցային էր երգում, բարուրում, մի խոսքով հոգ էր տանում նրա մասին: Ճիշտ է՝ որդու ծնունդից մեկ ամիս անց Եսենին նորաթուխ հայրը՝ խոստումնալից պոետը, մեկնում է Ղրիմ, այնուհետև՝ Պետրոգրադ (Պետերբուրգ): Այս այցերից հետո նա այլևս ընտաիքի մոտ չի վերադառնում, բայց առաջին կնոջ՝ Աննա Իզրյադնովայի հետ պահպանում է ջերմ ընկերական հարաբերություններ: Իսկ ինչ վերաբերում է որդուն՝ վերջինս շատ էր սիրում հորը:
Ընկերական շրջապատում կարդում էր հոր բանաստեղծությունները: Սակայն նրա ճակատագիրը տխուր վերջաբան է ունենում: 1937 թվականին Գեորգի Եսենինին մեղադրում են Ստալինի դեմ մահափորձ ծրագրելու մեջ և գնդակահարում են նույն թվականի օգոստոս ամսին:
Իրականում երիտասարդն այս ամենի հետ բոլորովին կապ չի ունենում: Գնդակահարության պատի տակ կանգնած՝ նա ընդամենը 23 տարեկան էր…
Տատյանա Եսենինա
«Միայն երեխաներիս եմ սիրում… Աղջիկս լավիկն է, շիկահեր… Ոտքով չարաճճի հատակին է խփում ու կրկնում՝ ես Եսենինա եմ:
Ահա այսպիսին է նա…»:
Տատյանան ծնվել է 1918 թվականին, իսկ եղբայրը՝ Կոնստանդինը՝ 1920 թվականին: Նրանք Եսենինի երկրորդ ամուսնության զավակներն էին: Պոետի կինը Զինաիդա Ռայխն էր: Ճիշտ է՝ այս ամուսնությունն էլ երկար կյանք չի ունենում. զույգը բաժանվում է 1921 թվականին: Կնոջ՝ Զինաիդայի կողքով էլ 37 թիվը անտարբեր չի անցնում. նա էլ է 1937 թվականին գնդկահարության զոհ դառնում:
Տատյանա Եսենինային հաջողվում է ամուսնու և որդու հետ փախչել Ուզբեկստան: Նա իր կյանքի մեծ մասն ապրում է մայրաքաղաք Տաշկենդում: Տատյանան արտաքինով շատ էր նման հորը: Կապույտ աչքերով, թեթև քայլվածքով… Մասնագիտությամբ Տատյանա Եսենինան լրագրող և խմբագիր էր:
Նա վախճանվում է 73 տարեկան հասակում:
Կոնստանտին Եսենին
Զինաիդա Ռայխի և Եսենինի երկրոդ զավակը՝ Կոնստանտին Եսենինը, դարձավ հայնտի սպորտային լրագրող: Հայրենական պատերազմի ընթացքում մեկնել է ռազմաճակատ և երեք անգամ վիրավորվել է: Պատերազմից հետո աշխատել է որպես շինանար: Նա ֆուտբորի մեծ սիրահար էր: 1955 թվականից համագործակցել է «Սովետական սպորտ», «Մոսկովյան կոմսոմոլեց», «ֆուտբոլ» և այլ հայտնի թերթերի հետ: Կոնստանտինն այնքան հայտնի էր սպորտի ոլորտում, որ մի հետաքրքիր ու զավեշտալի դեպք է կապված նրա հայտնի լինելու հետ:
Քույրը՝ Տատյանան պատմում է, որ մի անգամ օդակայանում մի կին, տեսնելով տոմսի վրա նշված անունը, հարցնում է.
«Դուք հայտնի սպորտային լրագրող Կոնստանտին Եսենինի հետ որևէ կապ ունե՞ք…»:
Այս դեպքը ընկերական շրջապատում անեկդոտի է վերածվում: Տատյանան ասում էր.
«Կոստյա, հայրիկին տվեցիր-անցար, հիմա նրանից հայտնի ես»:
Կոնստանտին Եսենինը վախճանվում է 1986 թվականին, 66 տարեկանում:
Ալեքսանդր Եսենին-Վոլպին
Ամբողջ ԽՍՀՄ-ում Ալեքսանդր Եսենինի անունը թնդում էր: Ծնվել է 1924 թվականի, հատկանշական է, որ բանաստեղծ հայրը նրան տեսել է ընդամենը մեկ անգամ, այն էլ հեռվից…
Ալեքսանդրը մասնագիտությամբ մաթեմատիկոս, ֆիզիկոս էր: Նրա ճակատագրի վրա վատ անդրադարձ ունեցավ հակասովետական հայացքների տարածումը և ագիտացիան: Այս գաղափարները նրան ուր ասես չհասցրին՝ է՛լ բանտ, է՛լ հոգեբուժարան, է՛լ աքսորավայր…
Ալեքսանդրը երկար ժամանակ բուժվել է հոգեբուժարանում: Բժիշկներն ախտորոշել էին շիզոֆրենիա: Իրականում սա անհրաժեշտ էր վերևներին, որպեսզի Ալեքսանդր Եսենինը մարդամեջ դուրս չգար: Ռուսական իշխանությունները նրա վրա ուղղակի կարեցին այս ամպագորգոռ հիվանդությունը:
Կար ժամանակ, երբ Ալեքսանդրին հաջողվել է թաքնվել քրոջ՝ Տատյանայի մոտ, Տաշկենդում: Հետագայում քրոջ ջանքերի շնորհիվ՝ Ալիկին հաջողվում է գաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ նա ընդունվում է աշխատանքի Բուֆալոյի համալսարանում, այնուհետև տեղափոխվում է Բոստոն և աշխատում տեղի՝ Բոստոնի հայտնի համալսարանում:
Սերգեյ Եսենինի կրտսեր զավակը վախճանվում է 2016 թվականին, Բոստոնում, 91 տարեկանում:
Կարդացեք նաև և հետևեք հայկական ամենամշակութային Insagram-ին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո